Գրականություն․ Ծուլությունից մեր միտքը կառչում է նրան, ինչ հեշտ է ու հաճելի, և դա սահմաններ է դնում մեր ճանաչողությանը։

Ծուլությունից մեր միտքը կառչում է նրան, ինչ հեշտ է ու հաճելի, և դա սահմաններ է դնում մեր ճանաչողությանը։

Կարծում եմ ծուլությունունը կարող են հաղթահարել բոլորը։ Ծուլությունը հաղթահարելու միակ միջոցը ցանկությունն է, կա ցանկություն կա արդյունք։ Իմ կարծիքով ծուլությունը ևս պաշպանական բնույթ է կրում։ Այն պաշպանում է և չի թողնում, որ մեր ուղեղը հաղթի մտքին և կատարի ինչ որ գործողություն։ Վստահորեն կարող եմ ասել, որ մարդկանց հիսուն տոկոսը իր նպատակին չի հասնում ծուլություան պատճառով։ Ծուլությունը կարելի է հաղթահարել միայն և միայն աշխատանքի միջոցով, կբերեմ իմ օրինակը՝ ես, երբ հասկանում եմ, որ ինչ, որ գործողություն անելիս սկսում եմ ծուլանալ և մտածել, որ կանեմ մի ժամից կամ վաղը, նետում եմ մարտահրավեր իմ ուղեղին ևմտքին, անելով տվյալ գործողությունը կրկնակի օրինակ՝ գիրք կարդալիս, ես պետք է կարդաի վաթսուն էջ ես կարդում եմ հարյուր քսանը։ Այդպես ես հաղթում եմ իմ ծուլությանը և մարզում ուղեղս։

Գրականություն․ Վիլիամ Սարոյան․ Պատերազմ է հայտարարվել

Պատերազմ է հայտարարվել:Վիլյամ Սարոյան

  1. Կարդա’ պատմվածքը։
  2. Ի՞նչ է պատերազմը, փորձիր գտնել համացանցում, բառարանում։
    Պատերազմ, քաղաքական-հասարակական միավորումների (պետություններ, ցեղեր, քաղաքական խմբավորումներ և այլն) միջև հակամարտություն, որն արտահայտվում է հակամարտող կողմերի ռազմական ուժերի (բանակներ) միջև ռազմական (մարտական) գործողությունների տեսքով։
  3. Գրի’ր քո մտքերը պատերազմի մասին։
    Ինձ համար պատերազմը աշխարհում ամենավատ երևույթներից մեկն է, որը ստեղծվել է մարդու կողմից։ Մարդու ագահ, չար և անզգա լինելու պատճառով։ Կյանքը ամենաթանկ բանն է աշխարհում այն անհնար է վերականգնել կամ գնել։ Ում են պետք այդ տարածքները, հողը այդ կիլոմետրերը որ ձեռք են բերվում մարդկային արյան և կյանքի գնով։ Հազարավոր մարդիկ են զոհվում պատերազմների ժամանակ, երկու ագահ և անկուշտ ղեկավարների որոշումով։ Հազարավոր ընտանիքներ են կորցնում իրենց տան անդամներին և դժբախտանում։ Տեսնես մի օր մարդիկ կհասկանան, որ բոլոր շքեղ տեսարժան վայրերը, միլիարդները, միլոմետրերով հողերը, որ այդքան ձգտում են ոչինչ է առանց մարդկային կյաքնի։ Թող ամենուր և մարդկանց հոգիներում խաղաղություն լինի։
  4. Վերլուծի’ր պատմվածքը։ Ի՞նչ մտքեր և զգացումներ առաջացրեց։

Գարսիա Մարկես: Ինչպես նորոգել աշխարհը

Առաջադրանքներ

Մի գիտնական, որ ապրում էր աշխարհի խնդիրներով մտահոգ, վճռել էր գտնել ուղիներ դրանք նվազեցնելու համար: Օրեր էր անցկացնում իր լաբորատորիայումփնտրելով իրեն հուզող հարցերի պատասխանները: Մի օր յոթամյա որդին ներխուժեց նրա սրբավայրը և որոշեց օգնել հորն աշխատել: Գիտնականը նյարդայնացած, որ իրեն ընդհատել են, խնդրեց տղային ուրիշ տեղ խաղալ: Տեսնելով, որ անհնար է նրան դուրս հրավիրել, հայրը մտածեց մի բանով շեղել որդու ուշադրությունը: Պատահաբար գտավ մի ամսագիր աշխարհի քարտեզի պատկերով. այն
է, ինչ անհրաժեշտ էր: Մկրատով կտրտեց քարտեզը տարբեր մասերի և կպչուն ժապավենի հետ միասին
հանձնեց որդունասելով.

– Քանի որ սիրում ես գլուխկոտրուկներ, քեզ կտամ աշխարհը բոլորովին կոտրված, որ այն նորոգես առանց որևէ մեկի օգնության: Հաշվարկեց, որ փոքրիկից կպահանջվի տասը օր քարտեզն ի մի բերելու համար, սակայն այդպես չեղավ: Մի քանի ժամ անց նա լսեց երեխայի ձայնը, որ հանգիստ կանչում էր.
– Հայրի՜կ, հայրի՜կ, ամեն ինչ արեցի, ավարտեցի:
Սկզբում հայրը չհավատաց: Մտածեց, որ անհնար է նրա տարիքում վերստանալ ամբողջական մի քարտեզ, որը նախկինում երբեք չի տեսել: Կասկածամիտ, հայացքը բարձրացրեց գրառումներից այն վստահությամբ, որ կտեսնի երեխայի տարիքին
համապատասխան աշխատանք. քարտեզն ավարտուն էր: Բոլոր կտորները տեղադրված էին իրենց համապատասխան տեղերում: Ինչպե՞ս էր հնարավոր: Ինչպե՞ս էր երեխան կարողացել: Զարմանքով հարցրեց որդուն.
– Որդյա՛կս, դու չգիտեիր ինչպիսի՞ն է աշխարհը, ինչպե՞ս ես արել:
– Հայրի՛կ, պատասխանեց որդին,- Ես չգիտեի, թե ինչպիսին է աշխարհը, բայց երբ դու հանեցիր ամսագրից քարտեզը, այն կտրտելու համար, տեսա, որ մյուս կողմում մարդ է պատկերված: Այնպես որ, շրջեցի կտորներն ու սկսեցի «հավաքել» այդ մարդուն, որ, այո´, գիտեի թե ինչպիսին էր:
– Երբ ես վերականգնեցի մարդուն, շրջեցի թուղթը և տեսա, որ վերականգնել եմ աշխարհը:

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы