Հիմա մարդիկ մտածում են, թե ինչ է լինելու ապագայում չգնահատելով ներկան։ Չեն գնահատում այն ինչ ունեն և հետո զարմանում թե ինչպես կորցրին, ապրելով սովորական կյանքով միշտ մտածում են ճոխ, հարուս և գեղեցիկ կյանքի մասին, առանց հասկանալու, որ մեկ ուրիշը երազում է ունենալ ուղակի ապրել։ Ապրում են առողջ, դժգոհելով, որ չունեն թանկարժեք հեռախոս կամ մեքենա չգիտակցելով, որ ինչ որ մեկը նստած թանկարժեք մեքենայի մեջ երազում է առողջ լինել։ Գնահատեք ձեր ապրած ամեն վարյկյանը
Рубрика: Գրականություն
Ոսկի քաղաքը
1.Գրի’ր հեքիաթի ասելիքը։
Հեքիաթի ասելիքն այն է, որ մարդ երջանիկ է ոչ թե ունեցվածքով, այլ իր զագողություններով և իր ունեցածը գնահատելու ունակությամբ։
2.Ո°րն է երջանկության բանաձեւը ըստ հեքիաթի։ Ի°նչ է երջանկությունը քե’զ համար։
Ըստ հեքիաթի՝ երջանկությունը աշխատելու և ունեցածով գոհանալու մեջ է։ Իմ կարծիքով երջանկությունը խաղաղության և սիրո մեջ է
3.Առանձնացրո’ւ հեքիաթի ամենից հուզիչ հատվածը։
— Ոսկի՞,— քմծիծաղ Է տալի Գոհար թագուհին,— ոսկին մետաղ է, որ հողից է դուրս գալի, երջանկությունը զգացմունք է, որ սրտի՛ց է բխում։ Ի՞նչ կապ կա նրանց մեջ։
4. Ինչո°ւ էր քաղաքը ստացել <<ոսկի>> անվանումը։ Ինչպիսի°ն է քո’ պատկերացրած <<ոսկի>> քաղաքը։
Ոսկի քաղաքում մարդիկ
Քանի որ, ոսկե քաղաքում Չորս կողմը բարելից այգիներ, զմրուխտ կանաչ, հազարգունի ծաղիկներ։ Օդը լիքն Է թարմությունով ու բուրմունքով, թռչունների ծլվլոցով ու ջրերի կարկաչով, և նրանց հետ միախառնվելով հնչում են մարգերում ու այգիներում աշխատողների երգերը։ Այնտեղ մարդիկ երջանիկ էին և, քանի որ մարդկային երջանկությունը առավել է քան ոսկին քաղաքն ստացել էր ոսքի անվանում
5.Առանձնացրո’ւ հեքիաթի հերոսներին եւ բնութագրի’ր։
Ուքանա թագավոր-Հնդկաստանի Բենարես քաղաքի տխուր թագավոր, ով ուներ Քանաքարա անունով դուստր։
Քանաքարա- Ուքանա թագավորի և Գոհար թագուհու դուստր։
Դիվանա- Բենարեսում ապրող մի երիտասարդ։ Շռայլ, զվարճասեր, իր կարողությունը խնջույքներում ու քեֆերում վատնած, դատարկ, ձանձրացած կյանքից ու աշխարհքից։
Մեծ արծիվ- Վիրավոր բայց շատ հզոր արծիվ ում պատրաստվում էր սպանել Դիվանան։
Գոհար թագուհի- Թագուհի ով կարողանում էր մարդկանց երջանկացնել, Քանաքարայի մայր։ ԵՎ վերջապես մարդ ով մարդու զգանցմունքները և երջանկությունը վեր էր դասում ամեն ինչից։
6.Մեկնաբանի’ր հետեւյալ նախադասությունը<< ...կյանքը ոչ այլ ինչ է, եթե ոչ ձգտում ու ճանապարհ>>։
Կյանքը անիմաստ է, եթե չկա ձգտում և նպատակ։ Մարդիկ տեսնում են մեքենա և մտածում, որ կարող է մի օր բախտը իրենց ժպտա և բազմոցին նստած նրանք ունենան մեքենա։ Այդպես չի կարող լինել, որովհետև մարդիկ ձգտում, աշխատում և նպատակ են ունենում ինչ որ բանի հասնելու համար։
Մարիո Բենեդետի:Մարդիկ, որոնք ինձ դուր են գալիս:
Ընտրել որևէ շարք և պարզաբանել
Զգայունությունը, քաջությունը, համերաշխությունը, բարությունը, հարգանքը, հանգստությունը, արժեքները, ուրախությունը, հնազանդությունը, հավատը, տակտը երջանկությունը, վստահությունը, հույսը, շնորհակալության զգացումը, իմաստությունը, երազանքները, զղջումը և սերը հիմքեր են՝ մարդ կոչվելու համար:
Այս հատվածում տրված էր այն հատկանիշները որոնցով օժտված շատ քիչ մարդիկ կան։ Հիմա մարդիկ մտածում են միայն նյութականի մասին մոռանալով մարդկային արժեքների մասին։ Եթե տարիներ առաջ երեխաները երթուղու մեջ իրենց տեղը զիճում էին տարեցներին, հիմա իրենք նստում են իսկ տարեցները ճանր տոպրակներով կանգնում։ Սա իրականում մեծ խնդիր է, որովհետև այս խնդիրը գալիս է նաև ընտանիքներից։ Ցանկանում եմ, որ մարդիկ կարողան տարբերել կարևորը անկարևորից։
Փորձեք շարունակել «Ինձ դուր են գալիս մարդիկ…» շարքը:
Ինձ դուր են գալիս մարդիկ, որոնց հետ շփվելով լցվում եմ դրական լիցքերով։ Բայց ցավոք հիմա քիչ նկան նման մարդիք։ Հատկապես հիմա ստելը և անպատասխանատվությունը դարձել են սովորական երևույթներ։ Ինձ դուրեն գալիս մարդիկ, ովքեր հարգում և հավատարիմ են մնում միմյանց։ Երանի աշխարհից վերանա՝ չարությունը, անպատասխանատվությունը, անհարգալից վերաբերմունը միմյանց հանդեպ, դավաճանությունը և շատ այլ բացասական բաներ։ Եվ բոլորը լինեն համերաշխ։
Փոքրիկ քայլերի արվեստը
Աստված իմ, խնդրում եմ քեզ, որ աշխարհում բոլորին ապահովես կացարանով և սննդով։ Հիմա այս պատերազմական իրավիճակում շատ մարդիկ մնացել են փողոցներում իրենց երեխաների և մեծահասակների հետ։ Խնդրում եմ, որ խաղաղություն լինի աշխարհում, ամենուրեք լսվի միայն ծիծաղի ձայներ բորորը լինեն ուրախ և երջանիկ։ Մարդիկ ազատվեն չարությունից և լցվեն սիրով, չդավաճանեն միմյանց։ Թող երջանկություն տիրի աշխարհում։
Ղազարոս Աղայան․ Երկու խոշոր չարիք
- Ի՞նչ երկու խոշոր չարիքի մասին է խոսվում հոդվածում։
- Որո՞նք են այդ չարիքների առաջացման պատճառները, կարո՞ղ ես ինքդ էլ որոշ պատճառներ նշել։
- Իրավիճակից դուրս գալու ի՞նչ լուծումներ է առաջարկում ինքը՝ Աղայանը։
- Որքանո°վ է հոդվածի ասելիքն արդիական այսօր։
Պատմվածում խոսվում է՝ ժամանկակից սերնդի մտավոր հոգնածության և ներվոտության մասին։
Այդ չարիքների առաջացման պատճառներն են վատ կրթական համակարգը, երտասարդության այլասեռումը
Հոդվածը արդիական է նաև այսօր, քանի որ նրանում բարձրացված խնդիրները արդիական են նաև մեր օրերում: Այդ խնդիրներն են՝ մարդկանց նյարդային լարվածությունը, լճացումը, երիտասարդության այլասերումը, վատ կրթական համակարգերը և այլն:
Յարոսլավ Հաշեկ ,,Ինչպես էի շներ վաճառում,,
Յարոսլավ Հաշեկ ,,Ինչպես էի շներ վաճառում,,:
1.Թվարկի’ր պատմվածքի հերոսներին եւ բնութագրի’ր։
Պատմվածքի գլխավոր հերոս- Կենդանասեր մի տղա, ով սիրում էր և մեծ և փոքր կենդանիներին, շների խանութի սեփականատեր, ով նույնիսկ գաղափար չուներ, թե ինչպես պետք է կատարել այդ գործը իր փոխարեն կատարելու համար փնտրում էր խելացի օգնական։
Հորաքույր Աննա- ում չեր սիրում մեր հերոսը և պատրաստվում էր օձ գձել նրա անկողնու մեջ։
Անտառապահ-ով անտառապահ լինելով հանդերջ սպանեց այն օձին, որը րոպեներ անց կհայտնվեր հորաքույր Աննայի անկողնում։
Հերոսի քեռի- ով լսելով տղայի նախաձոռնության մասին, ուղակի ծաղրում էր նրան, մտածոլլով, որ առողջ չէ։
Թոշակի անցած գյուղական մի ոստիկան-Տղային, գրում էր՝ եթե իրեն աշխատանքի վերցնի, ինքը կարող է շներին սովորեցնել ձեռնափայտի վրայով ցատկել ու գլխի վրա կանգնել։
Չիժեկ օգնական- հերոսի օգնական, Նա կարճահասակ էր, ծաղկից չեչոտ դարձած աշխուժ դեմքով, անհաջողակ բայց ուրախ։ Նաև զբաղվել էր շների առ ու ծախով։
2.Նովելից առանձնացրո’ւ ամենից հուզիչ, հետաքրքրաշարժ հատվածները։
Կսպասենք գնորդի, իսկ մինչ այդ եկեք նայենք, թե ինչ հայտարարություններ կան «Կենդանիներ» բաժնում, ով ի՞նչ է վաճառում, ի՞նչ ցեղի շներ։ Պատկերացնում եք, մի տիկին ցանկանում է վաճառել միամյա սպիտակ շպից․ պահելու տեղ չունի, նեղվածք է։ Մի՞թե շպիցներն այդքան խոշոր են, որ կարող են խանգարել։ Ուրեմն, գնացեք Շկոյնի փողոց և գնեք։ Ահա ձեզ երեսուն կրոն։
3. Պատմվածքի համար նոր ավարտ հորինի’ր։
Անցավ որոշ ժամանակ։ Քանի որ տղան իսկապես կենդանասեր էր նա չհանձնվեց։ Քաղաքի ծայրամասերից մեկում բացեց փոքրիկ անսնաբուժարան։ Ընդունեց մի սկսնակ անասնաբույժի։ Եկավ առաջին հաճախորդը բերելով մի հիվանդ և փոքրիկ շպիցի։ Անսնաբույժը գրկեց շնիկին և տարավ զննելու։ Անցավ մեկ ժամ։ Վերջապես բժիշկը սուրս եկավ և ժպիտով ասաց, որ ամեն բան կարգին է և շունիկը արդեն առողջ է։ Առաջին հաջախորդի այցից հետո բոլորը այցելում էին իրենց կենդանիների հետ։ Մեր հերոսը զբաղեցնում էր հաճախորդներին մինչ անասնաբուժի դուրս գալը։ Շաբաթներ անց անասնաբուժարանը համարվեց քաղաքի լավագոույն կենտրոններից մեկը։ Շուտով բացվեց մասնաճյուղ նաև քաղաքի կենտրոնում։ Բոլոր կենդանասերները մեծ հաճույքով այցելում էին իրենց կենդանիների հետ։ ԵՎ մարդիկ էին ուրախ և կենդանիները առողջ։
Ինչպես էի շներ վաճառում
Պատմվածքը կարդալիս ունեցա տարբեր զգացողություներ։ Սկզբից մտածեցի, որ տղան կենդանասեր է և ցանկանում է ընտանի կենդանի պահել։ Բայց ոչ։ Այս խնդիրը հիմա ևս արդիական է։Գնում են կենդանի, բազմացնում, ներկայացնում որպես խաղալիք, առանց հասկանալու, որ վաճառում են կենդանի, որը ևս ունի օրգանիզմ և հարկավոր է խնամել։ Մարդիկ մտածում են, որ կենդանի գնելով գնում են խաղալիք։ Որոշ մարդիկ էլ դա դարձրել են բիզնես և գումարի դիմաց փոքրիկ և խեղջ ձագուկին վաճառում են ամեն երկրորդին, առանց հետաքրքրվելու, թե այդ մարդը ինչ պայմաններում է պատրաստվում պահել, արդյոք այդ կենդանին ապահով ձեռքերում է։ Եվ մի խնդրանք ունեմ մարդկանց, որ նախքան կենդանի գնելը, պետք է հասկանալ, որ դուք ձեր վրա վերցնում եք մեծ պատասխանատվություն, որ շունը երբեք չի կարող լինել խաղալիք, որաովհետև կենդանին պահանջում է հատուկ խնամք, հատուկ սննունդ, հատուկ դեղորայք և շատ շատ այլ հոքսեր։ Շատ մարդկանց անպատասխանատվության պատճառով է, որ փողոցում այսքան անտուն և քացած կենդանիներ կան։ Սիրեք ձեր կենդանուն։🐾
Խոհանոցի Ժամացույցը
Այս պատմության ասելիքն այն է, որ գնահատում ենք մեր ունեցածը այն կորցնելուց հետո միայն։ Չնկատելով ներկան՝ անընդհատ երազում ենք ապագայի մասին։ Իսկ ապագան անորոշ է։ Այն կարող է նույնիսկ չլինել։ Դրա համար պետք է ապրել օրով՝ վայելելով դրա ամեն ժամն ու պահը։
Ավետիք Իսահակյան` «Երջանկության իմաստը»
- Ավետիք Իսահակյան` «Երջանկության իմաստը»:
Առաջադրանքներ`
2. Ի°նչ է երջանկությունը քեզ համար։
Երջանկությունը պետք չէ երկար փնտրել կամ սպասել դրան։ Այն մեր կողքին է և մեր մեջ։ Երբ ամեն օր արթնանում ենք և տեսնում արևը դա արդեն երջանկություն է։ Երբ հարազատներդ առողջ են և քեզ հետ են դա նույնպես երջանկություն է։ Երբ չես արթնանում արկերի պայթյունից և չես պատսպարվում նկուղներում ռմբակոծություններից դա արդեն երջանկություն է։ Երջանկություն է գնահատել ունեցածը և չկապել այն նյութական արժեքների հետ։
3. Ստեղծագործի’ր` «Երջանկությունը գումարով չի’ գնվի»:
Իսկապես, երջանկությունը գումարով չես գնի։ Ոչ միշտ է գումարի առկայությունը երջանկացնում մարդուն։ Գումարով կարող ենք գնել տուն, բայց ոչ՝ հարմարավետություն։ Գումարով կարող ենք գնել ժամացույց, բայց ոչ ժամանակ։ Գումարով չենք կարող գնել առողջություն։