Հայը և հայը

Հայը և հայը

Առաջադրանքներ`

1.Գրավոր ներկայացրո՛ւ, թե ինչի՞ մասին էր պատմվածքը, ի՞նչ սովորեցիր, ո°րն էր հեղինակի ասելիքը։
Պատմվածքը այն մասին էր թե ինչպես է հայը հայ մնում աշխարհի, որ ծայրում էլ լինի։ Հեղինակի կարծիքով անհնար է բնաջնջել հայի ցեղը։ Ինչ միջոցի էլ, որ դիմեն, միևնույն է, հայը շարունակելու է ապրել ու արարել։

2.Պատմվածքից առանձնացրո՛ւ քեզ համար ամենից տպավորիչ հատվածը և հիմնավորի՛ր։

Տե՛ր Աստված, ի¯նչ լավ էր մշեցի այդ թուխ հային հանդիպելը: Դուք անգամ չեք պատկերացնի, որքան լավ է հայի համար հանդիպումը մի ուրիշ հայի` աշխարհի կորած-մոլորած մի անկյունում, այն էլ գարեջրատանը, մի տեղ, ուր մարդիկ խմում են: Մե¯զ ինչ, թե գարեջուրն անհամ է, և մե¯զ ինչ անգամ բռնապետությունները: Դրանք այդպես են ու այդպես էլ պիտի լինեն: Աշխարհում կան բաներ, որ փոխելն անկարելի է:

Սա մի աննկարագրելի զգացողություն է, երբ հայը օտար ափերում հանդիպում է մեկ ուրիշ հայի։ Միայն հայը կհասկանա, թե ինչ անբացատրելի ուրախություն է դա։

3. Գրի’ր, թե հայի ո’ր հատկանիշներն են խտացված նշված հատվածում։Կարծիքդ հիմնավորի’ր։

<<Կործանեցե՛ք Հայաստանը, տեսե՛ք` կկարողանա՞ք: Իրենց տներից քշեցե՛ք անապատ, մի՛մոռացեք ձեռքներից խլել ճամփի հացն ու ջրի վերջին ումպը, կրակի՛ տվեք իրենց ու իրենց Աստծու տները: Տեսե՛ք` նրանք դարձյալ պիտի չապրե՞ն: Տեսեք` ցեղը դարձյալ պիտի չհառնի՞, երբ նրանցից երկուսը քսան տարի հետո հանդիպեն ու ծիծաղեն իրենց մայրենի լեզվով:

Նշված հատվածում խտացված են հայի տոկունությունը, հայրենասիրությունը, ազգայինը պահպանելու ձգտումը։

4.Ի°նչ ես կարծում, ո°ր հատկանիշներն են, որ հային հայ են պահում` անկախ գտնվելու վայրից։
Հային հայ է պահում դարերից եկած ավանդույթները, մայրենի լեզուն, մշակույթը, աշխատելու, ստեղծելու ձգտումը։

5. Պատմվածքի գաղափարն որքանո°վ է արդիական այսօր։
Պատմվածքի գաղափարը այսօր էլ արդիական է, քանի որ նենգ թուրքը այսօր էլ ձգտում է բնաջնջել հայի ցեղը։ Արդիական է, քանի որ այսօր էլ հազարավոր հայեր սփռված են աշխարհով մեկ։

Արդարամիտն այն մարդն է, ով…։

Արդարամիտ է նա, ով կյանքի տարբեր իրավիճակներում, միշտ ազնիվ ու արդարամիտ է գտնվում։ Չի սիրում խաբել մարդկանց, ինչպես նաև՝ երբ իրեն են խաբում։

Արդարամիտ մարդը կողմնապահություն չի անում, չի ընդունում կեղծիքն ու դաժանությունը։ Այս ամենի հետ մեկտեղ արդարամիտ մարդը կարող է շատ համբերատար գտնվել և պայքարել հանուն արդարության։

Իրականում, արդարամիտ մարդու կյանքը հեշտ չի լինում, քանի որ կյանքը լի է անարդարություններով և կեղծիքով։

Եթե մեձանից յուրաքանչյուրը ձգտի արդար և ազնիվ ապրել, կյանքն ավելի գեղեցիկ և դյուրին կլինի։

Վիլյամ Սարոյան Նարինջները 

Կարդա’ Վիլյամ Սարոյանի Նարինջները պատմվածքը եւ պատրաստվի’ր քննարկման։

Առաջադրանքներ`

1.Գրավոր ներկայացրո՛ւ, թե ինչի՞ մասին էր պատմվածքը, ի՞նչ սովորեցիր, ո°րն էր հեղինակի ասելիքը։

Պատմվածքը մի որբ տղայի մասին էր, որը ապրում էր իր հորեղբոր և իր կնոջ հետ։ Արդեն նոյեմբեր ամիսն էր, բայց նրանք գումար չունեին տունը տաքացնելու և սնունդ գնելու համար։ Նրանք ունեին ընդամենը մի քանի արկղ նարինջ։ Տղան ստիպված էր երկու նարինջ պահել ափերի մեջ և վաճառել փողոցով անցնող մեքենաներին։ Բայց երբ մոտենում էին հարուստ մեքենաներ, նրանք, տեսնելով տղային ծամածռում էին դեմքերը, անցնում էին առաջ։

2.Պատմվածքից առանձնացրո՛ւ քեզ համար ամենից տպավորիչ հատվածը և հիմնավորի՛ր։

Նա պարզապես գուշակեց, որ այդ էր այն ամենը, ինչի համար ծնվել էր ինքը՝ կանգնել անկյունում ու մարդկանց պարզել նարինջները և այտերով գլորվող մեծ֊մեծ արցունքակաթիլներով ժպտալ նրանց մինչև աշխարհի վերջը, և ամեն ինչ սև է ու դատարկ, իսկ նա կանգնած ժպտում է, մինչև այտերը կցավեն, հետո լալիս է, որովհետև նրանք նույնիսկ չեն ցանկանում պատասխանել իր ժպիտին և, ինչից որ նա վախենում էր՝ ողջ աշխարհը կարող էր պարզապես ընկնել մթության գիրկը ու վախճանվել, և Ջեյքը մեռած կլիներ, ու նրա կինն էլ մեռած կլիներ, և բոլոր փողոցները, տները, մարդիկ, այլևս ոչ մի տեղ ոչ֊ոք չէր լինի, գոնե մի մարդ կամ մի դատարկ փողոց կամ մի մութ պատուհան և կամ փակ դուռ, որովհետև նրանք չէին ուզում նարինջ գնել և չէին ժպտում նրան, և ողջ աշխարհը կարող էր վախճանվել։

1.Բնութագրի’ր պատմվածքի կերպարներին։ Ասա, թե ո’ր կերպարի բացակայության դեպքում պատմվածքն իր իմաստը չէր կորցնի։
Պատմվածքի իմատը չեր փոխի հորեղբոր չծնված երեխան։

2. Ի°նչ ես կարծում, ո°րն էր Ջեյքի եւ Լյուքի տխրության պատճառը։
Իմ կարծիքով կար երկու պատճառ ․ նրանց աղքատ վիճակը և այն, որ մահացել էին Լյուքի հայրը և մայրը։

3. Ի°նչ է քեզ համար մարդկային անտարբերությունը, ինչի° կարող է հանգեցնել այն։ Քո տեսակով ինչպիսի°ն ես դու։ Ինչպե°ս ես արտահայտում դիմացինի նկատմամբ կարեկցանքդ։
Ինձ համար մարկային անտարբերությունը աշխարհի ամենավատ անշնորքություններից մեկն է։

նախագիծ

Այս ամառ կարդացել եմ Վիլյամ Սարոյանի <<ՄԱՅՐԻԿ, ԵՍ ՔԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ>> ստեղծագործությունը: Հավանել եմ շա՜տ-շա՜տ, նույնիսկ որոշ հատվածներում հուզվել։

Ստեղծագործությունը մոր և իր աղջկա մասին էր։ Մայրիկը դերասանուհի էր, իսկ աղջիկը ինը տարեկան փոքրիկ աղջիկ էր։

Այս ուսումնական տարվա իմ ձեռքբերումները

1.Շարադրի’ր մտքերդ հետեւյալ վերնագրի շուրջ` <<Այս ուսումնական տարվա իմ ձեռքբերումները>>։

Այս ուսումնական տարին անցավ շատ հետաքրքիր ու հագեցած: Ձեռք բերեցի նոր ընկերներ: Մասնակցեցի հետաքրքիր և ուսուցողական ճամփորդությունների: Այս տարի միջին դպրոցում ավելացան նոր առարկաներ օրինակ՝ պար, պատմություն մաթեմատիկա և երևակայություն, կավագործություն: Այստեղ դարձա ավելի ինքնուրույն: Ես սիրեցի միջին դպրոցը և իմ ուսուցիչներին:

Այս ուսումնական տարին անցա՞վ շատ հետաքրքիր ու հագեցած: Ձեռք բերեցի շա՜տ ընկերներ: Մասնակցեցի հետաքրքիր և ուսուցողական ճամփորդությունների: Այս տարի միջին դպրոցում ավելացան նոր առարկաներ օրինակ՝ պար, պատմություն մաթեմատիկա և երևակայություն, կավագործություն: Այստեղ դարձա ավելի ինքնուրույն: Ես սիրեցի միջին դպրոցը և իմ ուսուցիչներին:

Գործնական աշխատանք

  1. Գործողության անունը դարձրո՛ւ այդ գործողության հետ կապված առարկայի անունԳրի՛ր գործածված ածանցները:

Քերել-քերիչ
գրել- գրիչ
կապել-կապիչ
քամել- քամիչ
թակել- թակոց
ըմպել-ըմպանակ
բացել-բացիչ
գործել-գործիչ
խաղալ-խաղալիք
ուտել-ուտելիք
խմել-խմիչք
հագնել-հագուստ
ձգել- ձգան
փակել-փական
խթանել-խթան
փաթաթել-փաթաթան
ճոճել,-ճոճանակ
գանձել-գանձանակ
զսպել-զսպանակ
ջնջել-ջնջոց
ծածկել-ծածկոց
կապել-կապոց
օրորել-օրորոց:

  1. Շարքի բոլոր բառերը բացի մեկիցնույն ձևով են կազմվածԳտի՛ր օրինաչափությանը չենթարկվող բառը:

ա) Տնային, մարդկային, տղային, կապկային, լեռնային: բ) Ձգան, փական, իշխան, ձկան, վիպասան:

գ) Պապոնք, մերոնք, ձերոնք, զարթոնք, հոնք: դ) Համառորեն,տնօրեն, վեհորեն անսրտորեն, մարդկայնորեն:

  1. Տրված արմատներով բաղադրյալ (բարդ և ածանցավորբառեր կազմի՛րդրանք դնելով նոր բառերի սկզբումմեջտեղում և վերջում:

Ձեռք-ձեռագործ, ձեռագիր, ձեռակերտ, ձեռնոց, առձեռն
հյուր-հյուրընկալ, հյուրատուն, հյուրասեր, հյուրանոց, անհյուրընկալ
հույս- անհույս, հուսահատ,
վերջ-անվերջ, վերջաբան, վերջակետ, վերջավորություն, վերջույթ
գետ- գետակ, գետափ,
(գիտ)գետ- գիտուն, աստղագետ, գիտուն, անգետ, հնագետ, պատմագետ, գրագետ:

  1. Ընդգծված բառակապակցությունները մեկական բառերով փոխարինի՛ր:

Դեռևս հեռու անցյալում մարդիկ նկատել են, որ կաղնին ծառերի մյուս տեսակներից ավելի հաճախ է խփվում կայծակից : Կայծակի ժամանակ և անձրևից պաշտպանվելու համար պատսպարվելու տեղ փնտրելիս  պետք է հեռու գնալ կաղնուց: Կանաչով պատելը  փրկում է քաղաքում բնակվողներին.  օդում եղած փոշու ու գազի մեծագույն մասը ծառերի, թփերի, խոտի վրա է նստում: Փայտի նյութից  գրեթե քսան հազար արտադրանքի տեսակ են ստանում:

Դեռևս հեռու անցյալում մարդիկ նկատել են, որ կաղնին մյուս ծառատեսակներից ավելի հաճախ է կայծակահարվում : Կայծակի ժամանակ և անձրևից պաշտպանվելու համար պատսպարվելիս պետք է հեռանալ կաղնուց: Կանաչապատելը  փրկում է քաղաքաբնակներին.  օդում եղած փոշու ու գազի մեծագույն մասը ծառերի, թփերի, խոտի վրա է նստում: Փայտանյութից  գրեթե քսան հազար արտադրատեսակ են ստանում:

  1. Ընդգծված բառակապակցությունները մեկական բառերով փոխարինի՛ր:

Վանա լճի մոտ շրջանում ընկած Ռշտունյաց լեռները հայտնի էին պղնձի, կապարի, երկաթի հանք ունեցող վայրերով, որոնք բազմաթիվ անգամներ հիշատակվել են հայկական ձեռքով գրված գրքերում: Բրոնզի ու երկաթի դարերի շրջաններից սկսած՝ հայկական լեռնոտ աշխարհում արդյունահանվում ու ձուլվում էին տարբեր մետաղներ, որը պատճառ էր դառնում, որ հանվող նյութերի անունները դառնային տեղերի անուններ:

Հետագայում հնէաբանությամբ զբաղվող գիտնականներն ու երկրաբանությամբ զբաղվողները այդ անվանումների միջոցով հայտնաբերում էին լեռներում գտնվող լքված փորված տեղեր ու մետաղ ձուլելու տեղեր:

Վանա լճի  շրջակայքում ընկած Ռշտունյաց լեռները հայտնի էին պղնձի, կապարի, երկաթի հանքավայրերով, որոնք բազմաթիվ անգամներ հիշատակվել են հայկական ձեռագրերում: Բրոնզի ու երկաթի դարաշրջաններից սկսած՝ հայկական լեռնաշխարհում արդյունահանվում ու ձուլվում էին տարբեր մետաղներ, որը պատճառ էր դառնում, որ հանվող նյութերի անունները դառնային տեղանուններ:

Հետագայում հնէաբաններն ու երկրագետները այդ անվանումների միջոցով հայտնաբերում էին լեռներում գտնվող լքված փորվածքները ու մետաղաձուլարանները:

Հարցեր

Գրի’ր կարծիք հեքիաթի վերաբերյալ։
Ես հավանեցի հեքիաթը: Հեքիաթը սովորեցնում է լինել աշխատասեր, համարձակ: Անգութ չլինել, քանի որ ամեն ինչ փոխադարձ է:

Հատվածի վերաբերյալ կազմի’ր հարցեր և առաջադրանքներ։
Առաջառրանքներ
1. Բառարանի օգնությամբ բացատրիր տրված բառերը՝ փանդիռ, հրեղեն, գուսան, փարթամ, անարատ:
2. Հատվածից դուրս գրիր 10 գոյական:
3. հատվածից դուրս գրիր 10 ածական:
4. հատվածից դուրս գրիր 5 բայ:
5. հատվածից դուրս գրիր բոլոր ձայնարկությունները:
6. Նկարագրիր Աննման-տիրուհուն:
7. Ինչպիսի ավարտ կհորինեիր եթե հեղինակը լինեիր դու:
8. Ինչ կանեիր, եթե թագավորությունը թագավորեիր դու:

Գործնական աշխատանք


1. Հարցական դերանունները փոխարինի՛ր փակագծում տրված բառերից կազմված համապատասխան գոյականներով:    

 «Քավության նոխազ» (ի՞նչը, ) արտահայտությունը հին հրեաների կրոնական մի (ինչի՞ց) սովորությունից է առաջացել: Տարին մի անգամ հրեաները երկու այծ էին բռնում, որոնցից  մեկին էին միայն զոհում: Մյուսի վրա մարդիկ (ինչպե՞ս ) հերթով դնում էին ձեռքերն ու դրանով իբր իրենց մեղքերը բարդում նրա վրա: Հետո այդ այծին (ի՞նչ,)  ազատություն էին տալիս: Հիմա («ինչի՞, ) քավության նոխազ» անվանում են այն մարդկանց, որոնք իրենց վրա են վերցնում ուրիշի մեղքերը, ստիպված են լինում պատասխան տալ ուրիշ (ինչի՞, ) արածների համար:


2. Տրված գոյականները երկու խմբի բաժանի´ր:

Եզակի
Մարմին
շարժում
ժամանակ
ճանապարհ
դաշտ
նյութ
մշակույթ
օրացույց

Հոգնակի
Մշակույթներ
նյութեր
մարմիններ
օրացույցներ
շարժումներ
դաշտեր
ճանապարհներ
ժամանակներ:
3. Տրված գոյականները դարձրո´ւ հոգնակի և բացատրի´ր օրինաչափությունները:

Ա. Ձև-ձևեր, արտ-արտեր, հարց-հարցեր, սարք-սարքեր, զենք-զենքեր, դեզ-դեզեր, օր-օրեր:  (միավանկ բառերը ստանում են —եր վերջավորությունը)
Բ. Երկիր-երկրներ, տարի-տարիներ, գնացք-գնացքներ, նվեր-նվերներ, վայրկյան- վայրկյաններ, ուղևոր- ուղևորներ:  (բազմավանկ բառերը ստանում են —ներ վերջավորությունը )
Գ. Թոռ-թոռներ, դուռ-դռներ, մուկ-մկներ, ձուկ-ձկներ, լեռ-լեռներ, բեռ-բեռներ:
(Այն բառերը, որոնք գրաբարում ունեցել են —ն վերջավորությունը, գոգնակին կազմում են —ներ վերջավորության միջոցով)
Դ.  Աստղ-աստղեր, արկղ-արկղեր, վագր-վագրեր, անգղ-անգղեր, սանր-սանրեր:
 ( երկրորդ վանկում գաղտնավանկ ը ունեցող բառերի հոգնակին կազմվում է -եր վերջավորությամբ )

4.Յուրաքանչյուր բառի  իմաստն արտահայտի՛ր բառակապակցությամբ. գտի՛ր  երկու խմբի բառերի նմանությունն ու տարբերությունը:
Ա.Դասագիրք-դաս անելու գիրք , հեռագիր-գեռուն ուղարկվող գրություն, արոտավայր-արածելու վայր, լրագիր- լուր պարունակող թերթ, ծառաբուն-ծառի ներքևի հատվածը, մրգաջուր- մրգերից պատրաստված ջեւր, մրջնաբույն- մրջյունների բույն, ծաղկեփունջ-ծաղիկների փունջ, միջնապատ- մեջտեղում գտնվող պատ:
Բ.Վիպագիր-վեպ գրող, մեծատուն-մեծ տներ ունեցող, զինակիր-զենք կրող, ժամացույց-ժամը ցույց տվող սարք, կողմնացույց-կողմը ցույց տվող սարք, երգահան-երգեր գրող, քարահատ-քար կտրող, պատմագիր-պատմություն գրող, քանդկագործ-քանդակներ պատրաստող:

5. Երկու խմբի գոյականների հոգնակին կազմի´ր և օրինաչափությունը բացահայտի´ր:Օրինակ` Դասագիրք- դասագրքեր, վիպագիր- վիպագիրներ:
Ա.Դասագրքեր, հեռագրեր, արոտավայրեր,լրագրեր, ծառաբներ, մրգաջրեր, մրջնաբներ, ծաղկեփնջեր, միջնապատեր:
Բ.Վիպագիրներ, մեծատուններ, զինակիրներ, ժամացույցներ, կողմնացույցներ, երգահաններ, քարահատներ, պատմագիրներ, քանդկագործներ:

Մայրենի

Հատվածի վերաբերյալ կազմիր հարցեր և առաջադրանքներ։
Հատվածից դուրս գրել 10 ածական:
Հատվածից դուրս գրել 10 գոյական:
Հատվածից դուրս գրել 10 բայ:
Հատվածից դուրս գրիր իմաստն արտահայտող նախադասությունները:
Պատմիր սպիտակ աշխարհի մասին:
Համացանցում որոնիր և գտիր Արեգ անվան բացատրությունը:
Ի՞նչ կանեիր, եթե հազարան հավքը լիներ քեզ մոտ:
Նկարագրիր քամի Ձիուն:
Ի՞նչ աշխարհներ կստեղծեիր որպեսզի արեգը անցներ:
Ինչ կանեիր, եթե լինեիր արեգի փոխարեն:

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы