Գրականություն․ Համո Սահյան կենսագրություն

Բանաստեղծ Համո Սահյանը (Հմայակ Սահակի Գրիգորյան) ծնվել է Սիսիանի շրջանի (այժմ՝ Սյունիքի մարզ) Լոր գյուղում: 1937 թ. ավարտել է Բաքվի երկամյա հայկական ուսուցչական ինստիտուտը: Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: Աշխատել է մի շարք թերթերում և ամսագրերում, որոնց թվում Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրում, «Կոմունիստ» և «Ավանգարդ» թերթերում, «Ոզնի» հանդեսում: 1965 – 1967 թթ. եղել է «Գրական թերթի» գլխավոր խբագիրը:

Շարունակել կարդալ

Գրականություն․ Գարնանային արձակուրդներ

Իմ գարնանային արձակուրդների շաբաթը հարուստ և հագեցած էր։ Այն լի էր բազմազան ու հետաքրքիր գրքերով, ֆիլմերով, հանդիպումներով և կարևոր քաղաքական իրադարձություններով։

Շաբաթվա ընթացքում ուսումնասիրել եմ հայ ժողովրդի պատմությունը՝ անդրադառնալով նրա նշանակալից ու շրջադարձային իրադարձություններին։ Դիտել եմ պատմական և քաղաքական ֆիլմեր, որոնք համարում եմ ոչ միայն ժամանցի, այլև գիտելիքներ ձեռք բերելու հիանալի միջոց։

շարունակել կարդալ

Գրականություն․Նախագիծ՝ Թումանյանական օրեր

Կրթահամալիրյան նախագիծ

Ժամկետը՝ փետրվարի 17-մարտի 7

Նպատակը:
Թումանյանի գործունեությանը ծանոթանալը, ստեղծագործություններն ընթերցելն ու վերընթերցելը, գրականության և կյանքի սերտ կապի գիտակցումը, մեծ գրողի և ազգային գործչի դասերն ու խորհուրդները քննարկելն ու յուրացնելը:

Աշխատանքների  ամփոփում՝
Թումանյանը քառյակների մասին
Հովհաննես Թումանյան <<Ժպտուն աչքեր>>
 Հովհաննես Թումանյան հետաքրքրաշարժ quiz
Հովհաննես Թումանյան «Անկեղծ չենք»

Տերյանական օրեր․ Հովհաննես Թումանյանը Տերյանի մասին

Կարդալ՝ հոդված

Հովհաննես Թումանյանը 1913 թվականին իր հոդվածում պաշտպանում է Վահան Տերյանի պոեզիան՝ հերքելով այն կարծիքը, թե այն զուրկ է հնչեղությունից և օտար է հայ ժողովրդին։ Նա ընդգծում է, որ Տերյանի թախծոտ ու երազուն տողերը համապատասխանում են հայի հոգեկերտվածքին։

շարունակել կարդալ

Տերյանական օրեր․ Տերյանական բառարան

Անծանոթ բառեր վերցված <<Մթնշաղի անուրջներ>> ժողովածուից։

Անուրջ – երազ
Մանվածք – ոլորելու միջոցով մանրաթելերից պատրաստված թել,
Անտրտում – առանց տրտմության
Դողդոջ – դող,
Թովիչ – գրավիչ,
Դյութական – դյութիչ
Դալուկ – դժգույն
Ժիր – աշխույժ
Տիրաբար – իշխան
Ամոքել – համեղացնել
Փարոս – աշտարակաձև բարձր կառույց լուսային ազդանշանով՝ նավերին ուղի ցույց տալու համար,
Ցուպ – ձեռքի գավազան
Ստվերապաճույճ – ստվերով պաճուճված՝ պարուրված,
Բուրվառ – մետաղյա անոթ, որի մեջ կրակ են լցնում և խունկը մեջը գցելով՝ խնկարկում,

Գրականություն․ Տերյանական օրեր․ Բաց դաս

Նվարդ անունը թանկ էր Տերյանի համար ևս մի պատճառով։ Նա մի շրջան անտարբեր չէր Հովհաննես Թումանյանի դուստր Նվարդի նկատմամբ։ Նրանց ջերմ հարաբերությունները կարճ են տևում, բայց մահից առաջ Տերյանը խնդրել էր կնոջը՝ Անահիտին, որ այդ թանկ անունով կոչել իրենց դստերը։

Տրիոլետ՝ նվիրված Նվարդին

շարունակել կարդալ

Գրականություն․ Տերյանական օրեր․ Վահան Տերյան <<Քեզ հետ եմ կրկին․իջնում է անդորր>> ձայնագրություն

շարունակել կարդալ
Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы