Կարդալ՝ «Ուր որ նայում եմ» բանաստեղծությունը
1․ Բանաստեղծությունից դուրս գրիր 5 բայ` նշելով դեմքը, թիվը, ժամանակը:
Հիշում եմ
Դեմք՝ առաջին
Թիվ՝ եզակի
Ժամանակ՝ ներկա
Рубрика: Գրականություն 10
Գրականություն․ Համո Սահյան «Անունդ տալիս» առաջադրանքներ
Կարդալ՝ «Անունդ տալիս» բանաստեղծությունը
1․ Բացատրի՛ր բանաստեղծությունը։
Բանաստեղծությունը՝ թաքնված խորությամբ և խորհրդանիշներով, կարոտով ու սիրով լցված պատում է հայրենիքի մասին։ Այն ամբողջությամբ կառուցված է հիշողությունների և պատկերների վրա, որոնք ասես դուրս են գալիս Սահյանի սրտի խորքից՝ կապված լինելով Հայաստանի հետ։
Գրականություն․ Համո Սահյան «Օրը մթնեց», «Քարափներն ու ես» առաջադրանքներ
Կարդալ՝ Համո Սահյան <<Օրը մթնեց>>, «Քարափներն ու ես»
1․ Ի՞նչ տեղ ունի վերհուշը «Օրը մթնեց» բանաստեղծության մեջ և ի՞նչ զգացմունքներ է առաջացնում այն քո մեջ։
Բանաստեղծությունտ տանում է դեպի անցյալ, մի ժամանակաշրջան, երբ ընտանիքն ու հոգատարությունը կենսական արժեքներ էին։ Բանաստեղծության մեջ օրվա մթնելու խորհրդով հեղինակը սկսում է խոսել կյանքի անցման, փոփոխությունների մասին, երբ ամեն բան փոխվում է՝ ժամանակը, մարդիկ, բայց հիշողությունները մնում են։ Բանաստեղծության մեջ օրն ու ժամանակը խորը խորհրդանիշ են դառնում։ Օրվա մթնելը վերաբերում է այն փուլին, երբ կյանքում մթություն է գալու՝ ոչ միայն արտաքին աշխարհում, այլև ներսում։ Այստեղ խոսքը ոչ միայն մթնելու, այլ նաև անցած ժամանակի մասին է՝ կյանքի այդ անխուսափելի փոփոխությունների։
Համո Սահյան «Հոգնել եմ». Ձայնագրություն
ՀՈԳՆԵԼ ԵՄ ԱՐԴԵՆՀոգնել եմ արդեն հանդարտ հոսելուց,
Իմ մտքերի հետ մթնում խոսելուց,
Սեթևեթ խոսքից, սեթևեթ սիրուց
Հոգնել եմ արդեն։
Հոգնել եմ թաքուն ալեկոծվելուց,
Առ ու ծախի մեջ այսքան փորձվելուց,
Կշտամբանքներով ռմբակոծվելուց
Հոգնել եմ արդեն։
Հոգնել եմ արդեն զուր թափառելուց,
Սուտ կուռքերի դեմ մոմեր վառելուց,
Ամեն պարողի ծափահարելուց
Հոգնել եմ արդեն։
Հոգնել եմ ամեն հովից թեքվելուց,
Հոգուս մեջ հոգուս ցավը հեգնելուց,
Ինքս իմ ստվերից ահաբեկվելուց
Հոգնել եմ արդեն։
Հոգնել եմ հոգնած մարդկանց օգնելուց,
Կրկնված երգերն անվերջ կրկնելուց,
Հոգնել եմ նաև այսքան հոգնելուց,
Հոգնել եմ, հոգնել։
Համո Սահյան «Ոչինչ չի փոխվի»․ Ձայնագրություն

Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,
Ու չի պակասի աշխարհում ոչինչ,-
Մի լույս կմարի հինգերորդ հարկում,
Կմթնեն մի պահ աչքերը քո ջինջ։
Բայց հավքերն էլի հարավ կչվեն,
Մանուկներն էլի կխաղան բակում,
Կանաչներն էլի ցողով կթրջվեն,
Ծաղիկներն էլի կշնչեն մարգում։
Կվառվի լույսը հինգերորդ հարկում,
Կժպտան նորից աչքերը քո ջինջ,
Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,
Եվ չի պակասի աշխարհում ոչինչ։
Գրականություն․ Համո Սահյան «Տար ինձ ժամանակ»
Ես ետ մնալուց շատ եմ վախենում:
Հուշերից որքան հեռու եմ կենում,
Մեկ է, կապում են թևերս նրանք:
Ակնթարթի մեջ դու կուլ ես տալիս
Այնպիսի մի նոր հավիտենություն,
Որ խոսքս հազիվ հասած բերանիս,
Դառնում է արդեն խորին հնություն:
Դուրս հանիր ինձ այս մթին կիրճերից,
Որ քեզ հասկանամ և ինձ ճանաչեմ:
Փրկիր ինձ այս խուլ ախ ու ճիչերից,
Տուր ինձ քո ոգին, որ ես շառաչեմ:
Տուր ինձ քո ոգին, որ ես շառաչեմ,
Որ ես դադարեմ հանդարտ հոսելուց,
Ինձնից խոսելուց քեզնից չամաչեմ,
Ինձնից չամաչեմ քեզնից խոսելուց:
Տուր ինձ քո ոգին, քո միտքը ներհուն,
Առ ինձ հանճարեղ քո տարերքի մեջ,
Որ չմոլորվեմ քո ոլորտներում
Եվ իմ հոգու բարդ տիեզերքի մեջ:
Պարզեցրու, զտիր խոհերն իմ խառնակ,
Առ քո թևերին, տար ինձ, ժամանակ:
Գրականություն․ Համո Սահյան «Հայաստան ասելիս»
Հայաստան ասելիս այտերս այրվում են,
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է,
Հայաստան ասելիս հասակս ծաղկում է,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս աչքերս լցվում են,
Հայաստան ասելիս թևերս բացվում են,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս աշխարհը իմ տունն է,
Հայաստան ասելիս էլ մահը ո՞ւմ շունն է…
Կմնամ, կլինեմ այսպես:
Գրականություն․ Համո Սահյան «Ախր ես ինչպե՜ս վեր կենամ գնամ»
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:
Ախր ուրիշ տեղ հայրեններ չկան,
Ախր ուրիշ տեղ հորովել չկա,
Ախր ուրիշ տեղ սեփական մոխրում
Սեփական հոգին խորովել չկա,
Ախր ուրիշ տեղ
Սեփական բախտից խռովել չկա:
Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:
Ախր ուրիշ տեղ
Հողի մեջ այսքան օրհնություն չկա,
Այսքան վաստակած հոգնություն չկա,
Ախր ուրիշ տեղ ձյունի մեջ` արև,
Եվ արևի մեջ այսքան ձյուն չկա:
Ախր ուրիշ տեղ տեղահան եղած,
Եկած` ուսերով Արագած սարի
Ուսերին հենված Սասնա տուն չկա:
Ախր ուրիշ տեղ
Ամեն մի քարից, առվից, ակոսից
Իմ աչքերով իմ աչքերին նայող
Մանկություն չկա…
Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ,
Ախր ես ինչպե՞ս ապրեմ առանց ինձ։
Գրականություն․ Համո Սահյան
Կարդալ՝ Համո Սահյան <<Օրը մթնեց>>, «Քարափներն ու ես»
1․ Ի՞նչ տեղ ունի վերհուշը «Օրը մթնեց» բանաստեղծության մեջ և ի՞նչ զգացմունքներ է առաջացնում այն քո մեջ։
Բանաստեղծությունտ տանում է դեպի անցյալ, մի ժամանակաշրջան, երբ ընտանիքն ու հոգատարությունը կենսական արժեքներ էին։ Բանաստեղծության մեջ օրվա մթնելու խորհրդով հեղինակը սկսում է խոսել կյանքի անցման, փոփոխությունների մասին, երբ ամեն բան փոխվում է՝ ժամանակը, մարդիկ, բայց հիշողությունները մնում են։