<<Արհեստական բանականություն․ մարդու համար մրցակի՞ց, թե՞ դաշնակից >> բանավեճ քննարկում․ պատում

Նոյեմբերի 19-ին ժամը 11։55 Սեբաստացիական օրերի շրջանակում ավագ դպրոցի ընթերցասրահում ունեցանք  բավականին ուսումնալից, արդյունավետ ու հետաքրքիր քննարկում <<Արհեստական բանականություն․ մարդու համար մրցակի՞ց, թե՞ դաշնակից >> թեմայով։Քննարկմանը ներկա էին հայոց լեզվի և գրականության երկու խումբ։ Բավականին հետաքրքիր էր լսել սովորողների և ուսուցիչների կարծիքը։Քննարկման ընթացքում ունեցանք նաև բանավեճեր, ինչը քննարկումը էլ ավելի հետաքրքիր էր դարձնում։

Այն թեմաները որոնց շուրջ այսօր խոսեցինք, լսեցինք և կատարեցինք որոշ եզրահանգումներ՝

շարունակել կարդալ

Գրրականություն․ Մուշեղ Գալշոյան կենսագրություն

 ծնվել է 1933թ. դեկտեմբերի 13-ին, Հայաստանի Թալինի շրջանում, բայց նրա մեջ մինչև կյանքի վերջը շատ ուժեղ մնաց սասունցի լինելու գիտակցությունը։ Նրա ծնողները սասունցի փախստականներ էին, որոնք Արևելյան Հայաստան հասնելով՝ բնակության վայր ընտրեցին Թալինը։ Հայրը կորցրել էր առաջին ընտանիքը կոտորածների ժամանակ։

շարունակել կարդալ

Գրականություն․ Վանո Սիրադեղյան <<Շաբաթվա երկրորդ կիրակին>> վերլուծություն

Այս պատմվածքում ներկայացված է մարդու ու հասարակության հարաբերությունները, կեցության ու մարդկային արժեքների բախումները, և հատկապես՝ քաղաքում ապրող ընտանիքի սոցիալական անապահովության հետ կապված խնդիրները ։ Սյուժեն ներկայացված է որպես անձնական փորձառությունների խորը դիտարկում, որտեղ հեղինակը երեխային ներկայացնում է որպես անմեղության և ազատության խորհրդանիշ։Հերոսը բախվում է անարդարության, ինչպես նաև՝ կենվորների ու տանտերերի միջև դիրքային անհավասարությանը։ Տանտերը՝ որպես իշխանություն, իրեն վերևից է նայում կենվորին և չի ապահովում հարմարավետ կյանք: Կենվորը, որ արդեն հաշտվել է իր կարգավիճակի հետ, նաև անուղղակիորեն պահանջում է արդարություն ու հարգանք։Ընդհանուր առմամբ, պատմվածքը մռայլ, բայց խորիմաստ ակնարկ է դեպի հասարակական կյանքում օտարացում և սահմանափակումներ, որտեղ յուրաքանչյուր մարդ ունի ներսում մի երեխա, որը ձգտում է ազատության, ուշադրության և համերաշխության։

Գրականություն․ Մհեր Իսրայելյան <<Ջեֆ Բրոնսոնի աներևակայելի չիզիները>> վերլուծություն

Կարդալ՝ Մհեր Իսրայելյան | Ջեֆ Բրոնսոնի աներևակայելի չիզիները
Այս պատմվածքը անդրադառնում է ոչ միայն մանկական անմիջականությանը և բարության հզոր ուժին, այլև սերնդեսերունդ փոխանցվող արժեքներին, որոնք պահպանվում են մարդկանց ու հույզերի միջև, նույնիսկ ամենատարօրինակ և տարբեր իրավիճակներում։

շարունակել կարդալ

Գրականություն․ Հեմինգուեյ <<Մարդու հավատամքը>> վերլուծություն

Կարդալ՝ Հեմինգուեյ <<Մարդու հավատամքը>>

Այս ստեղծագործությունում Հեմինգուեյն կիսվում է կյանքի, հարաբերությունների, դժվարությունների ու ժամանակի մասին իր մտորումներով՝ միևնույն ժամանակ շեշտելով, թե որքան կարևոր է լինել ազնիվ սեփական անձի հանդեպ:
Կյանքի դժվարություններն ու անհաջողությունները Հեմինգուեյն համարում է բնավորությունը կոփող փորձություններ։ Նա նշում է, որ իսկական ուժը ձևավորվում է այն ժամանակ, երբ հաջողությունը ձեռք է բերվում դժվարությունների միջով։
Հեմինգուեյն խոսում է նաև ժամանակի կարևորության մասին. այն բերում է իմաստություն, օգնում է մեզ հասունանալ։ Երիտասարդության տարիներին ժամանակը կարող է լինել ինչպես ընկեր, այնպես էլ հակառակորդ, իսկ ծերության տարիքում այն դառնում է կամ մխիթարություն, կամ էլ զղջումի պատճառ՝ կախված այն բանից, թե ինչպես ենք ապրել մեր կյանքը։ Վերջում Հեմինգուեյն խոստովանում է, որ թեև լիովին չի գնահատել կյանքի գեղեցկությունը, իրեն երջանիկ է համարում։ Այս խոսքերը հիշեցնում են մեզ, որ պետք է նկատենք ու գնահատենք կյանքի պարզ ու գեղեցիկ պահերը։

Գրականություն․ Անրի Թրուայա <<Լավագույն հաճախորդը>>

Պատմվածքի ասելիքը խորապես վերաբերում է մարդու հոգեկան աշխարհին, ենթագիտակցության հուզումներին և կյանքի ու մահվան ընկալմանը։ Այս պատմվածքում հեղինակը անդրադառնում է մեր վախերի, կասկածների և մոլորությունների ազդեցությանը, երբ իրականությունը միաձուլվում է երևակայության հետ։

շարունակել կարդալ

Գրականություն․ Հերման Հեսսե <<Ով կարողանում է սիրել, երջանիկ է>> վերլուծություն․

Կարդալ՝ Հերման Հեսսե <<Ով կարողանում է սիրել, երջանիկ է


Այս ստեղծագործությունը խորաթափանց փիլիսոփայական անդրադարձ է կյանքի իմաստի, սիրո և երջանկության մասին: Հեղինակը ներկայացնում է իր ներսում տեղի ունեցած փոփոխություններըը՝ երբ տարիք առնելիս և աշխարհիկ զգացողությունները քիչ-քիչ կորցնելիս նա սկսում է փնտրել ավելի բարձր արժեքներ:

շարունակել կարդալ

Հայոց լեզու․ Թարգմանչաց տոն․ Ֆրանսերենից հայերեն

Rencontre entre Nikol Pashinyan et Emmanuel Macron au palais de l’Élysée

EREVAN, 3 OCTOBRE, ARMENPRESS: Le Premier ministre Nikol Pashinyan a rencontré le Président de la République française, M. Emmanuel Macron․

Le Premier ministre arménien et le Président français ont également discuté de questions liées à la coopération entre l’Arménie et l’UE. Nikol Pashinyan a dit compter sur le soutien de la France amie sur la question de la coopération de l’Arménie avec l’UE.

En même temps, le Premier ministre arménien a apprécié hautement le rôle de la mission de l’UE en Arménie et a souligné le rôle important de la France dans le lancement du dialogue sur la libéralisation du régime des visas avec l’UE et le soutien de la Fondation européenne pour la paix à l’Arménie.

Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը Ելիսեյան պալատում

Երևան, հոկտեմբերի 3 Արմենպրես։ Վարչապես Նիկոլ Փաշինյանը Ելիսեյան պալատում հանդիպել է Ֆրանսիայի հանրապետության նախագահի՝ Էմանուել Մակրոնի հետ։
Հայաստանի վարչապետը և Ֆրանսիայի նախագահը քննարկել են Հայաստանի և Եվրամիության համագործակցության հետ կապված հարցեր։
Նիկոլ Փաշինյանն ասել է, որ հույսեր է կապում բարեկամ Ֆրանսիայի աջակցության հետ՝ կապված հայաստանի Եվրամիության հետ ունեցած համագործակցության վերաբերյալ։

Միևնույն ժամանակ Հայաստանի վարչապետը բարձր է գնահատել Հայաստանում Եվրամիության առաքելության դերը և ընդգծել է Ֆրանսիայի դերի կարևորությունը՝ Եվրամիության հետ վիզաների համակարգի ազատականացման և Եվրոպական ֆոնդի աջակցությունը Հայաստանում խաղաղության հաստատման հարցում։

Գրականություն․ Վահան Թոթովենց <<Մի կյանք և մի սեր>>

Կարդալ՝ Վահան Թոթովենց <<Մի կյանք և մի սեր>>

Պատմությունը ներկայացնում է Մոսես ախպարի՝ պարզամիտ, բայց սրտաբաց ու բարեհոգի մարդու կերպարը։ Նա ապրում է իր ուրույն աշխարհում, որտեղ ամեն ինչ ստացվում է իր պատկերացրած ձևով։ Պատմության հիմնական գաղափարը, կարծես, վկայում է այն մասին, որ մարդուն աշխարհը հաճախ տեսանելի է այնպես, ինչպես ինքն է ցանկանում տեսնել այն։ Մոսեսը, որ լրագրի կտորները համարում է իսկական փող, իրականում այդ հորինված աշխարհում իսկապես ստանում է այն, ինչ ուզում է՝ ապրելով պարզ, բարեսիրտ կյանքով։

Շարունակել կարդալ
Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы