Իտալո Կալվինո. «Խիղճը»

Իտալո Կալվինո. «Խիղճը»

1.Ո°րն էր պատմվածքի ասելիքը։
Պատմվածքի ասելիքն այն է, որ պատերազմների ժամանակ բազմաթիվ անմեղ մարդիկ են զոհվում, ինչը ճիշտ չէ։ Ոչինչ չի արդարացնում անմեղ զոհերի մահը։ Եթե մեկի հետ ես կռվում, պետք չէ բոլորին սպանել։

2.Հիմնավորի’ր պատմվածքի ավարտը։
Սպանելով Ալբերտոյին Լուիջին փորձում էր արդարացնել մյուսների մահը, չէ՞, որ նա մտադրություն չուներ մյուսներին սպանելու։ Նրա թշնամին մենակ Ալբերտոն էր։

3.Թվարկի’ր պատմության հերոսներին եւ բնութագրի’ր։
Հերոսներն էին Լուիջին և Ալբերտոն։
Ալբերտոն մի սրիկա էր, որ խաբել էր Լուիջիին։

4.Լուիջիի գործելաոճում կա°ր արդյոք անձնական շահ. պատասխանդ հիմնավորի’ր տեքստից դուրս բերված համապատասխան հատվածներով։

 Այդ Ալբերտոն հենց որոշակի թշնամի է, այդ երկրից: Երբ իմացա, որ պատերազմում եք նրանց դեմ, մտածեցի՝ ե՛ս էլ եմ գնամ, այդպիսով կկարողանամ սպանել Ալբերտոյին: Դրա համար էլ եկել եմ: Ալբերտոյին ես ճանաչում եմ, տականքի մեկն է: Հին հաշիվներ են:

5.Ի° նչ է խիղճը։ Եղել են պահեր, երբ դու խղճի խայթ ես զգացել որեւէ մեկի նկատմամբ։
Մարդու խիղճը արթնանում է այն ժամանակ, երբ որևէ վատ բան է անում և զղջում է դրա համար։ Ես կարծում եմ, որ խիղճը մեղավորության զգացումն է, զղջումը։

6.Արդյոք ճի°շտ էր խղճի հանգստության համար Ալբերտոյին սպանելը։

Վիլյամ Սարոյան | Բան ունեմ ասելու

Թարգմանչի կողմից

Հայերեն առաջին անգամ հրատարակվող «խիստ սարոյանական» այս պիեսըոր «ակամա» գրվել է ռադիոթատրոնի համարունի իր «պատմությունը»:  ՎՍարոյանի դուստրըԼյուսինպատմում է. «Նա  (Սարոյանըգտնվելիս է եղել որբանոցումերեք տարեկանորբանոցի ամենափոքրիկ երեխանՍԾնունդն է մոտենումառաջին ՍԾնունդըոր մնալու էր նրա հիշողության մեջորովհետև իր ընտանիքումտիկին Թագուհու հետանցկացրած ոչ մի ծնունդ հետք չէր թողել նրա մանկական հիշողության մեջՆերս են բերում Կաղանդ պապիկինորպեսզի խոսի երեխաների հետիմանա նրանց ցանկությունը,  թե ով ինչ նվեր է ուզում ստանալՀերթը հասնում է հորս:  …Պապիկը հարցնում է. «Ասա´, ի՞նչ ես ուզումՈւիլլի´»: Այդ օրվանից այս պիտակը կպչում է նրա անվանըՆաասում է. «Հորս եմ ուզում»: Կաղանդ պապիկը պատասխանում է. «Լավտեսնեմթե ինչ կարող եմ անել»: Հայրս լրջորեն հավատում էոր ՍԾննդյան օրը հայրը կհայտնվիԱնընդհատ մտածում էթե դա ինչպես է լինելուԵրկար է մտածումՎերջապես գալիս է ՍԾնունդըբոլոր երեխաներին հավաքում են սրահում և յուրաքանչյուրին տալիս մի փոքրիկ փաթեթՄի տուփ էլ մեկնում են հորսև ասում. «Սա քո նվերն էՈւիլլի´»: Նա նայում է տուփին և հասկանումոր հայրը չի կարող դրա մեջ լինել… Փախչում է որբանոցիցՆապատրանքաթափ էր եղելԱյլևս չէր հավատում ՍԾննդյան տոնական արարողություններին: …Այսհիշողությունը քարուքանդ էր անում նրա հոգին»:
«
Ամենազոր» Կաղանդ պապի «անզորությունը» սպիավոր հիշողություն թողեցՍարոյանի մեջիսկ 1940թ.-ին Սուրբ Ծնունդի նախօրեին նման իսկական մի դեպք առիթ տվեց 32-ամյա դրամատուրգին գրելու  «Բան ունեմ ասելու» կարճ պիեսըՌադիոյով հեռարձակում են աղքատ երեխաների համար կազմակերպած ՍԾննդյան երեկոնՍարոյանըով ինչոր բան էր գրումակամագցում է գրիչը և սկսում է ունկնդրել:  «Այնինչ լսեցի…, գրում է նա, – հիվանդացրեց ինձ…  Ինձ բան չէր մնում անելուքան գրելայդպես էլ արեցիՍկսեցի գրել հենց այն րոպեիցերբ ավարտվեց հաղորդումըգրել ճիշտայնպեսինչպես լսել էի: …Մնացած մասն էլ այնէինչ եսհույսունեիլսելբայցչլսեցի»:
«
Մնացած մասը» ասելովՍարոյանը նկատի ուներ այնինչ ասվում է պիեսը եզրափակող Երիտասարդի մենախոսության մեջ:  1941թ.-ին Սուրբ Ծնունդի նախօրեինայս թատերախաղը հեռարձակվեց  CBS-ով:
Այս դրամայի կապակցությամբ «Razzle-Dazzle» գրքում Սարոյանը գրում է. «Մարդիկ աշխարհ են գալիս բազմաթիվ ուժեղ ու լավ կողմերովսակայն ամենուժեղըսպասումնէորը լույս աշխարհ է գալիս ամեն մի նոր մարդու հետԱյս ակնկալիքը չափազանց հզոր է մարդու մեջերբ նա դեռ ջահել էթեև դա երբեք ամբողջովին չի լքում իրեն»:
Երբ խոչընդոտում են փոքրիկանմեղ մարդուերեխայի սպասումների իրականացումըխաբելով դառնացնում սիրտըանլուրջ վերաբերվումանտես ու լուռ ցնցվում է նրա հոգինիսկ Գեղեցիկը հետզհետե սկսում է որբացած թվալ նրանկյանքը դիտում է միայն աբսուրդի սև պատուհանիցինքն էլ դառնում իր իսկ հակապատկերըասենքինքնագոհ, «ժպտադեմ սրիկա», որով հետաքրքիրբայցավա՜ղհարուստ է մարդկության պատկերասրահըՈւ ինչորբանմեծ բանխաթարվումէ աշխարհումերբ մարդկային ցեղի գրեթե ամեն մի մասնիկով մանկուց խաբկանքներով է սնվելչարանում է իր նմանի դեմաշխարհի դեմև այդպես ստեղծում ենքյուրահատուկ մի դժոխքմերսիրելիերկրիվրա

ԲԱՆ ՈՒՆԵՄ ԱՍԵԼՈՒ
(
Ռադիոպիես)

ԵՐԵԽԱՆԵՐԻ Սուրբ Ծննդյան երեկոն ռադիոյով հաղորդվում է Ափից Ափ: Նվագախումբը նվագում է «Ղողանջե՛ք զանգերը», ԵՐԵԽԱՆԵՐԸ երգում են ամբողջ ձայնով: Երգն ավարտ-վում է: ԵՐԵԽԱՆԵՐԸ ծափահարում են ու աղաղակում:

ՀԱՂՈՐԴԱՎԱՐ
(Սիրալիրությամբ)
Հրաշալի էր, երեխանե՛ր: Դե, ի՞նչ, զվարճանում ենք, չէ՞:

ԵՐԵԽԱՆԵՐ
(Բացականչելով)
Այոոոո՜:

ՀԱՂՈՐԴԱՎԱՐ
Տիկնա՛յք և պարոնա՛յք, եթե միայն կարողանայիք տեսնել այս երեխաների երջանիկ դեմքերը, ձեր սրտերը կջերմանային: Նրանք եկել են Նյու Յորքի ամեն անկյունից ողջունելու իրենց հին ընկեր Ձմեռ պապին այս հանդեսում: Երբ վերջին անգամ խոսեցինք Ձմեռ պապի հետ, նա Մոնրեալի կողմերում էր իր սահնակով ու հյուսիսային եղջերուներով: Բայց շուտով այստեղ կլինի: Նորից կանչե՞նք՝ «Ձմեռ պապի», երեխանե՛ր:

ԵՐԵԽԱՆԵՐ
(Բացականչելով)
Այոոոո՜:

ՀԱՂՈՐԴԱՎԱՐ
Շատ լավ: Կանչում ենք՝ «Ձը՛-մե՛ռ պա՛-պի՛»: Կանչո՜ւմ ենք՝ «Ձը՛-մե՛ռ-պա՛-պի՛»: Նե՛րս եկ, Ձմեռ պապ: Որտե՞ղ ես հիմա:
(Հեռվից՝ ձյան միջից, լսվում է զանգերի ձայն):

ՁԱՅՆ
Ող-ջու՜յն: Ող-ջու՜յն: Ձմեռ պա՜պն է: Ես հենց Նյու Յորքի մոտերքում եմ: Ես կարողանում եմ տեսնել լույսերը: Շատ շուտով ձեզ հետ կլինեմ: Չհեռանա՜ք: Ինձ սպասե՜ք:

ՀԱՂՈՐԴԱՎԱՐ
Սպասե՞նք, երեխանե՛ր: Սպասե՞նք Ձմեռ պապին:

ԵՐԵԽԱՆԵՐ
(Բացականչելով)
Այոոոո՜:

ՀԱՂՈՐԴԱՎԱՐ
Օ՜հ, տիկնա՛յք և պարոնա՛յք, սա երեխաների ամենամեծ հանդեսն է, որ դուք երբևէ տեսել եք: Այս բեմի ամբողջ անկյունն զբաղեցրել է երբևէ աճած ամենաբարձր տոնածառը՝ ծանրաբեռնված ամենահրաշալի ընծաներով ամբողջ աշխարհի փոքրիկ, խելոք տղաների ու աղջիկների համար: Շատ շուտով Ձմեռ պապն ինքն այստեղ մեզ հետ կլինի, բայց քանի դեռ սպասում ենք, մի ուրիշ երգ չերգե՞նք, երեխանե՛ր:

ԵՐԵԽԱՆԵՐ
(Բացականչելով)
Այոոոո՜:

ՀԱՂՈՐԴԱՎԱՐ
Շատ լավ: «Լուռ գիշերը»:

(ԵՐԵԽԱՆԵՐԸ երգում են «Լուռ գիշերը»):

(Մինչ նրանք երգում են, սկիզբ է առնում այս խոսակցությունը: Մի ԵՐԻՏԱՍԱՐԴ և մի ԴՌՆԱՊԱՆ):

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Ներողություն: Էս ի՞նչ է:

ԴՌՆԱՊԱՆ
Ներեցե՞ք:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Դե ասե՛ք: Ասե՛ք: Էստեղ մոտերքում ի՞նչ է կատարվում:

ԴՌՆԱՊԱՆ
Գիտեք՝ սա Սուրբ Ծննդյան հանդես է երեխաների համար: Ես ստիպված եմ խնդրել ձեզ, որ հեռանաք:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Լավ: Կհեռանամ, բայց… ինչպիսի՞ երեխաների համար:

ԴՌՆԱՊԱՆ
Աղքատ երեխաների:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Երգողները նրա՞նք են:

ԴՌՆԱՊԱՆ
Ես վստահ եմ, որ երգողները երեխաներն են:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Եղավ, ուրեմն հրաշալի է: Մարդ չի կարող ավելի լավ բան անել, քան փորձել երեխաներին երջանկացնել:

ԴՌՆԱՊԱՆ
Այո՛, սը՛ր, սակայն ստիպված եմ ձեզ խնդրել…

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Նրանք երջանիկ են, չէ՞:

ԴՌՆԱՊԱՆ
Ներեցե՞ք:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Չարժե ամբողջ ժամանակ ներողություն խնդրել: Ասում եմ՝ երեխաները…, նրանք էլի… երջանիկ են, չէ՞:

ԴՌՆԱՊԱՆ
Որքանով որ ես կարող եմ ասել՝ այո՛, սը՛ր:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Ինչի՞ց իմացաք:

ԴՌՆԱՊԱՆ
Ներեցե՛ք, սը՛ր… Ես ստիպված եմ խնդրել ձեզ…

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Էդ ո՞նց իմացաք, որ երեխաները երջանիկ են:

ԴՌՆԱՊԱՆ
Նրանք տխուր չեն երևում:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Դուք երջանի՞կ եք:

ԴՌՆԱՊԱՆ
Առանց վախենալու, որ սուտ ասած կլինեմ, կարծում եմ՝ կարող եմ ասել՝ երջանիկ եմ, իսկ հիմա, բարի եղեք, սա երեխաների Սուրբ Ծննդյան երեկոն է: Սա մեծահասակների համար չէ:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Ես մեծահասակ չեմ: Նկատի ունենալով, որ երբեք չեմ եղել երեխաների Սուրբ Ծննդյան հանդեսում, ներկա կգտնվեմ էս մեկին:

ԴՌՆԱՊԱՆ
Խնդրում եմ, սը՛ր…, սա աղքատ երեխաների համար է:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Ես աղքատ եմ: Բայց սրա համար փող ունեմ, վերցրե՛ք: Սա ավելացրեք երեխաների համար նախատեսված դրամագլխին:

ԴՌՆԱՊԱՆ
(Ապշած)
Սա հարյուր դոլարանոց թղթադրամ է, սը՛ր:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Ծախսե՛ք երեխաների համար: Ասեք, որ դա ուղարկել է… Անանուն մեկը:

ԴՌՆԱՊԱՆ
Այո՛, սը՛ր: Շնորհակալություն, սը՛ր: Համոզված եմ, որ սա բազմաթիվ երեխաների երջանիկ կդարձնի:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Իմ ուզածն էլ հենց դա է:

ԴՌՆԱՊԱՆ
Շնորհակալություն, սը՛ր: Շնորհակալություն: Կբարեհաճեի՞ք ավելի մոտ գնալ: Վստահ եմ՝ այդպես միանգամայն լավ կլինի:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Չէ՛, չէ՛: Ինձ վերջին շարքն էլ հարմար է:

ԴՌՆԱՊԱՆ
Շատ լավ, սը՛ր: Ես փողը կտանեմ կոմիտե:

(ԵՐԵԽԱՆԵՐՆ ավարտում են «Լուռ գիշեր» երգը):

ՀԱՂՈՐԴԱՎԱՐ
Հրաշալի՜ էր, երեխանե՛ր:
(Դրամատիկական դադար):
Պատրաստ, երեխանե՛ր:
(Գոչելով)
Պահե՛ք ձեր շունչը: Ձմեռ պապն այստեղ է: Նա բեմում կհայտնվի ճիշտ մեկ վայրկյան հետո:

(ԵՐԵԽԱՆԵՐԸ ճչում են, բացականչում և ծափահարում):

ԵՐԻՏԱՍԱՐԴ
(Ժխորի միջից)
Ա՛յ թե երեխաները երջանիկ կլինեն: Ձմեռ պապը նրանց բոլորին կերջանկացնի:

(ՁՄԵՌ ՊԱՊԸ ժամանում է: ԵՐԵԽԱՆԵՐՆ ավելի բարձր են աղաղակում, քան երբևէ):

ՁՄԵՌ ՊԱՊ
Շնորհավոր Սուրբ Ծնունդ, երեխանե՜ր: Շնորհավոր Սուրբ Ծնունդ:

ԵՐԵԽԱՆԵՐ
Շնորհավո՜ր Սուրբ Ծնունդ, Ձմեռ պապի:

ՁՄԵՌ ՊԱՊ
Այսպե՜ս, այսպե՜ս, երջանիկ դեմքերով ի՜նչ հրաշալի խումբ է. նման բան չեմ տեսել: Դուք բոլորդ էլ խելո՞ք տղաներ ու աղջիկներ եք:

ԵՐԵԽԱՆԵՐ
(Բացականչելով)
Այոոոո՜:

ՁՄԵՌ ՊԱՊ
Ուրեմն հրաշալի է:

ՀԱՂՈՐԴԱՎԱՐ
(Շշնջալով)
Տիկնա՛յք և պարոնա՛յք, երեխաները պատրաստվում են մեկ առ մեկ բեմ գալ և խոսել Ձմեռ պապի հետ: Առաջինը մի փոքրիկ աղջիկ է:

ՁՄԵՌ ՊԱՊ
Հապա տեսեք, թե ո՜վ է այստեղ: Անունդ ի՞նչ է, պստի՛կ աղջիկ:

ՓՈՔՐԻԿ ԱՂՋԻԿ
Մերի ՄըքԳերի:

ՁՄԵՌ ՊԱՊ
Մերի ՄըքԳերի: Քանի՞ տարեկան ես:

ՓՈՔՐԻԿ ԱՂՋԻԿ
Յոթ ու կես:

ՁՄԵՌ ՊԱՊ
Որտե՞ղ ես ապրում:

ՓՈՔՐԻԿ ԱՂՋԻԿ
Հարուր քսվեց… Չէ՛: Հարուր վաթսուներկու Իսթ հարուր քսվեց:

ՁՄԵՌ ՊԱՊ
Իսկ դու ի՞նչ ես ցանկանում Սուրբ Ծննդյան տոնի առթիվ:
(ՓՈՔՐԻԿ ԱՂՋԻԿԸ տատամսում է)
Հը՞:

ՓՈՔՐԻԿ ԱՂՋԻԿ
Ես ուզում եմ… ըը…

ՁՄԵՌ ՊԱՊ
Վա՜հ, վա՛հ, մի՞թե վախենում ես Ձմեռ պապից: Ի՞նչ ես ուզում Սուրբ Ծննդյան տոնի առթիվ:

ՓՈՔՐԻԿ ԱՂՋԻԿ
Մոռացա:

ՁՄԵՌ ՊԱՊ
Տիկնիկ ուզու՞մ ես:

ՓՈՔՐԻԿ ԱՂՋԻԿ
Ես տուն եմ ուզում:

ՁՄԵՌ ՊԱՊ
Խաղալիք – տուն: Էլ ի՞նչ:

ՓՈՔՐԻԿ ԱՂՋԻԿ
Խաղալիք – տուն չէ: Ես իսկական տուն եմ ուզում:

ՁՄԵՌ ՊԱՊ
(Ծիծաղելով)
Տուն: Էլ ի՞նչ:

ՓՈՔՐԻԿ ԱՂՋԻԿ
Մի մեծ սենյակ՝ լիքը խաղալիքներով: Մի ուրիշ սենյակ էլ՝ լիքը…

ՀԱՂՈՐԴԱՎԱՐ
Տիկնա՛յք և պարոնա՛յք, Ձմեռ պապն առաջին մանկանը տվեց Սուրբ Ծննդյան իր նվերը՝ կապույտ թըղթով մի մեծ փաթեթ, իսկ այժմ երկրորդ երեխան է գալիս բեմ: Այս մեկը պատանյակ է՝ աշխարհի չափ մեծ ժպիտով: Եվ չտեսնված շիկակարմիր մազերով:

ՁՄԵՌ ՊԱՊ
Այսպե՜ս, այսպե՜ս. տեսեք, թե ո՜վ է այստեղ: Ի՞նչ է քո անունը:

ՏՂԱ
Մելվին Աթեյ:

ՁՄԵՌ ՊԱՊ
Ի՞նչ-ի՞նչ:

ՏՂԱ
Մելվին Աթեյ:

ՁՄԵՌ ՊԱՊ
Քանի՞ տարեկան ես, Մե՛րվին:

ՏՂԱ
Ոչ թե Մերվին, այլ Մելվին: Մ-ե-լ-վ-ի-ն:

ՁՄԵՌ ՊԱՊ
Շատ լավ, Մե՛լվին: Դու քանի՞ տարեկան ես:

ՏՂԱ
Տասը:

ՁՄԵՌ ՊԱՊ
Տաս ու կե՞ս:

ՏՂԱ
Չէ՛: Ուղղակի տասը:

ՁՄԵՌ ՊԱՊ
Տասը և երկու ամսական, կամ վեց, կամ չորս ամսական կամ ինչքա՞ն:

ՏՂԱ
Չէ՜: Հենց տասը: Ծննդյանս օրը դեկտեմբերի 24-ն է: Էսօր:

(ԵՐԵԽԱՆԵՐԸ ծափողջունում են)

ՁՄԵՌ ՊԱՊ
Այսպե՜ս, այսպե՜ս, դե մի՞թե դա հրաշալի չէ: Երկու տոն միանգամից: Տարեդարձը և Սուրբ Ծնունդը՝ մեկտեղ:

ՏՂԱ
Այո՛, սը՛ր:

ՁՄԵՌ ՊԱՊ
Իսկ որտե՞ղ ես ապրում, Մերվի՛ն:

ՏՂԱ
Մելվի՜ն, Ձմեռ պապի:

ՁՄԵՌ ՊԱՊ
Ի՞նչ…

ՏՂԱ
Մելվի՜ն: Մելվի՜ն:

ՁՄԵՌ ՊԱՊ
Այո՛, Մելվի՛ն: Իսկ որտե՞ղ ես ապրում:

ՏՂԱ
Երկուսի երեսունյոթ, Իսթ հարյուր քառասունհինգերորդ փողոց:

ՁՄԵՌ ՊԱՊ
Իսկ դու՞ ինչ ես ուզում Սուրբ Ծննդյան առթիվ:

ՏՂԱ
Մի գրամեքենա, հեծանիվ, ֆուտբոլի գնդակ ու մի մուշտակ մայրիկիս համար:

ՁՄԵՌ ՊԱՊ
Էլ ի՞նչ:

ՏՂԱ
Ու մի նոր կոստյում հայրիկիս համար:

ՁՄԵՌ ՊԱՊ
Էլ ի՞նչ:

ՏՂԱ
Եվ երկու իսկական լավ զգեստներ քույրիկներիս համար:

ՁՄԵՌ ՊԱՊ
Էլ ի՞նչ:

ՏՂԱ
Դե…, մի հեծանիվ էլ իմ ընկեր Հարրիի համար:

ՁՄԵՌ ՊԱՊ
Էլ ի՞նչ:

ՏՂԱ
Դե…

ՀԱՂՈՐԴԱՎԱՐ
Տիկնա՛յք և պարոնա՛յք, Ձմեռ պապը տղային հանձնեց Սուրբ Ծննդյան իր փաթեթը, իսկ այժմ համար երեք երեխան է գալիս բեմ: Գեղեցիկ սևամորթ մի աղջնակ:

ՁՄԵՌ ՊԱՊ
Այսպե՜ս, այսպե՜ս, հապա նայեք, թե ո՜վ է գալիս Ձմեռ պապի ձեռքը սեղմելու: Եվ ի՞նչ է քո անունը, փոքրի՛կ աղջիկ:

ԱՂՋԻԿ
Ալիս Լեոնորա Ուիլյամս:

ՁՄԵՌ ՊԱՊ
Իսկ քանի՞ տարեկան ես, Ալի՛ս:

ԱՂՋԻԿ
Ութ եմ՝ իննի մեջ:

ՁՄԵՌ ՊԱՊ
Իսկ դու՛ ի՞նչ ես ուզում Սուրբ Ծննդյան տոնի առթիվ:

ԱՂՋԻԿ
Ըը՜…

ՁՄԵՌ ՊԱՊ
Դե՞…

ԱՂՋԻԿ
…Մի զույգ չմուշկ, հեծանիվ ու մի կարմիր համազգեստ:

ՁՄԵՌ ՊԱՊ
Էլ ի՞նչ:

ԱՂՋԻԿ
Ըը՜…

ՁՄԵՌ ՊԱՊ
Էլ ի՞նչ:

ԱՂՋԻԿ
Մի կարմիր համազգեստ, …ըը՜…

ՁՄԵՌ ՊԱՊ
Մի ուրի՞շ կարմիր համազգեստ էլ:

ԱՂՋԻԿ
Չէ՛, էդ մեկը:

ՁՄԵՌ ՊԱՊ
Էլ ի՞նչ:

ԱՂՋԻԿ
Մի զույգ չմուշկ:

ՀԱՂՈՐԴԱՎԱՐ
Տիկնա՛յք և պարոնա՛յք, Ձմեռ պապը փոքրիկ աղջկան հանձնեց Սուրբ Ծննդյան իր ընծան, իսկ այժմ մի ուրիշ մանուկ էլ է բեմ գալիս: Այս մեկը փոքրիկ տղա է:

ՁՄԵՌ ՊԱՊ
Այսպե՜ս, այսպե՜ս, հապա նայեք՝ ով է այստեղ: Իսկ ի՞նչ է քո՛ անունը, փոքրի՛կ:

ՏՂԱ
Ջո:

ՁՄԵՌ ՊԱՊ
Ջո ի՞նչ:

ՏՂԱ
Ջո Բեննեվընթ: Տասնմեկ ու կես եմ: Ապրում եմ…

ՁՄԵՌ ՊԱՊ
Օ՜հ, այո՛: Լա՛վ, դու ի՞նչ ես ուզում Սուրբ Ծննդյան առթիվ:

ՋՈ
Հեծանիվ:

ՁՄԵՌ ՊԱՊ
Էլ ի՞նչ:

ՋՈ
Բա որտե՞ղ է:

ՁՄԵՌ ՊԱՊ
Ի՞նչ, Ջո՛:

ՋՈ
Ասում եմ՝ որտե՞ղ է հեծանիվը:

ՁՄԵՌ ՊԱՊ
Ահա քո նվերը, Ջո՛: Իսկ հիմա՝ տեսեք, թե ով է բարձրանում սանդուղքներով:

ՋՈ
Ի՞նչ կա էս փաթեթում: Ախր ես հեծանիվ եմ ուզում:

ՁՄԵՌ ՊԱՊ
Իսկ ի՞նչ է քո անունը, պստի՛կ աղջիկ:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
(Հեռվից՝ բարձր ու զայրացած)
Մի րոպե, Ձմեռ պապ: էս ի՞նչ է կատարվում էստեղ:

ՁՄԵՌ ՊԱՊ
Հը՞, ի՞նչ է:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
(Ավելի մոտիկից)
Ամեն մեկին՝ հերթով, Ձմեռ պապ: Նրանք չեն ստանում իրենց ուզածը: Ջոն հեծանիվ է ուզում:

ՁԱՅՆԵՐ
Ո՞վ է այս մարդը: Խմա՞ծ է: Ի՞նչ է պատահել:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Ջոյին տվեք իր հեծանիվը: Ալիսին տվեք իր կարմիր համազգեստը և չմուշկները: Մի րոպե՛, երեխանե՛ր: Մի րոպե՛, Ձմեռ պապ: Բան ունեմ ասելու:

ՈՍՏԻԿԱՆ
(Իջնելով շարքերի միջով)
Տեղիցդ չշարժվե՛ս, երիտասա՛րդ:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Լսե՛ք, պարո՛ն ոստիկան: Նա չի տալիս նրանց ուզածը:

ՈՍՏԻԿԱՆ
Շատ լավ, շատ լավ, ի՛նձ հետևիր:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Մի րոպե: Որտե՞ղ է Ջոն:
(Բղավելով)
Ջո Բեննե՜վընթ: Ե՛ս կճարեմ քո հեծանիվը: Ես հեծանիվը ձեր տուն ուղարկել կտամ:

ՈՍՏԻԿԱՆ
Հիմա գնացի՛նք:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Դու ինչպե՞ս կարող ես նրանց հարցնել, թե ովքեր են իրենք, որտեղ են ապրում, քանի տարեկան են, ինչի կարիք ունեն, իսկ հետո նրանց ճանապարհել այդ ողորմելի փաթեթներով, որոնց մեջ իսկի բան էլ չկա: Ու՞ր է Ալիսը: Ես քեզ համար չմուշկներ ու կարմիր համազգեստ կգտնեմ, կբերե՜մ:

ՈՍՏԻԿԱՆ
Գնացի՛նք, գնացի՛նք:
(Նրանց ուրվագծերը հետզհետե աղոտանում են պարեկատուն շարժվելիս):
Ի՞նչ է պատահել, ա՛յ տղա:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Չե՞ք հասկանում, որ պարտավոր են տալ նրանց ուզած բաները:

ՈՍՏԻԿԱՆ
Ինչի՞ մասին ես խոսում:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Ջո Բեննեվընթը հեծանիվ է ուզում: Նա պետք է հեծանիվ ունենա:

ՈՍՏԻԿԱՆ
Ի՞նչ տարբերություն: Հեծանի՞վ, թե՞ մի ուրիշ բան:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Դա պետք է լինի էն, ինչ նրանք են ուզում, անկախ նրանից, թե դա ինչ է:

ՈՍՏԻԿԱՆ
Դու պետք է գետինը մտնեիր Սուրբ Ծննդյան երեկոն այդպես փչացնելու համար, մանավանդ որ դա աղքատ, անապահով մանուկների համար էր:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Նրանք գործ չունեն նման ձևով հանդես անելու հետ: Նրանք չեն գիտակցում, բայց երեխաներին ծաղրուծանակի են ենթարկում: Ջոյի համար կարևոր է իր հեծանիվը ստանալ, եթե վստահ է, որ ինքը հեծանիվ է ուզում կամ ունի դրա կարիքը, որպեսզի երջանիկ լինի:

ՈՍՏԻԿԱՆ
Շատ լավ, դե մի հեծանի՛վ գնիր նրա համար: Ո՞վ ես դու՝ Ձմեռ պա՞պ:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Չէ՛, Ձմեռ պապ չեմ, բայց ես կարող եմ Ջոյի համար ինչ-որ տեղից մի հեծանիվ ճարել:

ՈՍՏԻԿԱՆ
Դու հարբա՞ծ ես:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Ո՛չ, հարբած չեմ: Սուրբ Ծննդյան տոնն է, և անկասկած բավականին խմիչք ունեմ կատարս տաքացնելու համար: Բայց ես հարբած չեմ: Էդ ամբողջ հանդիսատեսից առնվազն մեկ երեխա պետք է ստանա իր ուզածը:

ՈՍՏԻԿԱՆ
Ի՞նչ ես ուզում անել. երեխայի համար հեծանի՞վ ձեռք բերել:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Հա՛, բա ոնց: Նա էլ ուրիշ բան չի խնդրել: Ասել է՝ մի հեծանիվ: Տուն ուզող փոքրիկ մի աղջիկ կար: Իսկական տուն: Բան չունեմ ասելու. ես չէի կարող նրա համար տուն ձեռք բերել, բայց կարող եմ Ջոյի համար հեծանիվ ճարել: Էդ մանչուկներից գոնե մեկը պետք է ստանա իր ուզածը:

ՈՍՏԻԿԱՆ
Լավ, լավ: Հասկացա:
(ՎԱՐՈՐԴԻՆ)
Կանգնեցրու՛ ավտոխցիկը, հա՞, Բի՛լլ:
(Պարեկը կանգ է առնում)

ԲԻԼԼ
Ի՞նչ է պատահել:

ՈՍՏԻԿԱՆ
Նա ցանկանում է այդ աղքատ երեխաներից մեկի համար գնել այն, ինչ երեխան ուզում է: Հենց այն, ինչ ուզում է: Չես կարող դրա համար նրան մեղադրել: Ես մտադիր եմ նրան բաց թողնել:

ԲԻԼԼ
Լավ, Մա՛ք: Ինձ համար մեկ է: Հե՜յ, ախպե՛րս, երեխեն ի՞նչ է ուզում որ…

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Նրա ամբողջ ուզածը մի հեծանիվ է, ընդամենը դա: Ուրիշ ոչինչ:

ԲԻԼԼ
Ի՞նչ արժե հեծանիվը:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Հոգ չէ, թե ինչ արժե: Ես նրա համար կճարեմ իր ուզած հեծանիվը:

ՈՍՏԻԿԱՆ
Ի՞նչ է, հարու՞ստ ես:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Չէ՛, հարուստ չեմ, բայց ավելին ունեմ, քան պետք է: Նրա՛նք են աղքատ: Դուք չեք կարող նրանց բոլորին տալ էն, ինչ ուզում են, մինչդեռ դու կարող ես նրանցից գոնե մեկին տալ էն, ինչ ուզում է:

ՈՍՏԻԿԱՆ
Լա՛վ, առաջ գնանք: Կարծում ես՝ կկարողանա՞ս գտնել երեխային:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Ես կգտնեմ նրան: Անունը Ջո Բեննեվընթ է:

ՈՍՏԻԿԱՆ
Բեննե՞վընթ: Դա այն երկու տղաներից մեկի անունը չէ՞, ում երեք, թե չորս տարի առաջ խոշոր կողոպուտի համար նստեցրել են:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Հա՛, կարծեմ դա է:

ՈՍՏԻԿԱՆ
Երևի նրա եղբորը:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Երևի:

ՈՍՏԻԿԱՆ
Ի՞նչ էր նրա անունը:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Նիք:

ՈՍՏԻԿԱՆ
Ճի՛շտ է: Նիք Բեննեվընթ: Հա՛, կարծում եմ, որ նրա պես երեխան պետք է ստանա իր ուզածը… Լա՛վ, դու կարող ես նրա համար մի հեծանիվ ճարել:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Շնորհակալություն:
(Դադար):
Շատ շնորհակալ եմ:
(Ցած է իջնում):

ՈՍՏԻԿԱՆ
Չարժե:
(Դադար):
Նիք…

ԲԻԼԼ
Նի՞ք ասացիք:

ՈՍՏԻԿԱՆ
Հա՛, Նիք Բեննեվընթ: Դե, գնացի՛նք:

(Պարեկը քշում, հեռանում է: Լսվում է երթևեկության ձայնը. ավտոմոբիլներ, տրամվայներ, մետրոյի գնացքներ և այլն: Հետո՝ փողոցի մեծաքանակ մարդկանց խուլ աղմուկը):

ԵՐԻՏԱՍԱՐԴ
(Ընդդեմ քաղաքի աղմուկի)

Մի րոպե, Ձմեռ պապ: Ես ցանկանում եմ խոսել ձեզ հետ: Եվ դուք էլ լսեք, երեխանե՛ր:

(Երաժշտություն):

Փորձե՛ք չափից շատ բան չուզել, թեև կարևոր չէ, թե որքան եք ուզում, կամ ինչքան քիչ եք ստանում, տուն սրտաբեկ մի՛ գնացեք, որովհետև դուք տեսաք ու զրուցեցիք նրա հետ, իսկ նա ձեզ չտվեց էն, ինչ ցանկանում էիք: Կարիքավոր մարդիկ շատ կան. փորձեք չափից շատ բան չուզել, փորձեք բավարարվել ձեր ունեցածով, որովհետև ձեր ունեցածը լիուլի է. չէ՞ որ աշխարհը ձեզ տրված է ապրելու համար, իսկ աշխարհը լավ տեղ է, չէ՞ որ դուք ցերեկ ունեք՝ դըպրոց գնալու և խաղի համար ու չէ՞ որ գիշեր ունեք՝ տուն վերադառնալու, գրքեր կարդալու, անկողին մտնելու և քնելու համար. չէ՞ որ ձեզ կյանք է տրված. ոչ ոք ձեզ չի մեղադրելու շատ ուզելու համար. սարսափելի շատ-գոնե՝ ամեն Սուրբ Ծնունդին,- բայց վատ մի՛ զգացեք դրա համար, որովհետև դուք ավելին ունեք, քան որևէ մեկը: Իսկ դու, Ձմեռ պապ, քեզ հիմարի տեղ մի՛ դիր, հա՞: Նրանց շարունակ մի՛ հարցրու, թե ինչ են ուզում. նրանց մի՛ ստիպիր կարծելու, թե դու պատրաստվում ես տալու իրենց ուզած ամեն ինչը, իսկ հետո բան էլ չես տալիս: Մի քիչ խելք ունեցիր էդ գլխիդ մեջ, էլի: Փորձիր ցույց տալ նրանց, թե որչափ արդեն ունեն, նույնիսկ եթե նրանք աղքատ են, նույնիսկ եթե իրոք կարիք ունեն թե՛ իսկական տների, թե՛ զգեստների, թե՛ ուտելիքի և թե՛ բոլոր մյուս բաների: Փորձի՛ր քաջալերել նրանց, հաճույք զգալ էն բանից, ինչ որ ունեն: Նրանք հավատում են քեզ, ուրեմն աշխատեցրու՛ ուղեղդ: Եթե չես կարողանում նրանց տալ ինչ ուզում են, փորձի՛ր նրանց հասկացնել, թե որքան արդեն ունեն: Քեզ մի՛ պահիր հասարակ մարդ արարածի պես. նրանք քեզ հավատ են ընծայում, նրանք հավատացած են, որ դու կարող ես ցանկացած բան անել, ամեն, ամեն ինչ, իսկ դու անկարող ես, ուստի թող նրանք դա իմանան, էդ դեպքում փշրված սրտերով չեն վերադառնա իրենց ետնախորշերը: Մենք սիրում ենք քեզ, Ձմեռ պապ, բայց փորձի՛ր ուղեղդ շարժել, էլի: Հարցն իրերը չեն, որ նրանք ուզում են կամ որոնց կարիքն ունեն, ու դու պարտավոր ես դա նրանց սովորեցնել: Դու պարտավոր ես նրանց տեղեկացնել, որ կարևոր չէ՝ ինչքան քիչ բան ունեն, նրանք միշտ էլ կարող են ուրիշներին տալ, և դու պետք է սովորեցնես նրանց, որ միայն տալն է նրանց երջանկացնելու: Եվ դու ես պարտավոր նրանց տեղեկացնել, որ իրենք ստիպված չեն «ինչ-որ բաներ» տալ: «Ինչ-որ բաները» կարելի է գնել, բայց էն լավ բաները, որոնք կարող են տրվել, չեն կարող գնվել: Լավ բաները ծնվում են մարդկանց մեջ, և դրանք էնտեղ են միշտ՝ սպասելով դիմացինին փոխանցվելուն: Եվ մարդկանց նվիրելը միակ բանն է, որ կարող է ցանկացած մարդու երջանկացնել: Հիմա դառնամ ձեզ, երեխանե՛ր: Սուրբ Ծննդյան տոնի լույսերն ավելի պայծառ չեն, քան ձեր հոգու լույսերը: Աշխարհում ավելի հրաշալի նվեր չկա, քան էն, որ ինքներդ ձեր սիրելիներին ասում եք՝ ես սիրում եմ ձեզ: Չկան ավելի անուշ ու ջերմ բաներ, քան ձեզ համար ոչինչ չպահանջող և ուրիշներին սեր պարգևող ձեր իսկ սրտերը: Չկա ավելի հանդիսավոր ու գեղեցիկ օր, քան ցանկացած սովորական օր, երբ հիշում ես, որ տալը, այո՛, ավելի լավ է, քան ստանալը: Իսկ ձեզնից ամեն ոք կարող է տալ: Ձեզնից յուրաքանչյուրը մի-մի միլիոնատեր է՝ հրաշալի բաներ տալու համար: Ոչ մի ընծա ավելի թանկարժեք չէ, որքան էն, ինչ տալիս եք ձեր ունեցածից: Եվ ինչքան շատ տաք, էնքան շատ կստանաք: Սպասե՛ք, երեխանե՛ր: Արդեն գիտեք, որ մեզ պես դուք էլ եք մեծանալու և գուցե նույնիսկ էն ժամանակ էլ չիմանաք, թե ձեզնից յուրաքանչյուրը միշտ ինչ պետք է տա և ստանա ու գուցե մտածեք, թե ինքներդ էլ չեք ստացել լավ բաներ, երբ երեխա եք եղել: Դուք պարտավոր եք իմանալ, որ լավ բանը ձեզ համար, մեզնից յուրաքանչյուրի համար միայն էն է, թե մեզնից ամեն մեկն ինչ պետք է տա, իսկ մեզնից ամեն մեկը մեծ անելիք ունի՝ ավելի շատ, քան ինքը՝ Ձմեռ պապը: Դուք պարտավոր եք դա իմանալ, երեխանե՛ր: Եթե երբևէ ցանկանում եք երջանիկ լինել, դուք պետք է գիտակցեք դրա մասին էս պահից:

 Վիլյամ Սարոյան » Բան ունեմ ասելու »

 Վիլյամ Սարոյան » Բան ունեմ ասելու »

5-7 նախադասությամբ գրի’ր պիեսի ասելիքը։

Պիեսը մի ամանորյա հանդեսի մասին է՝ կազմակերպված աղքատ երեխաների համար։ Նրանք անհամբերությամբ սպասում են Ձմեռ Պապին՝ յուրաքանչյուրը մի երազանք պահած։ Սակայն գալիս է Ձմեռ Պապը և բոլորին հանձնում միևնույն նվերի տուփը։ Երեխաների սպասելիքները չեն արդարանում։
Պիեսի ասելիքն այն է, որ պետք չէ չափից շատ պահանջել և սպասել, այլ պետք է բավարարվել ունեցածով և երջանկանալ դրանով։ Այն ինչ մենք ունենք, մեկ ուրիշը չունի։ ԵՎ ի վերջո երջանկությունը ստանալու մեջ չէ, այլ տալու մեջ է։ Կարևոր չէ, թե ինչ ես տալիս, կարևոր է, թե ինչպես ես տալիս։

Դանիել Վարուժան`»Ցորյանի ծովեր»

Հովե՜ր կ’անցնին.
Ու ցորյաններս հուշիկ հուշիկ կարթըննան.
Իրենց խորքեն կը հոսի դող մ’անսահման:
Գեղադալար կողերն ի վար բըլուրին
Ծովե՜ր կ’անցնին:

Հովե՜ր կ’անցնին.
Ա՛յնքան կ’հորդի, կը կատղի դաշտը հուռթի`
Որ պիտի հոն արածող ուլը խեղդի:
Գոգին մեջեն ալետատան հովիտին
Ծովե՜ր կ’անցնին:

Հովե՜ր կ’անցնին.
Ու ցորյանին պատմուճանները ծըփուն
Մերթ կը պատռին, մերթ կը կարվին փողփողուն:
Ըստվերի մեջ, լույսերու մեջ փրփրագին
Ծովե՜ր կ’ացնին:

Հովե՜ր կ’անցնին.
Քիստերուն տակ կ’ալեծփին եղիներ`
Ուր լուսնակն իր սափորին կաթն է հոսեր:
Կալերեն գյուղ, գյուղեն մինչև աղորին
Ծովե՜ր կ’անցնին:

Հովե՜ր կ’անցնին.
Զըմրուխտներով կը ծփա դաշտը անհուն:
Ծիտը կ’երգե թառած ճյուղի մ’օրորուն`
Մինչ իր տակեն ցորյաններու մոլեգին
Ծովե՜ր կ’անցնին,
Հովե՜ր կ’անցնին:

Առաջադրանքներ`

1.Վարժ կարդալ սովորի՛ր եւ բացատրի’ր հետևյալ բառերը՝ 
գեղադալար-գեղեցիկ կանաչով պատված, կանաչազարդ
դող-մարմնի սարսուռ
բլուր-գնդաձև կամ կոնաձև բարձունք՝ բարձրություն գետնի երեսին
հուռթի-Արգավանդ, պտղաբեր, բերրի
ալետատա-Ալիքներից տատանվող՝ տարուբերվող
պատմուճան-Զգեստ, վերարկու
փողփողուն-Փողփողացող, ծածանվող
քիստ- Հացազգի բույսերի հասկերի ամեն մի հատիկի գլխին աճող բարակ փշանման կարծր մազիկ
եղի-նոր հասնող ցորեն
սափոր-կժի նման՝ մետաղյա կամ կավե աման՝ հեղուկների համար
կալ- հացահատիկը կալսելու տեղ, կալատեղ
աղորին-
մոլեգին-շատ մոլի, կատաղի

2.Ի՞նչ գույն ես տեսնում, երբ կարդում ես բանաստեղծությունը. հատկապես ո՞ր բառերն ու արտահայտություններն են այդ տպավորությունը ստեղծում։

3.Ինքդ վերնագրի՛ր բանաստեղծությունը և մեկնաբանի՛ր:

Վարուժան`《Հունձք կը ժողվեմ…》

 Դանիել Վարուժան`《Հունձք կը ժողվեմ…》

Հունձք կը ժողվեմ մանգաղով,
― Լուսնակը յարս է―
Ակոս ակոս ման գալով,
― Սիրածս հարս է:

Գլխեբաց եմ ու բոպիկ,
― Անո՜ւշ են հովեր―
Արտերուն մեջ թափառիկ,
― Մազե՜րս են ծովեր:

Ցորեն, կակաչ, կարոտով,
― Կաքավը կու լա―
Կապեցի մե՛կ նարոտով,
― Ձեռքերն են հինա:

Հասկերուն մեջ, վերևեն,
― Ասուպը անցավ―
Աստղեր մյուռոն կը ծորեն,
― Դեմքը լուսացավ:

Առաջադրանքներ`

1.Համակարգչային որևէ ծրագրով նկարի՛ր բանաստեղծությունը։

2.Վարժ կարդալ սովորի՛ր, դուրս գրի՛ր քեզ անծանոթ բառերը և բացատրի՛ր։

2. . Դ. Վարուժան՝ 《Հասուն արտ》։

Առաջադրանքներ`

1.Բացատրի՛ր հետևյալ բառերը՝ 

Արտ-մշակելի հող՝ որտեղ ցանում են ընդեղեններ
բոց-այրվող նյութից բարձրացող հրեղեն գոյացություն։
խորխոլել-ճաքճքել, ճեղքվածքներով պատվել
ծղոտ- բույսերի՝ հատկապես հացահատիկային բույսերի ցողունը
քառաշար- Որի վրա չորս շարք հատիկներ կան: Քառաշար հասկ:
հասկ-հացաբույսերի մեծագույն մասի, ինչպես և մի քանի ուրիշ բույսերի ծաղկաբույլը, որի մեջ ծաղիկները դասավորված են ցողունի վերին մասի երկարությամբ
սաթ- Երրորդական շրջանի բույսերի քարացած դեղնագույն (կամ սև) խեժ
բոռ-Վայրի մեղու
պիծակ-Խայթող թաղանթաթևավոր միջատ
քիստ-Հացազգի բույսերի հասկերի ամեն մի հատիկի գլխին աճող բարակ փշանման կարծր մազիկ
փայլակ-Կայծակի արձակած լույսը
դեղձանիկ-Սերինոսազգիների ընտանիքին պատկանող փոքրիկ երգեցիկ թռչուն
հնձել-Հացաբույսերը մանգաղով՝ գերանդիով՝ հնձիչով ևն քաղել
մանգաղ- Գյուղատնտեսական ձեռքի գործիք՝ կորացրած սուր բերանով և կարճ կոթով՝ խոտ և հացաբույսեր հնձելու համար

2.Ի՞նչ գույն ես տեսնում, երբ կարդում ես բանաստեղծությունը, հատկապես ո՞ր բառերն ու արտահայտություններն են այդ տպավորությունը ստեղծում։

3.Ինքդ վերնագրի՛ր բանաստեղծությունը և մեկնաբանի՛ր:

4.Արձակ, գրավոր պատմի՛ր բանաստեղծությունը։

 Դինո Բուցատի՝ «Կորսված օրերը»

Մի քան օր հետո, ինչ դարձել էր շքեղ ամառանոցի տեր, Էռնեստ Կաձիրան տուն վերադառնալով, հեռվից նկատեց մի մարդու, ով մի արկղ ուսերի վրա դրած` դուրս ելավ ցանկապատի երկրորդական դռնից ու այն դրեց մի բեռնատարի վրա: Չհասցրեց հասնել նրան` նախքան նա կմեկներ: Այդժամ նստեց մեքենան ու գնաց նրա ետևից: Բեռնատարը գնաց երկար, մինչև քաղաքի ամենահեռու ծայրամասը ու կանգ առավ մի ձորի պռնկին:
Կաձիրան իջավ մեքենայից ու գնաց տեսնելու: Անծանոթը վայր բերեց արկղը բեռնատարի վրայից, ու մի քանի քայլ անելուց հետո, այն շպրտեց քարափին, ուր լցված էին արդեն հազարավոր այդպիսի արկղեր:
Մոտեցավ այդ մարդուն ու հարցրեց.
-Տեսա, թե ինչպես այս արկղը դու տարար իմ այգուց: Ի՞նչ կար դրա մեջ: Եվ ի՞նչ են նշանակում այս բոլոր արկղերը:
Մարդը նայեց նրա ու ժպտաց.
-Դրանցից դեռ էլի կան բեռնատարի վրա, որ պիտի դեն նետվեն: Չգիտե՞ս: Դրանք օրեր են:
-Ի՞նչ օրեր:
-Քո օրերը:
-Իմ օրե՞րը:
-Քո կորսված օրերը: Օրերը, որ դու կորցրել ես: Դրանց սպասում էիր, ճի՞շտ է: Դրանք եկան: Ի՞նչ արեցիր դրանց հետ: Նայի՛ր դրանց, անփոփոխ են, դեռևս լիքը: Իսկ հիմա՞:
Կաձիրան նայեց: Կազմել էին մի ահռելի կույտ: Դարալանջով իջավ ներքև ու բացեց դրանցից մեկը:
Ներսում մի աշնանային ճանապարհ էր, իսկ ծայրին՝ Գրացիելան էր՝ իր հարսնացուն, ով հեռանում էր ընդմիշտ: Իսկ ինքը նրան նույնիսկ չէր կանչում:
Բացեց մեկ ուրիշը ու դրա մեջ տեսավ հիվանդանոցային մի սենյակ, իսկ մահճակալին՝ իր եղբայր Ջոզուեին, որի վիճակը վատ էր, որը նրան էր սպասում: Բայց ինքը գործերով ինչ-որ տեղ էր մեկնել:
Բացեց երրորդը: Հինավուրց խունացած տան ճաղերի ետևում Duk-ն էր` իր հավատարիմ գամփռը, որ սպասում էր նրան արդեն երկու տարի, և որի կաշին ու ոսկորներն էին մնացել: Իսկ ինքը չէր էլ մտածում վերադառնալու մասին:
Ինչ-որ ցավ զգաց իր ներսում, ստամոքսի մեջ: Բեռնաթափող մարդը կանգնած էր ուղիղ ձորի պռնկին, անշարժ՝ որպես դահիճ:
-Պարո՛ն, -գոռաց Կաձիրան. -Լսեցե՛ք: Թողե՛ք, գոնե այդ երեք օրերը վերցնեմ: Աղաչո՛ւմ եմ ձեզ: Գոնե այդ երեքը: Ես հարուստ եմ: Ձեզ կտամ ինչ-որ ուզենաք:
Բեռնաթափող մարդը մի շարժում արեց աջ ձեռքով, կարծես մատնանշելու համար մի անհասանելի կետ, կարծես ասելու հմար, թե արդեն չափազանց ուշ է և ոչ մի դարմանում այլևս հնարավոր չէ: Հետո չքացավ օդի մեջ, ու վայրկենապես անհետացավ նաև առեղծվածային արկղերի ահռելի կույտը:
Ու թանձրանում էր գիշերվա խավարը:

Լուվրի թանգարան

Լուվրի թանգարանն ի սկզբանե կառուցվել է ավելի քան 800 տարի առաջ որպես ամրոց ՝ Փարիզ քաղաքը զավթիչներից պաշտպանելու համար: Վերջապես բերդը քանդվեց և փոխարինվեց պալատով, որը ծառայում էր որպես ֆրանսիական միապետության թագավորական նստավայր: 19-րդ դարում Լուվրը վերածվել էր թանգարանի, որը բաց էր հասարակության համար: Լուվրի թանգարանում այժմ գտնվում են աշխարհի ավելի քան 35,000 արվեստի առավել հայտնի գործեր, այդ թվում ՝ «Մոնա Լիզա», «Վեներա դե Միլո» և «Տանիսի մեծ սֆինքս»:

  • Լուվրի թանգարանը կառուցել է Ֆիլիպ Օգոստոս թագավորը որպես ամրոց 1190 թվականին ՝ Փարիզ քաղաքը օտարերկրյա արշավանքներից պաշտպանելու համար:
  • Երբ պաշտպանիչ պատերն այլևս չէին կարող պարունակել Փարիզի աճող բնակչությունը, պատերը քանդվեցին, և նրա փոխարեն շահագործվեց արքայական ընտանիքի պալատը:
  • 1793 թ.-ին Լուվրը վերածվել էր թանգարանի, որի ֆրանսիական հեղափոխությունը նպաստեց միապետությունից դեպի ազգային կառավարություն անցնելուն:
  • Խորհրդանշական Լուվրի բուրգը ավելացվել է թանգարանին 1980-ականների վերանորոգման նախագծի ընթացքում `այցելուների ավելի մեծ քանակ խթանելու համար:
  • Ներկայումս Լուվրի թանգարանում են գտնվում աշխարհի ամենահայտնի արվեստի գործերը, ներառյալ «Մոնա Լիզան», «Վեներա դե Միլոն» և «Տանիսի մեծ սֆինքսը»:

«Լուվր» անվանման ծագումն անհայտ է, չնայած որ պատմաբանների մեծամասնության կողմից կա երկու տեսություն: Ըստ առաջինի ՝ «Լուվր» բառը գալիս է լատիներենից լուպարա, նշանակում է գայլ, նախորդ դարերում տարածքում գայլերի առկայության պատճառով: Այլընտրանքային տեսությունն այն է, որ դա հին ֆրանսիական բառի թյուրիմացություն է ավելի ցածր, նշանակում է աշտարակ ՝ վկայակոչելով Լուվրի նախնական նպատակը ՝ որպես պաշտպանական կառույց:

Վանո Սիրադեղյան.«Բուքը, երգը, երեխան>>


Վանո Սիրադեղյան
<<Բուքը, երգը, երեխան>>

Առաջադրանքներ`

1. 5-7 նախադասությամբ գրի՛ր հեղինակի ասելիքը և քո վերաբերմունքը կարդացածիդ վերաբերյալ։
Պատմվածքը մի աղքատ տղայի մասին է, որը ցուրտը հաղթահարելով շտապում է դպրոց հասնել տաքանալու ակնկալիքով։ Քանի որ վազելով էր գնացել, ժամանակից շուտ է հասնում դպրոց։ Հեղինակը նկարագրում է, թե որքան դաժան կարող է մարդը լինել՝ ներս չթողնելով սառած երեխային, ինչ է, թե ավագը ասել է, որ ժամանակից շուտ ոչ ոքի ներս չթողնի։

2.Պատմվածքից առանձնացրո՛ւ այն տողերը, մտքերը, որոնք կարևորում ես, առանցքային են։
Վախենում էր գլուխը վեր առնի՝ դպրոցը տեսնի սպասվածից հեռու։ Ձեռքից եկածը արել էր. գուլպայի ծակ թաթը ձգել, ոտքի տակ էր դրել, ոտքին մեծ, պոռթած կոշիկների ներսը դարման ու քուրջ էր խցկել, ձեռքն ընկածով կապոտել էր, բայց կարծես բան արած չլիներ։

Դռան փեղկը հույսով ետ գնաց ու դխկոցով դեմ առավ նիգին։

— Էսքան շուտ ո՞ւր ես եկել, այ լակոտ։

Հանգը այնպես չէր, թե՝ այ որդի, բա դու մեղք չե՞ս, բա դու քուն ու դադար չունե՞ս… Ձայնը քնահարամ եղած հարբածի չարություն ուներ, բայց երեխան չարությունը բիձու փնթփնթոց հասկացավ։
Լավ մարդուն նեղություն տալու համար երեխան մեղավորություն զգաց և արդեն ո
րպես ներս մտած՝ բացատրեց, արդարացավ.
Երեխան քարացավ։ Ամոթից մի երկվայրկյան նույնիսկ տաքացավ։ Իր երգելը երգեցողության դասատուն անգամ լսած չկար, իսկ սա Ավագն էր։ Երեխան կուչ եկավ ու սպասում էր, որ վզակոթին տան։ Միաժամանակ սպասում էր դուռը բացվելուն։ Լարումից երեխան մի քիչ էլ տաքացավ։

Վանո Սիրադեղյան«Բուքը, երգը, երեխան>>

Երեխան արդեն հասնում էր դպրոցին։ Վազքից արդեն անցել էր քելքի։ 

Վախենում էր գլուխը վեր առնի՝ դպրոցը տեսնի սպասվածից հեռու։ Նաև թիփին աչքերին էր խփում, և երեխան գնում էր՝ փալաս կեպին աչքերին քաշած։

Դպրոցին, փաստորեն, հասել էր, մնում էր հասնի շեմին։ Չորս պատերի ապահովության հեռանկարից արդեն տաքանում էր։ Կամ լավ թմրել էր։ Այդպես գլուխը կախ գնալու դեմ էր առնելու դռանը և իրեն հաճելի անակնկալ էր մատուցելու։

Երեխան այնքան էր ինքն իրեն ապավինել, այնքան էր մտել ինքն իր մեջ, որ մրմռացող ոտքերը այլևս իրենը չէին։ Նա արդեն ոտքերին օգնել չէր կարող և ճիշտը դրանց գոյությունը ուրանալն էր։ Եթե ոտքերը իրենը չեն, ուրեմն ցավն էլ իրենը չի, խորամանկում էր երեխան։

Ձեռքից եկածը արել էր. գուլպայի ծակ թաթը ձգել, ոտքի տակ էր դրել, ոտքին մեծ, պոռթած կոշիկների ներսը դարման ու քուրջ էր խցկել, ձեռքն ընկածով կապոտել էր, բայց կարծես բան արած չլիներ։ Սառած, անզգալի, պրոտեզի վրա քաշած կոշիկի նման, ուրիշի ոտքին եղածի նման անհաղորդակից կային ու տարօրինակ էլ էր, որ հետը գալիս էին։ Այսինքն, առաջն ընկած գնում էին։

Երեխան հասավ դռանը ու դուռը չբացած՝ ներսում էր… Դուռը դեմ ընկավ, ու երեխան ցրտից ոտքից գլուխ դաղվեց։ Ուրեմն, դեռ ներսում չէր։

— Հարութ քեռի,— կանչեց,— սառա, Հարութ քեռի։

Երեխային թվաց հեռվի՜ց, դանդաղ, միջանցքով գալիս են։ Գալիս—չեն հասնում։ Դռան դեմ անակնկալի եկած երեխան անպաշտպան էր։ Այդքան չզգալու տված ցուրտը, այդքան իրենից վանած, արհամարհած ու չարացած ցուրտը մեկեն, վրիժառու խփել էր երեխային։ Կամքը հաշվարկված էր որոշակի տարածության, որոշակի ժամանակի համար և հիմա իր գործը արել՝ վերացել էր։ Սառնամանիքի դեմ նոր խաղ սկսել չէր լինի, և կամազուրկ մարմինը ցրտի բերանը տված՝ երեխան տղամարդավարի մղկտում էր։ Ու ամեն պահ ներսում հայտնվելու հույս ուներ։

Դռան փեղկը հույսով ետ գնաց ու դխկոցով դեմ առավ նիգին։

— Էսքան շուտ ո՞ւր ես եկել, այ լակոտ։

Հանգը այնպես չէր, թե՝ այ որդի, բա դու մեղք չե՞ս, բա դու քուն ու դադար չունե՞ս… Ձայնը քնահարամ եղած հարբածի չարություն ուներ, բայց երեխան չարությունը բիձու փնթփնթոց հասկացավ։
Լավ մարդուն նեղություն տալու համար երեխան մեղավորություն զգաց և արդեն որպես ներս մտած՝ բացատրեց, արդարացավ.

— Հարութ քեռի,— ասաց,— վազելով եմ եկել՝ շուտ հասա։

— Իմ գործը չի, Ավագը կարգադրել է չթողնեմ։

Երեխան կարծեց լավ չարդարացավ։

— Ավագը չի իմանա, Հարութ քեռի, կմտնեմ նստարանի տակ։

— Գնա ձեր թախտի տակ մտի,— ասաց։

Երեխան կարծեց հոգու հետ խաղ են անում։ Կարծեց հետագա վայելքն են ձգելով քաղցրացնում։

— Ավագը իմ մոր քեռու տղեն է, Հարութ քեռի, բաց արա։

— Գնա, գնա,— ասաց,— մի անգամ էլ ետ վազի արի՝ ժամը կգա։

Երեխան առաջին պահ չհավատաց, բայց հեռացող ոտնաձայնը իրոք հեռանում էր։ Երեխայի խելքը մտավ, որ, ուրեմն, ճիշտը տուն գնալ—դառնալն է։ Եթե դուռը չեն բացում, ուրեմն ճիշտը դա է, ու իր լավն են ուզում։ Բայց բուքը, մութը, բքից սսկված, տեղները չմատնող շները… Երեխան դպրոցի մատույցներում ձեռքի փայտը վախի հետ շպրտել էր՝ ո՞նց գտներ։ Հետո, ախր, ո՞նց կարող էր տուն գնալ—դառնալը ավելի հարմար լինել։ Իսկ եթե հարմար չէ, դուռն ինչո՞ւ չբացեցին… Երեխայի միտքն էլ էր սառչում։ Իսկ ոտքերը ինքնաբերաբար դոփդոփում էին։ Երեխան արդեն պարում էր։ Բայց ուսը գցած շորի պայուսակը լնգլնգում էր և գրպանիկի թանաքամանը կարող էր շուռ գալ։ Երեխան ձախ ձեռքը հանեց թևատակից, շորի վրայից բռնեց թանաքամանը, բութ, սառչող մատով խցեց բերանը։ Հիմա կարող էր ապահով թռչկոտել։

Ձախ ձեռքն էլ ոտքերի հետ սառչում էր։ Ականջներին երեխան կամքի գերագույն լարումով ձեռք չէր տալիս. տրորեր՝ մղկտոցը սաստկանալու էր։ Միտքը ցրտից, ցավից շեղել էր պետք։ Մի բան անել պետք էր։ Հիշեց, որ գրպանում հացի կտոր կա, աջ ձեռքն էլ թևատակից հանեց, կոխեց գրպանը՝ լիքը ձյուն էր, ձյան տակ հացը քարացել էր։ Եվ երեխան սկսեց երգել.Այսքան ուրախ կյանքը մեր ընկեր էսինչն է տվել,Այսքան ուրախ կյանքը մեր ընկեր էսինչն է տվել…

— Սովից ցնդել ե՞ս, այ լակոտ։

Երեխան քարացավ։ Ամոթից մի երկվայրկյան նույնիսկ տաքացավ։ Իր երգելը երգեցողության դասատուն անգամ լսած չկար, իսկ սա Ավագն էր։ Երեխան կուչ եկավ ու սպասում էր, որ վզակոթին տան։ Միաժամանակ սպասում էր դուռը բացվելուն։ Լարումից երեխան մի քիչ էլ տաքացավ։

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы