Գրականություն․ Գրաբար առակները թարգմանում ենք աշխարհաբարի

Արծիւ եւ նետ

Արծիւն երթայր յերկինս, եւ հարին զնա նետիւ: Եւ նա զարմացաւ, թէ ո՞վ զայս արար: Հայեցաւ եւ ետես զնետն` զփետուրն իւր եւ ասէ.

 — Վա՛յ ինձ, զի յինէն է պատճառ սպանման իմոյ:

Արծիվը թռչում էր երկնքում, և նետով հարվածեցին նրան: Եվ նա զարմացավ՝ մտածելով, թե ո՞վ արեց դա: Նայեց և տեսավ նետը՝ իր իսկ փետուրներով, և ասաց.

Վա՜յ ինձ, որովհետև ես եմ պատճառը իմ սպանության:

Շարունակել կարդալ

Գրականություն․ Ավետիք Իսահակյան <<Համբերանքի չիբուխը>>

Մեր պատմվածքի հերոասը ՝ Օհան ամին հասկացել էր ամենակարևորը, որ նյութական ոչինչ կարևոր չէ, որ մահից հետո կման միայն մարդու թողած լավ հիշողությունները և հավատարմությունը։ Ստեղծագործությունում ներկայացված էր ագահություն, նենգություն, ստորություն օրինակներ և այդ ամենի հետ մեկտեղ մի իմաստուն մարդու կյանք, ում բանտում հայտնվելը չարության փոխարեն տվեց մի իմաստություն, որը նույնիսկ իր մահից հետո չանհետացավ։ Ահա մի քանի իմաստուն խոսքեր՝

Ագահ մարդու փորը կրնա կուշտ ըլնի, բայց աչքը միշտ անոթի կըլնի։
Մարդը գնացական է, նրա լավ գործը՝ մնացական։
Մարդը կմեռնի, բայց նրա լավ գործը աշխարհքը կանուշցնե։

Գրականություն․Ավետիք Իսահակյան <<Հայրենի հողը>>լեգենդ

Կարդալ՝ Ավետիք Իսահակյան <<Հայրենի հողը>>լեգենդ

  • Վերլուծել լեգենդը, գտնել գաղափարին առնչվող հատվածները
    Այս լեգենդում ներկայացված է քաջ զորավարի, նրա անպարտելիության, անձնվեր հայրենասիրության և հայրենիքի հանդեպ նվիրվածության մասին։ Այն փայլուն օրնակ է խորը արժեքների՝ հայրենասիրության, մարդկային արժանապատվության և ինչու ոչ, նաև նախանձի։ Զորավարը ներկայացվում է որպես հայրենասիրության մարմնացում: Նրա սուրը «երբեք չի մտել պատյան»՝ առանց պաշտպանելու իր հայրենիքը թշնամուց: Թագավորն այստեղ ներկայացվում է որպես նենգ ու փոքրոգի, ով չի կարողանում համակերպվել զորավարի մեծ փառքին և հզորությանը: Նա հզոր զորավար ունենալու փաստով հպարտանալու և իր զորավարի ուժերը իր երկրի խաղաղության համար օգտագործելու փոխարեն լցվում է նենգությամբ և նախանձով, փոխարինում է զորավարին անանուն մեկով, ինչը ցույց է տալիս նրա բարոյական անկումը, ինչից կարող ենք հետևություն անել, որ երկիրը կանգնում է կործանման եզրին։

    Գաղափարին առնչվող հատվածներ

    Հայրենասիրություն և քաջություն՝
  • «Առանց ընկճելու երկրի թշնամուն
    Նըրա սուրը երբեք չի մտել պատյան:»

    Կապը հայրենի հողի հետ՝
  • «Հողը խոսում է նըրա սրտի հետ,
    Եվ սիրտը նըրա խոսում է հողին:
    Հայրենի հողը քաշում է իրան,
    Ինչքա՜ն ուժով է, ի՜նչ անպարտելի:»

    Նախանձի դրսևորում՝
  • «Բայց թագավորը` նենգ ու փոքրոգի,
    Նախանձում էր խիստ նրա հռչակին.
    Վառ լույսերի մեջ նըրա մեծ փառքի
    Զգում էր իրեն նվաստ ու չնչին:»

Շարունակել կարդալ

Գրականություն․ Անդրե Մորուա «Մանուշակներ ամեն չորեքշաբթի»․ Վերլուծություն

Կարդալ՝ Անդրե Մորուա «Մանուշակներ ամեն չորեքշաբթի»

Պատմվածքը հայտնի դերասանուհի Ջենի Սորբիենի մասին է։ Դերասանուհին երիտասարդ տարիքում վայելում էր մեծ հայտնիություն, ուշադրություն հազարավոր երիտասարդների կողմից, ստանում անհաշվելի ծաղիկներ և նամակներ, բայց հանկարծ հայտնվում է մի երիտասարդ, ով միանգամից գրավում է դերասանուհու ուշադրությունը ամեն շաբաթ ուղարկելով հասարակ մանուշակների փունջ։ Դերասանուհին մտածում է հանդիպել երիտասարդի հետ, բայց միևնույն ժամանակ կարևորելով իր աշխատանքը մտածում է , որ 6 ամիս հավատարմորեն մանուշակներ ուղարկող երիտասարդը կսպասի։ Բայց տղան այլևս չի վերադառնում։

Այս պատմությունը ցույց է տալիս, թե ինչպես են մարդիկ սկզբում անտարբեր մնում, բայց հետո, երբ կորցնում են այն, ինչն իրենց համար կարեւոր է եղել (այս դեպքում՝ տղայի ուշադրությունն, հավատարմությունն ու սերը), սկսում են գնահատել և կարոտել։

Այսպիսով, պատմվածքը մեզ սովորեցնում է, որ պետք է գնահատել այն, ինչ ունենք, կլինի դա հավատարմություն, ուշադրություն, թե հասարակ մանուշակների փունջ։

Գրականություն․Վահագն Դավթյան <<Հավատում եմ քեզ>>․ Վերլուծություն

Կարդալ՝ Վահագն Դավթյան <<Հավատում եմ քեզ>>
 Ձայնագրություն

Վահագն Դավթյանի <<Հավատում եմ քեզ>> բանաստեղծությունը հայի ստեղծարար, անկոտրում և հավատով լի լինելու մասին է։Բանաստեղծության ողջ ընթացքում հեղինակը ցույց է տալիս իր հավատը հայ ժողովրդի ապագայի նկատմամբ՝ անգամ արտաքին դժվարությունների և հարվածների հետ մեկտեղ և չնայած հայ ժողովրդի կրած տառապանքներին, հավատում է նրա հոգևոր ուժին և վստահորեն ասում, որ այս անգամ էլ կհաղթահարի և կշարունակի շենացնել իր երկիրը։ Հեղինակը ներկայացնում է նաև հայի ստեղծած հարուստ մշակույթի մասին։ Թե ինչպես է հայը անգամ ծանր ժամանակներում ստեղծել և շենացրել իր երկիրը և մշակույթը, երբեք չչարանալով։

Գրականություն․ Վահագն Դավթյան <<Հավատում եմ քեզ>> Ձայնագրություն

Կարդալ՝ ․Վահագն Դավթյան <<Հավատում եմ քեզ>>․ Վերլուծություն 

Շարունակել կարդալ

Գրականություն․ Վահագն Դավթյան <<Հայրենիք>>․ Վերլուծություն

Կարդալ՝Վահագն Դավթյան <<Հայրենիք>>
Ձայնագրություն

Վահագն Դավթյանի <<Հայրենիք>> բանաստեղծությունը մարդու հայրենասիրության, նվիրվածության և դժվարությունների մասին է։ Հեղինակը ներկայացնում է, թե ինչքան գեղեցիկ է հնչում այլ երկրի մասին խոսքը, թե ինչքան լավն է կյանքը այլ երկրում կամ հողում, բայց ասդ ձայը կտրվում է այն վայրկյանից, երբ իսկական հայրենասիրությունը արթնանում է։Բանաստեղծությունում հայրենիքը միայն ֆիզիկական տարածություն չէ, այլև մի հոգևոր աշխարհ, որը ձևավորվել է սերնդեսերունդ։ Հերոսը ներդրել է իր երազանքներն ու ստեղծագործությունները հայրենի հողը շենացնելու համար, եվ ստեղծել մի տուն, որը տարածք չէ այլ հայրենիք։

Գրականություն․Էվելին։ Ջեյմս Ջոյս․ Վերլուծություն

Ջեյմս Ջոյսի «Էվելին» պատմվածքի վերլուծությունը կենտրոնանում է կնոջ ներքին պայքարի, պարտականության և ազատության ընտրության շուրջ:

Պատմությունը Էվելինի ներքին երկընտրանքը՝ իր ներկայիս ծանր կյանքից փախչելու և ավելի լավ ապագայի հույսով Ֆրանկի հետ մեկնելու մասին է: Աղջիկը ապրում է մի կյանքով, որտեղ տառապում է աշխատանքի, ընտանեկան պարտականությունների և հոր բռնության պատճառով։ Նրա ազատ կյանքի միակ հնարավորությունը Ֆրանկն է, ում հետ նա կարող է սկսել նոր կյանք Բուենոս Այրեսում: Սակայն պատմության վերջում, նա հասկանում է, որ խորը կապված է իր ընտանիքի և անցյալի հետ, և չնայած ազատության հնարավորությանը, նա հրաժարվում է հետևել Ֆրանկին։

Շարունակել կարդալ
Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы