Գրականություն․ Նարինե Աբգարյան  «‎Սիմոնի թաղումը»‎․ վերլուծություն

Այս պատմվածքը համեմված հումորով և հեգնանքով ստեղծագործություն է, որը վերլուծում է ոչ միայն մարդկանց մահվան հանդեպ ունեցած և դրսևորաշ վերաբերմունքը, այլև մարդկային փոխհարաբերությունները, հիշողությունները, սնահավատությունը արժանապատվության զգացողությունը պատմվածքում նկարագրված հոգեհանգստի ժամանակ։ Այն մեզ հիշեցնում է, որ մարդը մահանում է, բայց իր սիրո պատմությունները, խառնաշփոթ անցյալն ու ուրախ հիշողությունները շարունակում են ապրել մյուսների միջոցով։

Սիմոնի կերպարի միջոցով հեղինակն ընդգծում է կյանքի լիարժեք վայելքի, մարդասիրության և անկեղծ ապրելու արժեքը։ Նույնիսկ մահվան իրավիճակը ներկայացվում է հումորով՝ ցույց տալով, որ ցավը կարելի է մեղմել տաք հիշողություններով և մարդկանց միջև եղած անկեղծ հարաբերություններով։ Պատմվածքը նաև հեգնում է մարդկային սնահավատությունները, սիրային թաթախված վեճերն ու հասարակության վարքաձևերը՝ ցույց տալով, թե ինչպես է կյանքը միաժամանակ և՛ լուրջ, և՛ ծիծաղելի։

Գրականություն․ Զոյա Փիրզադ «Պատուհանագոգը»

Կարդալ՝ Զոյա Փիրզադ «Պատուհանագոգը»

Պատմվածքում ներկայացված է մանկության խաղաղ աշխարհը, որտեղ պատուհանագոգը դառնում է փոքրիկի սիրելի անկյունը։ Նա պատուհանից նայում է մարդկանց, զարմանքով նայում նրանց անվերջ շարժմանը և նախընտրում մնալ տեղում՝ թթի չիր ուտելով ու սոսու հետ «զրուցելով»։ Ժամանակի ընթացքում ամեն ինչ փոխվում է՝ թութը վերջանում է, սոսին չորանում է, մարդիկ սկսում են վազել։ Պատմողը այլևս չի տեղավորվում իր մանկության անկյուն։ Վերջում փոթորիկը նրան կտրում է հարազատ աշխարհից։ Այս պատմության միջոցով հեղինակը ցույց է տալիս, թե ինչպես է կյանքը կամաց-կամաց մեզ հեռացնում հանգիստ և անհոգ մանկությունից ՝ տեղափոխելով անհայտ ու զարմանալի հեռուներ։

Գրականություն․ Կարդում ենք արևմտահայերեն․ Հակոբ Պարոնյան «‎Մեծապատիվ մուրացկաններ»‎ վերլուծություն

Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկանները» վեպը հայ գրականության կարևորագույն գործերից է, որը հումորով լի քննադատությամբ անդրադառնում է 19-րդ դարի Կոստանդնուպոլսի հասարակության բարոյահոգեբանական և սոցիալական խնդիրներին։ Վեպում հեղինակը ներկայացնում է այնպիսի մարդկանց, ովքեր հասարակության կողմից համարվում են «պատվավոր» անձինք՝ լրագրողներ, քահանաներ, բանաստեղծներ, բժիշկներ, ուսուցիչներ։ Եվ վերլուծելով վեպը՝ կարող ենք տեսնել, թե որքան տարբեր է այդ «պատվավոր» մարդկանց գործունեությունը իրականում՝ համեմված կեղծիքով, շողոքորթությամբ և անվերջ գումարի տենչանքով։ Վեպի վերնագրում տեղ գտած «մուրացկաններ» և «մեծապատիվ» բառերի հակադրությամբ Պարոնյանը հստակ ցույց է տալիս իր հիմնական գաղափարը՝ մարդիկ կարող են արտաքուստ պատկառելի երևալ, բայց ներքուստ լինել ճղճիմ։

Սակայն ես ուզում եմ ներկայացնել իմ բացահայտումը վեպը կարդալիս։ Քանի որ Մեծն գրողի կենսագրությունը ուսումնասիրելիս աննկատ չմնաց նրա առանձնահատուկ վերաբերմունքը՝ ուղղված Հայոց պատմությանը, Հայոց լեզվին և հայրենիքին։ Այդ կարևորագույն հարցերին ուղղված անգնահատելի տողերը անպակաս չէին մնացել նաև վեպում, որոնք ես արդիական և կարևոր եմ համարում նաև այսօր։ Ահա դրանք՝


Գրականություն․Նախագիծ․ Կարդում ենք արևմտահայերեն․ Հակոբ Պարոնյան․ Կենսագրություն

Հայ գրող, երգիծաբան, լրագրող Հակոբ Պարոնյանը ծնվել է 1843թ. նոյեմբերի 19-ին Ադրիանապոլիս քաղաքում: 19-րդ դարի երկրորդ կեսի ռեալիստական արձակագրության ամենանշանավոր դեմքերից մեկն է համարվում։

ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԿԱՐԴԱԼ

Գրականություն․ Վրացական պատմվածք․ Թեա Թոփուրիա <<Չորս անգամ մեռած>> վերլուծություն

Կարդալ՝ Թեա Թոփուրիա <<Չորս անգամ մեռած>>

Գաբրիելի պատմությունը շատ ավելի խորն է, քան պարզապես մի մարդու՝ կրկին կենդանանալու պատմությունը։ Սա պատմություն է այն մարդու մասին, ով ուզում է հանգիստ մահանալ, բայց չի կարող, որովհետև դեռ մի բան ունի պարզելու, հասկանալի դարձնելու՝ ինչ մեղք է գործել, որ Աստված նրան չի ընդունում։ Բայց ամենավատն այն է, որ նա ինքն էլ չի հիշում այդ մեղքը։

շարունակել կարդալ

Գրականություն․ Վրացական պատմվածք․ Բեսիկ Խարանաուլի <<Փիսոները>>

Կարդալ՝ Բեսիկ Խարանաուլի <<Փիսոները>>

Այս պատմությունն իրական ապացույցն է նրա, որ այն, ինչ թվում է հին, անպետք ու մոռացված, երբեմն դառնում է նոր կյանքի սկիզբ, իսկ այն, ինչ անտեսում էինք, կարող է մեզ հիշեցնել, թե որքան շատ բան ենք իրականում կորցնում՝ առանց գիտակցելու։ Մարդկային սիրտը, որքան էլ կարծրացած լինի, միշտ մի տեղում պահում է կարեկցանքի, ջերմության և պատասխանատվության զգացումը, որն արթնանում է ամենաանսպասելի պահերին։

շարունակել կարդալ

Գրականություն․ Նախագիծ․ Համո Սահյան

Ժամկետը՝ ապրիլի 1-ապրիլի14-ը

Արդյունքներ՝
Առաջադրանքներ՝
Համո Սահյան կենսագրություն
Համո Սահյան «Օրը մթնեց», «Քարափներն ու ես» 
Համո Սահյան «Անունդ տալիս» 
 Համո Սահյան «Ուր որ նայում եմ» 

Վերլուծություններ՝
Համո Սահյան «Ամեն առավոտ» վերլուծություն
Համո Սահյան «Ես հարուստ էի» վերլուծություն

Ձայնագրություններ՝
Գրականություն․ Համո Սահյան «Ախր ես ինչպե՜ս վեր կենամ գնամ»
Համո Սահյան «Հոգնել եմ»
Համո Սահյան «Ոչինչ չի փոխվի»
 Համո Սահյան «Տար ինձ ժամանակ»
Գրականություն․ Համո Սահյան «Հայաստան ասելիս»

Գրականություն․ Համո Սահյան «Ես հարուստ էի» վերլուծություն

Կարդալ՝ Համո Սահյան «Ես հարուստ էի»

Այս բանաստեղծությունում Սահյանը ներկայացնում է նյութական արժեքների և սիրո իրական էության հակադրությունը՝ ընդգծելով, թե ինչպիսին պետք է լինի իսկական սերը՝ նյութականից շատ ավելի խորը ու հոգևոր։ Հեղինակը, նույնիսկ լինելով հարուստ, հասկանում է, որ իրական արժեքը ոչ թե արտաքին մեծ հարստություններում է, այլ սիրո մեջ՝ առանց մեծ ու անիրական սպասումների։ Հեղինակը բացահայտում է, թե որքան շատ էր նա պատրաստ նվիրվել սիրելիին՝ իր անձնական, սիրային հույզերով ու հիշողություններով, որոնք նրա համար անգնահատելի էին։ Նա ասում է, որ կարող էր նվիրել աշխարհիկ բոլոր հարստությունները՝ փող, յոթ երկինք, ծովեր, Հարդագողին, մայրցամաքներ սակայն սիրելիին դրանք ոչ միայն անհրաժեշտ չէին, այլև նա ցանկանում էր մի պարզ ու անկեղծ բան՝ հենց հեղինակի ներկայությունը։

Գրականություն․ Համո Սահյան «Ամեն առավոտ» վերլուծություն

Կարդալ՝ Համո Սահյան «Ամեն առավոտ»

Այս բանաստեղծությունը հայրենասիրության, կարոտի և հիշողությունների մասին է։ Սահյանը հիշում է իր մանկության օրերը, երբ կյանքը հանգիստ ու գեղեցիկ էր։ Նա նկարագրում է այն վայրերը, որոնք նրա համար հատուկ նշանակություն ունեն՝ զմրուխտե հեռուները, ծաղկաբույր լեռները, որտեղ բնությունը միավորվում էր մարդու ու կենդանիների հետ։ Այնտեղ բոլորին միասին բնությունը տալիս էր խաղաղություն ու ներդաշնակություն։ Վերջում, բանաստեղծությունը ընդգծում է, որ հայրենիքը ոչ միայն մի տարածք է, այլ նաև հոգևոր արժեք։ Այն փոքրիկ տնակը, որը նախկինում միայն տուն էր, հիմա դարձել է նրա համար մի ամբողջ աշխարհը՝ արտահայտելով այն խոր արժեքը, որը ունի հայրենիքը մարդու սրտում։

Բանալի բառեր՝ Հայրենիք, կարոտ, հիշողություն, անցյալ, բնություն, մանկություն։

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы