Աշխարհագրություն


Ժամանակահատված- Ապրիլի 27- մայիսի 15-ը

Նախագիծ- Տրանսպորտի դերը տնտեսության մեջ

Աշխատանքի նպատակն է ամրապնդել գիտելիքները տրանսպորտի և կապի վերաբերյալ։ Ձևավորել կարողություններ դրանց նշանակության վերլուծության հիման վրա։

Ընթացքը

Աշխատանքի մեջ սովորողները ներկայացնում են տրանսպորտի տեսակները, և դրանց նշանակությունը․

1․ Վեր հանել այն խնդիրները, որը գոյություն ունի տրանսպորտային համակարգում։

Տրանպորտի հիմնական տեսակներն են՝ ցամաքային տրանսպորտ, օդային տրանսպորտ և ջրային տրանսպորտ։

Ցամաքային տրանսպորտի հիմնական խնդիրն է տարածքի ռելիեֆը, վառելիքը, օդի աղտոտումը և ճանապարհների սպասարկման ինքնարժեքը։

Օդային տրնսպորտի հիմնական խնդիրը բարձր ինքնարժեքն է և կախվածությունը եղանակից, ինչպես նաև ռիսկայնությունը։

Ջրային տրանսպորտի հիմնական խնդիրը նրա հասանելիությունն է և սահմանափակումը, այսինքն չի կարող ջրային տրանպորտ գործել այնտեղ, որտեղ համապատասխան ջրային տարածք չկա։

Սխեմայի տեսքով ներկայացնել տրանսպորտի տեսակները։ Նկարագրել դրանցից որևէ մեկը։


2․ Վերլուծել  երկաթուղիների նշանակությունը․

ա․տարածքով մեծ ու փոքր երկրներում։

բ․   հարթավայրային և լեռնային երկրներում

3․ Տրանսպորտի մեկ տեսակ ներկայացնել տեսանյութի միջոցով․

ա․ տրանսպորտի տվյալ տեսակի դերը տրանսպորտի ընդհանուր համակարգում։

բ․ տրանսպորտի կիրառման անհրաժեշտությունը կախված տվյալ երկրի դիրքից, չափերից և ռելիեֆից։

գ․ Փաստերով  ցույց տալ տվյալ տեսակի կիրառությունը աճել է թե ոչ(ուղևորաշրջանառություն և բեռնաշրջանառություն)։

Տրանսպորտ և կապ

Ի՞նչ դեր ունի տրանսպորտը ժամանակակից տնտեսության համար:
Տրանսպորտի միջոցով իրականացվում է արտադրության ճյուղերի ու ձեռնարկությունների հումքի փոխադրումը: Նաև պատրաստի արտադրանքը սպառողին հասցնելը: Կապն իր հերթին ապահովում է մարդկանց, տնտեսության տարբեր ճյուղերի ու արտադրությունների միջև որոշակի հեռավորության վրա տեղեկատվության փոխանցումը տարբեր տեխնիկական միջոցներով:

Բացատրել հետևյալ հասկացությունները. բեռնաշրջանառություն, ուղևորաշրջանառություն
Բեռնաշրջանառությունը դա տրանսպորտով փոխադրվող բեռների քանակն է որոշ ժամանակում: Ուղևորաշրջանառություն ավտոմոբիլով փոխադրված ուղևորների թվաքանակն է։

ՀՀ համար տրանսպորտի որ տեսակներն են ավելի կարևոր, և ինչու։
Ավտոմեքենաներ, ավտոբուսներ, բեռնատարներ։ Դրանք կարևոր են, որովհետև միայն այս տեսակներ կարող են օգտագործվել Հայաստանում։

Սևանա լճի բնապահպանական հիմնախնդիրները

Այսօր գրեթե ամբողջ աշխարհը ջրի սակավության խնդիր ունի: Աշխարհում սպառվում են քաղցրահամ ջրի պաշարները, ինչը հանգեցնում է նրան, որ ապագայում  խմելու ջուրը կդառնա ամենաթանկ ապրանքը: Հայկական լեռնաշխարհում գտնվող Սեւանա լիճը հայտնի է իր քաղցրահամ ջրերով, բայց այն հիմնախնդիրները, որոնք հանգիստ չեն տալիս լճին,   մեծ վտանգի տակ են դնում վերջինիս գոյությունը: Լիճը գտնվում է Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արեւելյան մասում՝ ծովի մակարդակից 1900 մետր բարձրության վրա: Լճի ջուրը սկսել է կեղտոտվել, որին նպաստում են մի քանի գործոններ՝ հանքարդյունաբերություն, կոյուղաջրեր,  ափամերձ անտառների ջրածածկում, ջրի մակարդակի տատանումներ, ձկնապաշարի ոչնչացում: Սկսած 30-ական թվականներից երկրի էներգետիկ կարիքները հոգալու, Սևան-Հրազդան ՀԷԿ-երի կասկադը ջրով ապահովելու և ոռոգովի հողատարածքները ընդլայնելու նպատակով Հրազդան գետի միջոցով սկսվեց ջրի լրացուցիչ չափաքանակի բացթողում, որի արդյունքում լճի մակարդակը իջավ 20.2 մ-ով: Լճի էկոհամակարգի վերականգման և պահպանման նպատակով ձեռնարկվեցին մի շարք մեծածավալ միջոցառումներ։ Որոշվեց լճի մակարդակը բարձրացնել 6,5 մ։ Կառուցվեցին Արփա-Սևան, ապա Որոտան-Արփա ջրատար թունելները։ Հիմնականում 2002 թվականից սկսած կրճատվեցին ջրբացթողումների ծավալները: Արդյունքում լճի մակարդակը մոտ 3,5 մ բարձրացավ: Սակայն ներկայումս շարունակում է խախտված մնալ լճի բնական էկոհավասարակշռությունը, այն գտնվում է անկայուն վիճակում:

 Ջրի մակարդակի իջեցումր նպաստավոր պայմաններ է ստեղծում լճի ճահճացման համար: Լճի ճահճացումը դանդաղեցնելու գործում մեծ դեր է խաղում նրա հատակին գտնվող 4C աստիճան  հաստատուն ջերմաստիճան ունեցող ջրային շերտը: Այս շերտը թույլ չի տալիս, որ տիղմը խառնվի լճին, բայց, քանի որ, լճի ծավալը օրեցօր նվազում է, ապա խախտվում է նաեւ այս շերտի գործառույթները: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմեդ ծառայությունը տեղեկացնում է, որ 2018-ի ընթացքում Օգոստոսի 10-ի դրությամբ Սեւանա լճից արդեն բաց է թողնվել 193.033 միլիոն խմ ջուր: Այս տարի Սեւանա լճի մակարդակը կազմում է 1900.61մ: Վերջին 10 տարվա ընթացքում Սեւանա լճից հավելյալ ջրառ է իրականացվել 2008, 2012, 2014, 2017 թվականներին: 2017 թվականին Սեւանա լճից բաց թողնվեց 270 մլն խմ ջուր, որը 100 մլն խմ ավելի է օրենքով սահմանված ծավալից: Այս ամենը, իհարկե, չմնաց անհետեւանք. լճի ջուրը սկսեց պատվել կապտականաչ ջրիմուռներով:

Այդ ջրիմուռները վնասում են ոչ միայն լճին, այլեւ մեծ վտանգ են ներկայացնում մարդկանց համար: Կապտականաչները կարող են արտադրել տոքսիններ, որոնք ազդում են մարդկանց առողջության վրա: Նեյրոոտոքինները վնասում են նյարդային համակարգը, հեպատոտոքսինները՝ լյարդը, ու դերմատոքսինները ՝մաշկը եվ լորձաթաղանթները: Սրանք կարող  են դառնալ ավելի ծանր հիվանդությունների պատճառ, առաջացնում են կաթված եւ խթանում ուռուցքի զարգացմանը:

Անասնապահություն

Ներկայաղնել անասնապահության զարգացման նախադրյալները։
Անասնապահության զարգացման  նախադրյալներն են՝ հողատարածքը, ֆերմաները, բուսածածք, արոտավայրեր, կլիմա։

Բնութագրել կրոնի դերը անասնապահության մեջ։

Անասնապահություն․Աշխարհագրության Անհաստական նախագիծ

Անասնապահություն, գյուղատնտեսության երկու հիմնական ճյուղերից մեկը։ Ընդգրկում է տնային և գյուղատնտեսական կենդանիների ու թռչունների բուծումը՝ անասնաբուծական մթերքներ՝ սննդամթերք (կաթ, միս, ձու, ճարպ և այլն), սննդի և թեթև արդյունաբերությանը՝ հումք (կաթ, միս, բուրդ, կաշի, մորթի), գյուղատնտեսությանը՝ բանող ուժ (ձի, եզ, ջորի, ուղտ, եղջերու, և այլն), օրգանական պարարտանյութ (գոմաղբ և թռչնաղբ) ստանալու նպատակով։ Անասնապահության առանձին ճյուղերից ստացվում են հորմոնային պատրաստուկներ, տարբեր նյութեր դեղագործության համար (օրինակ՝ թռչնաղբից), իսկ անասնապահական մթերքների վերամշակումից առաջացած մնացուկներից՝ արժեքավոր կերեր (մսալյուր, ոսկրալյուր, զտած կաթ և այլն)։
Ձայնագրություն․ Անասնապահություն

Աշխարհագրություն․ Ինքնաստտուգում

Ինքնաստուգում

1. Համաշխարհային տնտեսության ճյուղային կառուցվածքի ամենաերիտասարդ ոլորտն է.

1) արդյունաբերությունը 3) ծառայությունների ոլորտը

2) գյուղատնտեսությունը.4)տեղեկատվական ոլորտը

2. Զարգացման ագրարային փուլում գտնվող երկրներ են.

1) Մոզամբիկը և Բանգլադեշը 3) Ֆրանսիան և Իտալիան

2) Թուրքիան և Իրանը 4) Բրազիլիան և Արգենտինան

3. «Արտադրանք — արդյունաբերության ճյուղ» զույգերից ընտրել սխալը.

1) տրիկոտաժ — թեթև արդյունաբերություն

2) պլաստմասսա — մեքենաշինություն 3) կաուչուկ — քիմիական արդյունաբերություն

4) պողպատ — մետաղաձուլություն

4. Ածխի արդյունահանմամբ առաջատար երկիրն է. 1) Ֆրանսիան 3) Ճապոնիան 2) Չինաստանը 4) Ավստրալիան

5. Էլեկտրաէներգիայի արտադրությամբ առաջատար երկիրն է.

● 1) Չինաստանը 3) ԱՄՆ–ը

● 2) Ճապոնիան 4) Գերմանիան

6. Համաշխարհային էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքում ամենամեծ բաժինն ունեն. 1) ջէկերը 2) ջրէկերը 3) աէկերը 4) մէկերը

7. Ո՞ր պնդումն է սխալ.

● 1) Զարգացած երկրների արդյունաբերության առաջատար ճյուղը վառելիքային արդյունաբերությունն է:

● 2) Ներկայումս էլեկտրաէներգիայի արտադրության մեջ մեծանում է էներգիայի ոչ ավանդական աղբյուրների դերը:

● 3) Աշխարհում առաջին աէկը կառուցվել է Ռուսաստանում:

● 4) Աշխարհի խոշորագույն աէկը Ճապոնիայում է:

8. Ո՞ր պնդումն է ճիշտ. 1) Նավթի համաշխարհային պաշարների մոտ 9/10–ը կենտրոնացված է զարգացած երկրներում: 2) Էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքում ամենամեծ բաժինն ունեն ատոմային էլեկտրակայանները: 3) Քիմիական արդյունաբերության գիտատար ճյուղերը տեղաբաշխված են զարգացող երկրներում: 4) Էլեկտրաէներգիայի համաշխարհային արտադրության 4/5–ը բաժին է ընկնում զարգացած երկրներին:

9. Ավտոմոբիլային ընկերություն — պետություն» սկզբունքով կազմված զույգերից ընտրել սխալը.

● 1) «ՏՈՅՈՏԱ» — Ճապոնիա 3) «ՖՈՐԴ» — ԱՄՆ

● 2) «ՊԵԺՈ» — Ֆրանսիա 4) «ՖԻԱՏ» — Իսպանիա

10. Բնութագրումով որոշել արդյունաբերության ճյուղը. Արդյունաբերության այս ճյուղն ունի լայն հումքային բազա. բնական հանքային հումք, արդյունաբերության այլ ճյուղերի թափոններ: Ո՞ր ճյուղն է.

1) քիմիական արդյունաբերությունը 3) մեքենաշինությունը

● 2) մետաղաձուլությունը 4) թեթև արդյունաբերությունը

11. «Արտադրանք — արդյունաբերության ճյուղ» զույգերից ընտրել ճիշտը.

● 1) հաստոց —մետաղաձուլություն

● 2) պլաստմասսա — մեքենաշինություն

3) տրիկոտաժ — թեթև արդյունաբերություն

● 4) սինթետիկ մանրաթել — թեթև արդյունաբերություն

12. «Բուսաբուծության ճյուղ — մշակաբույս» զույգերից ընտրել սխալը. 1) հացահատիկային — բրինձ 2) կերային — ցորեն

3) բանջարաբոստանային — կաղամբ 4) տեխնիկական — շաքարի ճակնդեղ

13. Ո՞ր պնդումն է սխալ. 1) Զարգացող երկրներին բնորոշ է ինտենսիվ գյուղատնտեսությունը: 2) Բրնձի ցանքատարածությունները մեծ տարածում ունեն մուսսոնային կլիմա ունեցող շրջաններում: 3) Զարգացած երկրների գյուղատնտեսության առաջատար ճյուղը անասնապահությունն է: 4) Խաղողագործության գծով մասնագիտացել են հատկապես Միջերկրական ծովի ավազանի երկրները:

14. Ընտրել «մշակաբույս — մշակաբույսի հայրենիք» համապատասխանությունների ճիշտ շարքը.

● 1․ թեյ ա. Հնդկաստան

● 2․ շաքարեղեգ բ. Եթովպիա

● 3․ եգիպտացորեն գ. Մեքսիկա

● 4․ սուրճ դ. Չինաստան 1) 1–դ, 2–ա, 3–գ, 4–բ 2) 1–ա, 2–գ, 3–դ, 4–բ 3) 1–գ, 2–բ, 3–դ, 4–ա 4) 1–բ, 2–դ, 3–ա, 4–գ

15. Թելատու տեխնիկական մշակաբույսեր են.

● 1) եգիպտացորենը և շաքարեղեգը 3) ծխախոտը և բամբակենին

2) ջուտը և վուշը 4) բրինձը և արևածաղիկը

16. Ձիթատու տեխնիկական մշակաբույսեր են. 1) բամբակենին և ցորենը 3) սոյան և արևածաղիկը 2) կարտոֆիլը և ձիթապտուղը 4) եգիպտացորենը և բրինձը

17. Ընտրել «մշակաբույս — բուսաբուծության ճյուղ» համապատասխանությունների ճիշտ շարքը.

● ծխախոտ ա. հացահատիկային

● գարի բ. տեխնիկական

● վարունգ գ. այգեգործություն

● խնձոր դ. բանջարաբոստանային 1) 1–բ, 2–գ, 3–ա, 4–դ 2) 1–ա, 2–գ, 3–դ, 4–բ 3) 1–գ, 2–ա, 3–բ, 4–դ 4) 1–բ, 2–ա, 3–դ, 4–գ

18. «Մշակաբույս — առաջատար երկիր» զույգերից ընտրել սխալը. 1) սուրճ — Բրազիլիա 2) թեյ — Հնդկաստան 3) բրինձ — Արգենտինա 4) եգիպտացորեն — ԱՄՆ

Աշխարհագրություն․ինքնաստուգում

1․Ի՞նչ եք հասկանում ասելով ՝ ինքնիշխան պետություն։

Ինքիշխան պետություն է այն պետությունը, որը չի ենթարկվում ոչ մի ուրիշ պետությանը, որի ժողովուրդը ինքն է ընտրում իշխանություններին և ինքնուրույն որոշումներ կայացնում: Ինքնիշխան պետություն է այն պետությունը, որն ունի հստակ սահմանված տարածք, որի վրա իրականացնում է ներքին և արտաքին ինքնիշխանություն

3․Ի՞նչ  են  բնակչությունը և բնակչության բնական շարժը։ Նշե՛ք բնակչության վերարտադրության տիպերը։

Բնակչությունը դա երկրում մշտական բնակվող մարդիկ են:

Բնակչության բնական շարժը բնակչության թվի փոփոխությունն է աճը կամ նվազումը, որը տեղի է ունենում բնական եղանակով՝ ծննդի ու մահի հետեւանքով։

4․Ի՞նչ է ցույց տալիս բնակչության խտության ցուցանիշը։

Այդ ցուցանիշը արտահայտում է մարդկանց միջին թիվը տարածքի 1 կմ² հաշվով:

5․Ի՞նչ է բնակչության միգրացիան և որո՞նք են դրա տեսակները ՝ըստ տարածքի ընդգրկման։

Բնակչության միգրացիան՝ երբ մարդիկ տեղափոխվում են իրենց բնակության վայրից այլ վայր ապրելու նպատակով: Միգրացիայի երկու տեսակներն են՝ ներքին և արտաքին: Ներքին միգրացիան դա՝ երբ մարդ տեղափոխվում է իր երկրի ներսում մի բնակավայրից մյուսը բնակվելու նպատակով: Արտաքին միգրացիան դա՝ երբ մարդ տեղափոխվում է մի երկրից դեպի ուրիշ երկիր բնակվելու նպատակով:

6․Թվարկե՜ք միգրացիայի տեսակները, ըստ դրդապատճառների։ Բերե՜լ օրինակներ։

Միգրացիայի պատճառները հետևյալն են. սոցիալ – տնտեսական է աղքատություն, գործազրկություն , քաղաքական, ընտանեկան-կենցաղային, կրոնական, ազգային, էկոլոգիական, բնական աղետների և պատերազմների 

7․ Թվարկե՛ք․

  • Երեք խառնածին ռասաները ՝ մետիս, սամբա, մուլատ
  • Երեք  ազգային  կրոններ՝ քրիստոնեություն, մահմեդականություն, բուդայություն
  • Չորս լեզվաընտանիք ՝ ալթայան հնդեվրոպական, , սեմաքամյան, չին-տիբեթական

8․Որո՞նք են քաղաքների բնակչության աճի երեք հիմնական ուղղությունները։

գյուղից քաղաք, փոքր քաղաքներից դեպի խոշոր քաղաքներ, ներգաղթ

եկրեացիոն, հանքային

9․ Ո՞ր պետությունում է ուրբանիզացման մակարդակը կազմում 100%. (0.5 միավոր)
ա. Սինգապուր                գ. Ռուսաստան
բ. ԱՄՆ                               դ. Հայաստան

10․ Ընդգծել միապետությունները. (1 միավոր)
Սաուդյան Արաբիա, Օման, Հայաստան, Ֆրանսիա, Իսպանիա, ԱՄՆ, Ճապոնիա,
Թուրքիա, Վրաստան, Մեծ Բրիտանիա11․ Բացատրե՛ք ՝ ի՞նչ է բնական պայմանը,ի՞նչ է բնական ռեսուրսը։

Բնական պայմաններ, բնության օբյեկտների և երևույթների ամբողջությունը, որը գոյություն ունի մարդկանց գործունեությունից անկախ, ազդում Է կենդանի օրգանիզմների, մարմինների և երևույթների վրա։

Բնական ռեսուրսները բնության բաղադրիչներն են, որոնք հասարակության տեխնիկա -տնտեսական զարգացման և բնության ուսումնասիրվածության տվյալ մակարդակում կարող են օգտագործվել մարդկանց կողմից՝ անմիջականորեն մասնակցելով մարդու տնտեսական գործունեությանը:

12․ Որո՞նք են ռեկրեացիոն ռեսուրսները։
բնական և մարդածին13․Պետության տարածքը  50000 կմ2  է,  բնակչության թիվը ՝ 4մլն մարդ։Որքան է բնակչության միջին խտությունը։
110 մարդ կմ2
14․ Թվարկե՜լ և դասակարգե՜լ բնական ռեսուրսները։
Հողային ռեսուսները, ջրային ռեսուսները, հանքային, ռեկռեցիոն, նավթային, ելեկտրական, փայտե և այլն

15․ Ներկայացնե՜լ հողային ռեսուրսների տեղաբաշխման առանձնահատկությունները։

Հողասյին Ռեսուսները չափում են հեկտարով, աշխարհի հողային ֆոնդը կազմում է 13.1 մլրդ. Հա: Հողային ֆոնդը ամենինց շատ օգտագործում են գյուղատնտեսություում: միլիոնավոր հեկտար պիտանի հողեր դրվում ենշինարարության տակ:

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы