Գրականություն․ Քեյթ Շոպեն << Մի ժամի պատմություն>> առաջադրանքներ

1․ Առանձնացրու միսիս Մալլարդի ապրումները ամուսնու մահվան լուրն ստանալու առիթով՝ 
մարդկանց ներկայությամբ,  մենակության մեջ։

Մարդկանց ներկայությամբ՝

Երբ քույրը՝ Ջոզեֆինը, կցկտուր նախադասություններով հայտնեց ամուսնու մահվան լուրը, Միսիս Մալլարդը չարձագանքեց կաթվածահար անտարբերությամբ, ինչպես սովորաբար կանայք էին լսում նման լուրերը։

շարունակել կարդալ

Գրականություն․ Վոլֆգանգ Բորխերթ <<Քաղաքը>> վերլուծություն

Կարդալ՝ Վոլֆգանգ Բորխերթ <<Քաղաքը>>

Պատմվածքը մի մարդու մասին է, որը գիշերը քայլում է երկաթուղու գծերով։ Նրա նպատակակետը՝ Համբուրգը, ներկայացվում է որպես լուսավոր կետ, ցանկալի նպատակ, երազանք կամ միգուցե կյանքի իմաստ, որի համար արժե պայքարել։Համբուրգը խորհրդանշում է նրա երազանքն ու նպատակը, մի վայր, որտեղ նա ուզում է հասնել՝ իր կյանքն իմաստավորելու համար։

շարունակել կարդալ

Գրականություն․ Քեյթ Շոպեն | ՄԻ ԺԱՄԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ վերլուծություն

Կարդալ՝ Քեյթ Շոպեն | ՄԻ ԺԱՄԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Քեյթ Չոպինի «Մեկ ժամի պատմությունը» պատմվածքը պատմում է մի կնոջ՝ մասին Լուիզ Մալլարդի, ներաշխարհի բարդ և հակասական զգացմունքների մասին՝ ամուսնու մահվան լուրը ստանալուց հետո։

շարունակել կարդալ

Գրականություն․ Իտալո Կալվինո <<Խիղճը>> վերլուծություն

Կարդալ՝ Իտալո Կալվինո <<Խիղճը>> վերլուծություն


Այս պատմվածքը պատմում է պատերազմի սարասափելի կողմի մասին՝ Լուիջի անունով մի մարդու միջոցով, որը կամավոր գնում է պատերազմ, բայց ոչ թե հայրենիքի համար, այլ իր անձնական թշնամուն՝ Ալբերտոյին սպանելու:

շարունակել կարդալ

Գրականություն․ Ավետիք Իսահակյան․ բալլադների վերլուծություն նախագծի ամփոփում

Ավետիք Իսահակյան կենսագրություն

Ի՞նչ է բալլադը

Իմ կարդացած բալլադների վերլուծությունները՝

շարունակել կարդալ

Գրականություն․ Ինչ է բալլադը

Բալլադը քնարա-վիպերգական բանաստեղծություն է, որի մեջ ավանդական, պատմական կամ այլ թեմայով ստեղծված սյուժեն ծավալվում է հեղինակի հույզերի և խոհերի բացահայտմանը զուգընթաց։Միջին դարերում եվրոպական երկրներում (Իտալիա, Ֆրանսիա) բալլադ կոչվում էին երգի ու պարի ուղեկցությամբ կատարվող քնարական բանաստեղծությունները, որոնք հատուկ տաղաչափական կառուցվածք ունեին։

շարունակել կարդալ

Գրականություն․ Ավետիք Իսահակյան կենսագրություն

Իսահակյան Ավետիք Սահակի (1875, Ալեքսանդրապոլ — 1957, Երևան), բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ: Հայաստանի ԳԱ ակադեմիկոս: Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1893-ին ընդունվել է Լայպցիգի համալսարան՝ որպես ազատ ունկնդիր:

շարունակել կարդալ

Գրականություն․ Ավետիք Իսահակյան <<ՄՈՐ ՍԻՐՏԸ>> վերլուծություն

Կարդալ՝ Ավետիք Իսահակյան <<ՄՈՐ ՍԻՐՏԸ>>

Այս ստեղծագործությունն պատմում է տղայի ու աղջկա միջև սիրո պատմություն մասին, որը վերածվում է ողբերգության։ Պատմության մեջ տղան, սիրելով աղջկան, պատրաստ է կատարել նրա ամեն ցանկություն, անգամ զոհաբերել իր համար ամենաթանկ մարդկանց, որպեսզի աղջիկը ընդունի իր սերը։ Աղջիկը, սակայն, սկզբում մերժում է նրան՝ ասելով, որ եթե նա իսկապես սիրում է, ապա պետք է իր սերը ապացուցի՝ բերելով մոր սիրտը։

շարունակել կարդալ

Գրականություն․ Ավետիք Իսահակյան <<Հայրենի հողը>> վերլուծություն

Կարդալ՝ Ավետիք Իսահակյան <<Հայրենի հողը>>լեգենդ

Այս լեգենդում ներկայացված է քաջ զորավարի, նրա անպարտելիության, անձնվեր հայրենասիրության և հայրենիքի հանդեպ նվիրվածության մասին։ Այն փայլուն օրնակ է խորը արժեքների՝ հայրենասիրության, մարդկային արժանապատվության և ինչու ոչ, նաև նախանձի։ Նրա սուրը «երբեք չի մտել պատյան»՝ առանց պաշտպանելու իր հայրենիքը թշնամուց:

շարունակել կարդալ
Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы