Համո Սահյան «Ոչինչ չի փոխվի»․ Ձայնագրություն

Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,
Ու չի պակասի աշխարհում ոչինչ,-
Մի լույս կմարի հինգերորդ հարկում,
Կմթնեն մի պահ աչքերը քո ջինջ։

Բայց հավքերն էլի հարավ կչվեն,
Մանուկներն էլի կխաղան բակում,
Կանաչներն էլի ցողով կթրջվեն,
Ծաղիկներն էլի կշնչեն մարգում։

Կվառվի լույսը հինգերորդ հարկում,
Կժպտան նորից աչքերը քո ջինջ,
Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,
Եվ չի պակասի աշխարհում ոչինչ։

Գրականություն․ Համո Սահյան <<Կուզես պայթիր>>

Կուզես պայթիր, կուզես ճչա,
Քեզ մարդու տեղ դնող չկա,
Զգույշ, գլխիդ փորձանք չգա,
Սիրտ, անցել է սրտի դարը:
Էլ չեն երդվում քո արևով,
Չեն տաքանում քո բարևով,
Էլ չես վառում դու վառվելով
Սիրտ, անցել է քո հազարը:
Ինչքան տխրես, ինչքան ժպտաս
Ինչքան խփես ու թպրտաս,
Միևնույն է, տանուլ կտաս,
Էլ չի բերում, սիրտ քո զարը:
Միտքն է հիմա սերն աշխարհի,
Աշխարհակալ տերն աշխարհի,
Բեռնակիրն ու բեռն աշարհի,
Եվ աշխարհի ճանապարհը:

Գրականություն․ Համո Սահյան «Տար ինձ ժամանակ»

Առ քո թևերին, տար ինձ, ժամանակ,
Ես ետ մնալուց շատ եմ վախենում:
Հուշերից որքան հեռու եմ կենում,
Մեկ է, կապում են թևերս նրանք:
Ակնթարթի մեջ դու կուլ ես տալիս
Այնպիսի մի նոր հավիտենություն,
Որ խոսքս հազիվ հասած բերանիս,
Դառնում է արդեն խորին հնություն:
Դուրս հանիր ինձ այս մթին կիրճերից,
Որ քեզ հասկանամ և ինձ ճանաչեմ:
Փրկիր ինձ այս խուլ ախ ու ճիչերից,
Տուր ինձ քո ոգին, որ ես շառաչեմ:
Տուր ինձ քո ոգին, որ ես շառաչեմ,
Որ ես դադարեմ հանդարտ հոսելուց,
Ինձնից խոսելուց քեզնից չամաչեմ,
Ինձնից չամաչեմ քեզնից խոսելուց:
Տուր ինձ քո ոգին, քո միտքը ներհուն,
Առ ինձ հանճարեղ քո տարերքի մեջ,
Որ չմոլորվեմ քո ոլորտներում
Եվ իմ հոգու բարդ տիեզերքի մեջ:
Պարզեցրու, զտիր խոհերն իմ խառնակ,
Առ քո թևերին, տար ինձ, ժամանակ:

Գրականություն․ Համո Սահյան «Հայաստան ասելիս»

Հայաստան ասելիս
Հայաստան ասելիս այտերս այրվում են,
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է,
Հայաստան ասելիս հասակս ծաղկում է,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս աչքերս լցվում են,
Հայաստան ասելիս թևերս բացվում են,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս աշխարհը իմ տունն է,
Հայաստան ասելիս էլ մահը ո՞ւմ շունն է…
Կմնամ, կլինեմ այսպես:

Գրականություն․ Համո Սահյան «Ախր ես ինչպե՜ս վեր կենամ գնամ»

Ախր ես ինչպե՜ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:

Ախր ուրիշ տեղ հայրեններ չկան,
Ախր ուրիշ տեղ հորովել չկա,
Ախր ուրիշ տեղ սեփական մոխրում
Սեփական հոգին խորովել չկա,
Ախր ուրիշ տեղ
Սեփական բախտից խռովել չկա:

Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:

Ախր ուրիշ տեղ
Հողի մեջ այսքան օրհնություն չկա,
Այսքան վաստակած հոգնություն չկա,
Ախր ուրիշ տեղ ձյունի մեջ` արև,
Եվ արևի մեջ այսքան ձյուն չկա:
Ախր ուրիշ տեղ տեղահան եղած,
Եկած` ուսերով Արագած սարի
Ուսերին հենված Սասնա տուն չկա:
Ախր ուրիշ տեղ
Ամեն մի քարից, առվից, ակոսից
Իմ աչքերով իմ աչքերին նայող
Մանկություն չկա…

Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ,
Ախր ես ինչպե՞ս ապրեմ առանց ինձ։

Գրականություն․ Հովհաննես Թումանյան «Անկեղծ չենք»

«Անկեղծ չենք»

Կարծում եմ պատմվածքը մարդու ամենամեծ թշնամիների կեղծիքի և եսասիրության մասին է։ Հիմա մարդիկ փորձում են ապրել այնպես, որ բոլորին գոհացնեն և, ինչ որ բան ապացուցեն։ Նկատում են միայն նյութականը և սպառում ամբողջ կյանքը փողեր, մեքենաներ, տներ ունենալու վրա։ Բայց կարծում եմ դա չէ, որ կարևոր է։ Կարևոր է այն արժեքը, որը ի սկզբանե մարդուն տրվում է՝ անկեղծություն։ Հիմա կարծում եմ բարդ է, գոյատևել մի աշխարհում, որտեղ թանկ մեքենան և հագուստը ավելի են կարևորում, քան մարդկային հատկանիշները։ Հեղինակի ասելիքն այն է, որ չպետք է փոխվել անկախ նրանից, թե դիմացինը ինչ է մտածում։
<<մարդ պիտի շարժվեր այնպես, ինչպես ինքն է կամենում, և խոսեր այն, ինչ որ
ինքն է մտածում>>

Գրականություն․Դմիտրի Լիխաչով <<Նամակներ բարու և գեղեցիկի մասին>>


 Նամակներ
 բարու և գեղեցիկի մասին։ Դմիտրի Լիխաչով

Շատերը կարծում են, թե ինտելիգենտ մարդը նա է, ով շատ է կարդացել, ստացել լավ կրթություն (այն էլ` գերազանցապես հումանիտար), շատ է ճամփորդել, գիտի մի քանի լեզու:
Մինչդեռ` կարելի է ունենալ այս ամենն ու չլինել ինտելիգենտ, և կարելի է այս ամենին չտիրապետելով, մեծ առումով, այնուամենայնիվ, լինել ներքնապես ինտելիգենտ:
Ինտելիգենտությունը ոչ միայն գիտելիքների, այլև ուրիշին հասկանալու ունակության մեջ է: Այն դրսևորվում է հազար ու մի մանրուքի մեջ՝ հարգալից վիճելու ունակության, սեղանի շուրջ համեստ վարվեցողության, ուրիշին աննկատ (հենց աննկատ) օգնելու կարողության, բնության հանդեպ փայփայանքի, շրջակայքը չաղտոտելու, չաղտոտելու` աղբով, քնթուկներով, հայհոյանքով, հիմար գաղափարներով. այո, դա նույնպես աղբ է, այն էլ ինչպիսի՜:
Ես ճանաչել եմ ռուսական հյուսիսում գյուղացիների, որոնք իսկապես ինտելիգենտ էին: Նրանք իրենց տներում պահպանում էին զարմանալի մաքրություն, կարողանում էին գնահատել լավ երգերը, կարողանում էին պատմել եղելություններ, որոնք պատահել էին իրենց և ուրիշների հետ, ապրում էին կարգավորված կենցաղով, հյուրասեր էին ու բարյացակամ, հասկանալով էին վերաբերվում ուրիշի ցավին և ուրիշի ուրախությանը:
Ինտելիգենտությունը ունակություն է` ըմբռնելու, ապրումակցելու, այն համբերատար վերաբերմունք է աշխարհի ու մարդկանց հանդեպ։

Առաջադրանքներ

Ա․ Ո՞րն է հեղինակի ասելիքը։ Համաձա՞յն եք նրա հետ։ Հիմնավորե՛ք։
Բ․ Բացատրե՛ք հետևյալ միտքը, ,, Ինտելիգենտությունը ունակություն է` ըմբռնելու, ապրումակցելու, այն համբերատար վերաբերմունք է աշխարհի ու մարդկանց հանդեպ,,։

Գ․ Բնութագրե՛ք այս նամակի պատմող-հերոսին՝ ըստ նրա արտահայտած մտքերի։

Դ․ Փոխե՛ք նամակի վերնագիրը՝ հիմնավորելով Ձեր դրած վերնագիրը։

Գրականություն․ Գարունը գրականության մեջ և արվեստում։

Վան Գոգ «Դաշտ հիրիկներով Արլի մոտ»


Վինսենթ վան Գոգ. Orange Blossoms (1890) Վան Գոգի թանգարան

Գարուն (Ծաղկած պտղատու ծառեր), Կլոդ Մոնե (1873)

Ձկնորսություն գարնանը, Պոնտ դե Կլիշի (Ասնիեր), Վինսենթ Վան Գոգ (1887)

Լուի Կոմֆորտ Թիֆանի, Խոակին Սորոլա, (1911)

Գարուն, Dame Laura Knight (1916–20)

Գրականություն․ Հովհաննես Թումանյան հետաքրքրաշարժ quiz

Հովհաննես Թումանյանի կյանքի և ստեղծագործության հիման վրա ստեղծել վիկտորինա (quiz)՝ 10-12 հարց։

Quiz

Միասնական նախագծի մասնակիցներ՝
Աղլամազյան Հայկ
Այվազյան Լարիսա
Բադալյան Արսինե
Մինասյան Անի

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы