Պայքար առանց կատաղության։ Օշո

Կարդալ
Առաջադրանքներ`

Ա․ Մեկնաբանե’ք հետևյալ հատվածները.

 Պայքարեք՝մի կողմ թողնելով ձեր Եսը: Եվ եթե դուք կարողանաք կռիվ տալ առանց ներքին կատաղության, ուրեմն դուք ամեն ինչ անձայն կարող եք անել, քանի որ բախումը ամենաշատն է շոշափում մարդու Եսը: Եթե դուք դա անեք, դուք կդառնաք ամենակարող:

 Բայց հիմա դուք չեք կարողանում մինչև անգամ անձնական սիրով սիրել:

Բ․ Դո՛ւրս գրեք և մեկնաբանե՛ք այն հատվածը, որտեղ ասվում է, թե ինչո՞ւ Օմարը չսպանեց թշնամուն:
թշնամին թքեց Օմարի դեմքին, ևնիզակը օդի մեջ քարացավ:Օմարը ձեռքով մաքրեց դեմքը, ոտքի կանգնեց և ասաց.— Վաղը մենք ամեն ինչ նորից կսկսենք:Թշնամին ապշահար էր:— Ի՞նչ պատահեց,-հարցրեց նա:- Ես 30 տարի այսպիսի պահի եմ սպասել, հուսալով, որ մի օր նիզակս կուրծքդ կխրեմ, և ամեն ինչ կվերջանա: Իմ բախտն այդպես էլ չբերեց, բայց քոնն ահա բերել է: Մի վայկյանում դու կարող էիր ամեն ինչ վերջացնել: Ի՞նչ եղավ քեզ:Օմարը պատախանեց.— Մեր պատերազմը սովորական պատերազմ չի եղել: Ես երդվել էի, որ պայքարելու եմ առանց ներքին զայրույթի: 30 տարվա ընթացքում ես պայքարել եմ առանց բարկության:Իսկ հիմա մեջս կատաղություն բարձրացավ:

Գ․ Բացատրե՛ք ստեղծագոծության վերնագիրը։

Պայքար առանց կատաղության։ Օշո

Այս դեպքը եղել է մեծ իսլամական խալիֆ Օմարի ժամանակ: Նա պայքարում էր իր թշնամու դեմ մոտ 30 տարի: Թշնամին հզոր էր, և պայքարը տևեց մի ամբողջ կյանք:Վերջապես եկավ բարենպաստ պահը. թշնամին ընկավ ձիուց, Օմարը ծնկեց թշնամու վրա՝նիզակը ձեռքին: Մի վայրկյան, և նիզակը կմխրճվեր թշնամու կուրծքը, և ամեն ինչ կավարտվեր: Բայց այդ պահին ահա թե ինչ կատարվեց. թշնամին թքեց Օմարի դեմքին, ևնիզակը օդի մեջ քարացավ:Օմարը ձեռքով մաքրեց դեմքը, ոտքի կանգնեց և ասաց.— Վաղը մենք ամեն ինչ նորից կսկսենք:Թշնամին ապշահար էր:— Ի՞նչ պատահեց,-հարցրեց նա:- Ես 30 տարի այսպիսի պահի եմ սպասել, հուսալով, որ մի օր նիզակս կուրծքդ կխրեմ, և ամեն ինչ կվերջանա: Իմ բախտն այդպես էլ չբերեց, բայց քոնն ահա բերել է: Մի վայկյանում դու կարող էիր ամեն ինչ վերջացնել: Ի՞նչ եղավ քեզ:Օմարը պատախանեց.— Մեր պատերազմը սովորական պատերազմ չի եղել: Ես երդվել էի, որ պայքարելու եմ առանց ներքին զայրույթի: 30 տարվա ընթացքում ես պայքարել եմ առանց բարկության:Իսկ հիմա մեջս կատաղություն բարձրացավ: Երբ դու դեմքիս թքեցիր, հանկարծ այս ամենը անձնային դարձավ: Ես ցանկացա քեզ սպանել. դա իմ Եսից եկող ցանկություն էր: Մինչևայս պահը, 30 տարիների ընթացքում, երբեք այդպիսի խնդիր չեմ ունեցել: Մեր պայքարի պատճառն այլ էր: Դու իմ թշնամին չես եղել. մեր կռիվը երբեք անձնային չի եղել: Ես չեմ ցանկացել քեզ սպանել , ես ուզել եմ գործը հաղթական ավարտի հասցնել: Իսկ հիմա միպահ ես մոռացա իմ խնդիրը. դու դարձար իմ թշնամին, և ես ցանկացա ոչնչացնել քեզ:Ահա թե ինչու ես չեմ կարող քեզ սպանել: Մի խոսքով, վաղվանից նորից սկսում ենք:Բայց պատերազմն այդպես էլ չվերսկսվեց: Թշնամին այլևս նույնը չէր:— Սովորեցրու ինձ: Դարձիր իմ ուսուցիչը և հնարավորություն տուր ինձ աշակերտելու քեզ: Ես էլ եմ ուզում կռվել առանց զայրույթի:Իսկ գաղտնիքը սա է. պայքարեք՝ մի կողմ թողնելով ձեր Եսը: Եվ եթե դուք կարողանաք կռիվ տալ առանց ներքին կատաղության, ուրեմն դուք ամեն ինչ անանձնային կարող եք անել, քանի որ բախումը ամենաշատն է շոշափում մարդու Եսը: Եթե դուք դա անեք, դուք կդառնաք ամենակարող:Բայց հիմա դուք չեք կարողանում մինչև անգամ անձնական սիրով սիրել:

Փորձություն (hնդկական հեքիաթ)

Հեքիաթ

Առաջադրանքներ
Ա) Հեքիաթում արտահայտված գաղափարն այն է, որ․
 ընկերոջը հյուրասիրելը կարևոր է
 միայն լավ ժամանակ անցկացնելով լավ ընկերներ չեն լինում
 ընկերոջը փորձելը լավ բան չէ
 կինը ամուսնու ամենաիմաստուն ընկերն է
լավ ընկերը միշտ պատրաստ է օգնելու ընկերոջը
 լավ ընկեր լինել չի նշանակում իր մասին չմտածել։

Բ) Համաձայնե՛ք կամ մի՛ համաձայնեք ներկայացված մտքերի հետ՝ Ձեր պատասխանը
հիմնավորելով հեքիաթից դուրս գրված համապատասխան հատվածներով և Ձեր
վերլուծությամբ։
 Դհավալմուքհը նախօրոք գիտեր, որ առաջին ընկերը լավ ընկեր չէ, բայց անչափ
սիրում էր նրան։
Համաձայն չեմ այս մտքի հետ։
 Դհավալմուքհը ամեն օր օգտվում էր հարուստ ընկերոջ ճոխ սեղանից, իմանալով, որ
նա այնքան էլ անկեղծ չէ։
Համաձայն չեմ այս մտքի հետ։
 Կինն ասում էր, որ աղքատ ընկերը կարող էր ինչ-որ բանով հյուրասիրել, բայց չարեց
դա, և դա նշանակում է, որ այնքան էլ լավ ընկեր չէ։
Համաձայն եմ
 Կինը այնքան էլ չէր վստահում ամուսնու ողջամտությանը։
Այո, իրականում դա այդպես էր։
Դհավալմուքհը այնքան էլ անկեղծ չէր աղքատ ընկերոջ հետ․ նա նրան չասաց
փորձության մասին։
Համաձայն չեմ։

Գ.Հեքիաթի համար նոր ավարտ հորինի’ր։
Պալատի ճանապարհին տեսնելով Դհավալմուքհին ողջ- առողջ, երկրորդ ընկերը գխի է ընկնում, որ իրեն ստել են՝ ասելով, թե իր ընկերը փորձանքի մեջ է։ Այդ օրվանից նա այլևս չի վստահում Դհավալմուքհին, և նրանց ընկերությունը ավարտվում է։

Դ.Շարադրի’ր մտքերդ հետեւյալ ասույթի շուրջ`

«Մտերմությունը կարող է լինել առանց փոխադարձության, բայց ընկերությունը` երբեք»:
Ես այնքան էլ համաձայն չեմ այս ասույթի հետ, քանի որ, իմ կարծիքով, այս կյանքում ամեն ինչ պետք է փոխադարձ լինի։ Այլապես երկար տևել չի կարող ո՛չ մտերմությունը, ո՛չ սերը, ո՛չ ընկերությունը։

«Չեմ կարողացել, չեմ կարողանում ու երբեք էլ չեմ կարողանա»

Խորխե Բուկայ. «Չեմ կարողացել, չեմ կարողանում ու երբեք էլ չեմ կարողանա»

Հարցեր և առաջադրանքներ:
1.Ինչի՞ մասին է պատմվածքը:
Այս պատմությունը մի փղի մասին է որին փոքրուց շղթայված են պահել։ ԵՎ նա չի էլ պորձել ազատվել շղթայինց, որովհետև կարծել է, որ միևնույն է չի կարողանալու։
2.Ի՞նչ է սովորեցնում այս ստեղծագոծությունը:
Այս ստեղծագործությունը սովորեցնում է հավատալ սեփական ուժերին և փորձել անել անհնարինը։ Եթե միշտ մտածենք, որ չենք կարող, որ մեզ մոտ չի ստացվի ոչ մի արդյունքի չենք հասնի։ Պետք է վստահենք մեր ուժերին հաշվի չառնենք ուրիշների կարծիք
3.Նմա՞ն ես այդ փղիկին:
Նման չեմ այդ փղիկին, որովհետև, երբ ցանկանում եմ ինչ-որ բան անել, որքան էլ դժվար թվա, չեմ հրաժարվում այդ մտքից։
4.Բառարանի օգնությամբ գտիր տրված բառերի հոմանիշները` հսկայական, ամուր, ակնհայտ, անասելի, խելացի, ջանք, բազում:
hսկայական-խոշոր, բարձր, վիթխարի,
ամուր-Հաստատուն, տոկուն, կայուն, դիմացկուն,ուժեղ,ուժգին
ակնհայտ-Ակներև, ակնբախ
անասելի-Անպատմելի, աննկարագրելի, անճառելի, անխոսելի, անբարբառելի, անլուր, անձայնելի
խելացի -գիտուն,Խելոք, ուշիմ, բանիմաց, բանգետ, իմաստուն, խոհեմ, ողջամիտ
ջանք-ճիգ, փույթ, եռանդ, աշխատանք
բազում-բազմազան,շատ,
5. 5-7 նախադասությամբ գրավոր մեկնաբանի’ր հետեւյալ հատվածը։

«Բոլորս էլ ինչ-որ բանով նման ենք կրկեսի փղին. այս կյանքում մենք կապված ենք հարյուրավոր ցցերի, որոնք սահմանափակում են մեր ազատությունը:
Ապրում ենք` համարելով, որ «չենք կարող» անել բազում գործեր, ուղղակի, որովհետև, շատ վաղուց, երբ դեռ փոքր էինք, փորձել ենք ու չենք կարողացել:
Այն ժամանակ վարվել ենք այս փղի նման, մեր հիշողության մեջ գրանցել ենք այսպիսի հրահանգ. «Չեմ կարողացել, չեմ կարողանում և երբեք չեմ կարողանա»:
Մենք մեծացել ենք այս հրահանգով, որն ինքներս ենք մեզ տվել, և դրա համար էլ երբեք չենք փորձել ցիցը հանել»:

Մեր գործողություններ կախված են մեր մտքերից։ Այսինքն մենք ինչպես տրամադրվում ենք, այնպես էլ վարվում ենք։ Երբ ուզենում ենք ինչ-որ բան անել, դա մեզմոտ հաջողվում է, և հակառակը՝ չի ստացվում, երբ չենք ցանկանում անել։ Որքան էլ կողքից ասեն, որ մենք չենք կարող այդ բանը անել, մենք պետք է հավատանք մեր ուժերին և ապացուցենք, որ կարող ենք։ Ավելին մենք պետք է թույլ չտանք, որ որևէ մեկը մտածի կամ մեզ ասի, թե մենք չենք կարող։
Կարծում եմ անհնարին ոչինչ չկա, պետք է միայն փորձել և ամեն ինչ կստացվի։

Խորխե Բուկայ. «Չեմ կարողացել, չեմ կարողանում ու երբեք էլ չեմ կարողանա»

Երբ ես փոքր էի, պաշտում էի կրկեսը, և կրկեսում ամենից շատ գազաններն էին ինձ դուր գալիս: Ինձ հատկապես փիղն էր գրավում, որը, ինչպես հետո իմացա, նաև մյուս երեխաների սիրելին էր:

Ներկայացման ժամանակ այդ հսկայական վայրի կենդանին ցուցադրում էր իր անասելի քաշը, ուժը, չափսերը… Բայց իր ելույթից հետո մինչև հաջորդ ելույթի սկիզբը նա շղթայված էր, շղթայի մի ծայրը կապված էր փղի ոտքին, իսկ մյուսը` գետնի մեջ խրված ցցին:
Այն ընդամենը փայտի մի կտոր էր, որ միայն մի քանի սանտիմետր էր խրված հողի մեջ: Չնայած շղթան հաստ էր և ամուր, ինձ համար ակնհայտ էր, որ այդպիսի կենդանին, որն ընդունակ է ծառեր արմատախիլ անելու, հեշտությամբ կարող էր այդ ցիցը հանել ու փախչել:
Ինձ համար հանելուկ էր մնացել` ի՞նչն էր նրան պահում, ինչո՞ւ նա չէր փախչում:
Երբ դեռ հինգ-վեց տարեկան էի, հավատում էի մեծահասակների իմաստնությանը: Չեմ հիշում` այս հարցերը ես տվեցի ուսուցչի՞ս, հայրիկի՞ս, թե՞ հորեղբորս: Նրանցից մեկն ինձ բացատրեց, թե փիղը չի փախչում, քանի որ  վարժեցված է:
Այդ ժամանակ ես տվեցի միանգամայն ակնհայտ հարց. «Եթե փիղը վարժեցված է, էլ ինչո՞ւ են նրան շղթայում»:
Հիշում եմ, որ ոչ մի բավարար պատասխան չստացա: Ժամանակի ընթացքում մոռացա փղին էլ, նրա հետ կապված հարցերն էլ և այդ մասին հիշում էի միայն մարդկանց շրջապատում, ովքեր գոնե մեկ անգամ այդ հարցն իրենց տվել են:
Մի քանի տարի առաջ հայտնաբերեցի, որ, հուրախություն ինձ,  բավականին խելացի մի մարդ գտել է հարցի պատասխանը` կրկեսային փիղը չի փախչում, որովհետև նա մանկուց կապված է նմանատիպ ցցի:
Աչքերս փակեցի և պատկերացրի ցցին կապված նորածին անպաշտպան փղին: Վստահ եմ, որ այն ժամանակ փղիկն ամբողջ ուժով ձգվել է` փորձելով ազատվել: Բայց, չնայած  ջանքերին, ոչինչ չի ստացվել, քանի որ ցիցն այն ժամանակ բավականին ամուր է եղել:
Պատկերացնում էի, թե ինչպես է նա երեկոյան ուժասպառ ընկնում, իսկ առավոտյան փորձում նորից ու նորից… Մինչև, իր համար սարսափելի մի օր, նա հնազանդվել է իր ճակատագրին՝ ընդունելով սեփական անզորությունը:
Այդ հսկա և հզոր փիղը կրկեսից չի փախչում, քանի որ խեղճը կարծում է, թե չի կարող:
Նրա հիշողության մեջ մնացել է անզորության այն զգացողությունը, որն ապրել է ծնվելուց անմիջապես հետո:
Եվ ամենավատն այն է, որ այդ հիշողությանը նա երբեք չի կասկածում:
Նա այլևս երբեք չի փորձել իր ուժը կիրառել:
-Այսպիսին է կյանքը, Դեմիան: Բոլորս էլ ինչ-որ բանով նման ենք կրկեսի փղին. այս կյանքում մենք կապված ենք հարյուրավոր ցցերի, որոնք սահմանափակում են մեր ազատությունը:
Ապրում ենք` համարելով, որ «չենք կարող» անել բազում գործեր, ուղղակի, որովհետև, շատ վաղուց, երբ դեռ փոքր էինք, փորձել ենք ու չենք կարողացել:
Այն ժամանակ վարվել ենք այս փղի նման, մեր հիշողության մեջ գրանցել ենք այսպիսի հրահանգ. «Չեմ կարողացել, չեմ կարողանում և երբեք չեմ կարողանա»:
Մենք մեծացել ենք այս հրահանգով, որն ինքներս ենք մեզ տվել, և դրա համար էլ երբեք չենք փորձել ցիցը հանել:
Երբեմն, շղթայի ձայնը լսելիս, հայացք ենք ձգում ցցին և մտածում.
Չեմ կարողանում և երբեք էլ չեմ կարողանա:
…. Եվ միակ ձևը պարզելու, որ դու  կարող ես ինչ-որ բանի հասնել, նոր փորձ անելն է, որի մեջ կներդնես քո ամբողջ ոգին:

Գարսիա Մարկես.»Ինչպես նորոգել աշխարհը»

Ինչպես նորոգել աշխարհը
Առաջադրանքներ

Ա․ Առանձնացրե՛ք այն միտքը, որը Ձեր կարծիքով իր մեջ ներառում է
ստեղծագործության հիմնական գաղափարը։ Հիմնավորե՛ք Ձեր ընտրությունը։
Երբ ես վերականգնեցի մարդուն, շրջեցի թուղթը և տեսա, որ վերականգնել եմ աշխարհը:

Բ․Ընտրե՛ք ճիշտ պատասխանը․ստեղծագործության գաղափարը հետևյալլն է․
 աշխարհը նման է թղթին․այն կարելի է մասերի բաժանել
 քարտեզն ու մարդը նման են իրար․ երկուսին էլ կարելի է ,,պատառոտել,,
ճանաչիր մարդուն, կճանաչես նաև աշխարհը։

Գարսիա Մարկես»Ինչպես նորոգել աշխարհը»

Գարսիա Մարկես.»Ինչպես նորոգել աշխարհը»։
Մի գիտնական, որ ապրում էր աշխարհի խնդիրներով մտահոգ, վճռել էր գտնել ուղիներ
դրանք նվազեցնելու համար: Օրեր էր անցկացնում իր լաբորատորիայումփնտրելով իրեն հուզող հարցերի պատասխանները: Մի օր յոթամյա որդին ներխուժեց նրա սրբավայրը և որոշեց օգնել հորն աշխատել: Գիտնականը նյարդայնացած, որ իրեն ընդհատել են, խնդրեց տղային ուրիշ տեղ խաղալ: Տեսնելով, որ անհնար է նրան դուրս հրավիրել, հայրը մտածեց մի բանով շեղել որդու ուշադրությունը: Պատահաբար գտավ մի ամսագիր աշխարհի քարտեզի պատկերով. այն
է, ինչ անհրաժեշտ էր:
Մկրատով կտրտեց քարտեզը տարբեր մասերի և կպչուն ժապավենի հետ միասին
հանձնեց որդունասելով. – Քանի որ սիրում ես գլուխկոտրուկներ, քեզ կտամ աշխարհը բոլորովին կոտրված, որ այն նորոգես առանց որևէ մեկի օգնության: Հաշվարկեց, որ փոքրիկից կպահանջվի տասը օր քարտեզն ի մի բերելու համար, սակայն
այդպես չեղավ: Մի քանի ժամ անց նա լսեց երեխայի ձայնը, որ հանգիստ կանչում էր.
– Հայրի՜կ, հայրի՜կ, ամեն ինչ արեցի, ավարտեցի:
Սկզբում հայրը չհավատաց: Մտածեց, որ անհնար է նրա տարիքում վերստանալ
ամբողջական մի քարտեզ, որը նախկինում երբեք չի տեսել: Կասկածամիտ, հայացքը
բարձրացրեց գրառումներից այն վստահությամբ, որ կտեսնի երեխայի տարիքին
համապատասխան աշխատանք. քարտեզն ավարտուն էր: Բոլոր կտորները տեղադրված
էին իրենց համապատասխան տեղերում: Ինչպե՞ս էր հնարավոր: Ինչպե՞ս էր երեխան
կարողացել: Զարմանքով հարցրեց որդուն.
– Որդյա՛կս, դու չգիտեիր ինչպիսի՞ն է աշխարհը, ինչպե՞ս ես արել:
– Հայրի՛կ, պատասխանեց որդին,- Ես չգիտեի, թե ինչպիսին է աշխարհը, բայց երբ դու
հանեցիր ամսագրից քարտեզը, այն կտրտելու համար, տեսա, որ մյուս կողմում մարդ է պատկերված: Այնպես որ, շրջեցի կտորներն ու սկսեցի «հավաքել» այդ մարդուն, որ, այո´,
գիտեի թե ինչպիսին էր:
– Երբ ես վերականգնեցի մարդուն, շրջեցի թուղթը և տեսա, որ վերականգնել եմ աշխարհը:

Շալվա Ամոնաշվիլիի «Ի°նչ է մեզ հարկավոր, որ թևեր աճեն» 

Առաջադրանքներ

1.Ի՞նչ է ձգտումը, համաձա՞յն ես, որ մարդկության զարգացումը ձգտման արդյունքն է: 
Այո, քանի որ, եթե մարդը չձգտի, օրինակ, որ իր խանութը լավ աշխատի, այդ խանութում կլինի վատ ապրանք, եթե օդաչուն չձգտի լավ վարել ինքնաթիռը, մարդիկ չեն վստահի օդաչուին, և օդաչուն գումար չի վաստակի ապրելու համար։

2. Ինչի հետ կհամեմատես ձգտումը:
Ձկտումը կամքի ուժ է։ Պետք է ձգտել լավ արդյունքի հասնելու համար։ Եթե չձգտենք, տեղում դոփենք, ոչ մի երազանք իրականություն չի դառնա։

3. Ի՞նչ է հարկավոր, որպեսզի թևեր աճեն . շարադրի՛ր մտքերդ: 
Որպեսզի թևեր աճեն, պետք է շատ ձգտել և գնալ երազանքի ետևից։ Պետք է անընդհատ կրթվել ու զարգանալ, ճանաչել աշխարհն ու մարդկանց։ Պետք է լավատես լինել, դժվար պահերին չհիասթափվել և միշտ հավատալ, որ ամեն ինչ լավ կլինի։

Գործնական աշխատանք

 1. Առանձնացրո՛ւ այն բառերը, որոնք ժխտական նախածանց ունեն:
Անարվեստ, անդեմ, անդուռ, անիվ, անսիրտ, անահ, անուշ, անմահ, անուն, դժոխք, դժգոհ, դժբախտ, դժնի, դժկամ, ապագա, ապարդյուն, ապերախտ, ապուր, ապաշնորհ, ապուշ, ապտակ, տարի, 
տկար, տհաճ, տպել, տգեղ, տխուր, չամիչ, չտես, չկամ, չարիք:

2. Գործողության անունը դարձրո՛ւ այդ գործողության հետ կապված առարկայի անուն: Գրի՛ր 
գործածված ածանցները:
Օրինակ՝ քերել-քերիչ

Գրել- գրիչ
 կապել- կապիչ
 քամել- քամիչ
թակել- թակիչ
 ըմպել- ըմպանակ
 բացել- բացիչ
 գործել- գործիք
խաղալ- խաղալիք
ուտել- ուտելիք
 խմել- խմիչք
 հագնել- հագուստ
ձգել- ձգան
 փակել- փական
խթանել- խթան
փաթաթել- փաթաթան
ճոճել- ճոճանակ
 գանձել- գանձարան, գանձանակ
 զսպել- զսպանակ
 ջնջել- ջնջոց
 ծածկել- ծածկոց
կապել- կապոց
 օրորել- օրօրոց

4.Մեկնաբանի’ր` «Կանգառը մահ է,  ռիթմից ընկնելը՝  սկսվող վայրէջք, իսկ ձգտման լարումը՝  նորի սկիզբ»:
Կյանքում հաջողությունների հասնելու համար պետք է անընդհատ ձգտես գնալ առաջ։ Ի՞նչ է նշանակում գնալ առաջ ու կանգ չառնել։ Նշանակում է անվերջ սովորել, կատարելագործվել, չհիասթափվել, պայքարել․․․ Կանգառը տանում է լճացման։ Պետք է սլանալ առաջ նպատակների ետևից։

Դմիտրի Լիխաչով`»Նամակներ բարու և գեղեցիկի մասին»

Նամակներ բարու և գեղեցիկի մասին

Առաջադրանքներ

Ա․ Ո՞րն է հեղինակի ասելիքը։ Համաձա՞յն եք նրա հետ։ Հիմնավորե՛ք։
Ըստ հեղինակի ինտելիգենտությունը կրթություն ստացած լինելու, բազմաթիվ գրքեր կարդալու, շատ լեզուների տիրապետելու մեջ չէ։ Մարդտ ինտելիգենտ է իր պահվածքով և վարվեցողությամբ՝ մարդկանց և բնության հանդեպ։

Բ․ Բացատրե՛ք հետևյալ միտքը, ,, Ինտելիգենտությունը ունակություն է ըմբռնելու, ապրումակցելու, այն համբերատար վերաբերմունք է աշխարհի ու մարդկանց հանդեպ,,։
Մարդու ինտելիգենտությունը երևում է այն ժամանակ, երբ նա կարողանում է մտնել դիմացինի դրության մեջ, հասկանալ նրան և աննկատ օգնել։

Գ․ Բնութագրե՛ք այս նամակի պատմող-հերոսին՝ ըստ նրա արտահայտած մտքերի։

Դ․ Փոխե՛ք նամակի վերնագիրը՝ հիմնավորելով Ձեր ընտրած վերնագիրը։
Լավ մարդու մտքեր

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы