Տնային առաջադրանք 1*
1*Բերե՛ք քիմիական ռեակցիայի օրինակներ, որոնց դեպքում նկատվում է
ա) Գույնի փոփոխություն
Լուցկու հատիկն այրվելիս, պղնձե կարմիր լարը տաքացնելիս սևանում են:
բ)լույս է անջատվում
Մոմն այրվեիս լուսավորում է շրջապատը:
գ) հոտ է տարածվում:
Ձվի նեխման ժամանակ, ինչպես նաև ցանկացած մթերքի նեխման ժամանակ առաջանում է
տհաճ հոտ:
2*Բերված երեւույթներից ընտրե՛ք քիմիական ռեակցիաները: Ի՞նչ հատկանիշներից ելնելով կարող եք ասել, որ ընտրվածները քիմիական ռեակցիաներ են.
ա) կաղամբի թթվելը, բ) սառույցի հալվելը, գ) արևի լուսարձակելը, դ)երկաթե ձողի ժանգոտվելը, ե) ջրի եռալը
Քիմիական ռեակցիաները ընթանում են որոշակի պայմանների առկայության դեպքում: Օրինակ կաղամբի թթվելուն, սառույցի հալվելուն և ջրի եռալուն նպաստում է ջերմաստիճանը: Իմ կարծիքով արևի լուսարձակելը քիմիական ռեակցիա չէ: Երկաթի մակերևույթին ժանգ է առաջանում, երբ միմյանց են հպվում երկաթը, օդը և ջուրը: