Աշխարհագրություն․ Թեմա 2․ Հայկական լեռնաշխարհի ջրագրական ցանցը

Թեմա 2

Դասի թեման՝ Հայկական լեռնաշխարհի ջրագրական ցանցը

  • կազմել Հայկական լեռնաշխարհի գետերի ցանկ՝ երկարություն, ակունք,ջրային ավազան
  • Տիգրիս
  • Երկարություն – 1850կմ
  • Ակունք – Ծովք
  • Ջրային ավազան – 375000 կմ քառակուսի
  • Եփրատ
  • Երկարություն – 2780կմ
  • Ջրային ավազան – 673000 կմ քառակուսի
  • Արաքս
  • Երկարություն – 1072կմ
  • Ակունք – Բյուրակն
  • Ջրային ավազան – 102000 կմ քառակուսի
  • Հրազդան
  • Երկարություն – 141կմ
  • Ակունք – Սևանա լիճ
  • Ջրային ավազան – 2560 կմ քառակուսի
  • Կազմել Հայկական լեռնաշխարհի լճերի ցանկը՝ խորություն, մակերես, աղիություն, ձկնատեսակներ, գտնվելու վայր
  • Ուրմիա լիճ
  • Խորություն – 15մ
  • Մակերես – 5.8 հազ. կմ. քառակուսի
  • Աղիություն- ամռանը 250%
  • Գտնվելու վայրը – Իրանի հյուսիս -արևմուտքում
  • Վանա լիճ
  • Խորություն – առավելագույնը 451մ
  • Մակերես – 3647 կմ քառակուսի
  • Աղիություն – 20%
  • Գտնվելու վայր – Թուրքիայի արևելքում
  • Ձկան տեսակ – տառեխ

Աշխարհագրություն․ Աշխարհի ամենամեծ 10 լճերը

1․ Կասպից ծով. մակերեսը կազմում է 376 հազար կմ²: Այն գտնվում է Ասիայում: Իր աղիության և մեծության շնորհիվ այս լճին անվանել են ծով: Լիճը ծովի մակարդակից ցածր է 28 մ, իսկ խորությունը 1025 մ է: 

2․  Վերին լիճ. Մակերեսը 82 հազար կմ² է: Այս լիճը գտնվում է Հյուսիսային Ամերիկայում: Վերջինս ծովի մակարդակից բարձր է 183 մ, իսկ խորությունը կազմում է 393 մ: Հատկանշական է, որ այս լիճն աշխարհում ամենեմեծ քաղցրահամ լիճն է:   

3 ․Վիկտորիա լիճ. Վիկտորիա լիճը գտնվում է Աֆրիկա մայրցամաքում և համարվում է տեղի ամենամեծ լիճը: Այս լճի մակերեսը կազմում է 68 կմ²: Վերջինս ծովի մակարդակից բարձր է 1134 մ, իսկ խորությունը կազմում է 80 մ: 

4․ Հուրոն լիճ.  Հուրոն լիճը գտնվում է Հյուսիսային Ամերիկայում: Այս լճի մակերեսը կազմում է 60 կմ², ծովի մակարդակից բարձր է 177 մ, խորությունը կազմում է 208 մ: 

5․Միչիգան լիճը. Այն նույնպես գտնվում է Հյուսիսային Ամերիկայում: Վերջինիս մակերեսը 58 հազար կմ², ծովի մակարդակից բարձր է 177 մ, խորությունը կազմում է 281 մ:  

6․ Արալյան ծով. Լիճը գտնվում է Ասիայում: Մակերեսը 35.հազար կմ² է: Այն գնտվում է ծովի մակարդակից 3.5 մ բարձրության վրա, խորությունը կազմում է 54.5 մ: Հատկանշական է, որ այսօր այս լիճը բաժանված է երկու մասի` Հարավային և Հյուսիսային Արալների: պատճառը լճի ցամաքումն է, ինչը գետը սնուցող երկու հիմնական գետերի՝ Ամուդարյայի և Սիրդարյայի ջրերը ոռոգման նպատակով օգտագործելու հետևանքն է: Լճի մակերեսը վերջին տասնամյակների ընթացքում գրեթե կրկնակի նվազել է:

7․ Տիտիկակա լիճ,  այն  գտնվում է Հարավային Ամերիկայում: Տիտիկակա լճի մակերեսը կազմում է 58 հազար կմ²: Այն ծովի մակարդակից գտնվում է 3821մ բարձրության վրա, իսկ խորությունը կազմում է 281մ:


8․ Բայկալ լիճ. Վերջինիս գտնվում է Ասիայում: Բայկալ լճի մակերեսը 32 հազար կմ² է: Այն գտնվում է ծովի մակարդակից 456 մ բարձրության վրա, իսկ խորությւոնը կազմում է 1620մ:  Հատկանշական է, որ այն համարվում է աշխարհի ամենախորը լիճը: 

9․  Նյասսա լիճ. Այս լիճը գտնվում է Աֆրիկա մայրցամաքում և նրա մակերեսը կազմում է 31 հազար կմ²: Վերջինիս գտնվում է ծովի մակարդակից 472 մ բարձրության վրա, իսկ խորությունը կազմում է 706 մ: 

10․ Մեծ Արջի լիճ.  գտնվում է Հյուսիսային Ամերիկայի և Կանադայի սահմանում: Մեծ Արջի լճի խորությունը կազում է 137 մ: Այն ծովի մակարդակից բարձր է 157 մ:


Աղբյուրը՝ Շաբաթ․am

Աշխարհագրություն․Հայկական լեռնաշխարհի երկրաբանական կառուցվածքը, մակերևույթի ձևերը.

  • Նշել Հայկական լեռնաշխարհի երկրաբանական առանձնահատկությունները
    Հայկական լեռնաշխարհը ըն­կած է Եվրասիայի տարածքում Պիրենեյան թերակղզուց մինչև Հնդկաչին թերակղզի ձգվող Ալպ-Հիմալայան լեռնային գոտու գրեթե կենտրոնական մասում: 
    Միլիոնավոր տարիներ առաջ, երբ ժամանակակից մայրցամաքները դեռ վերջնականապես չէին բաժանվել և ձևավորվել որպես առանձին մայրցամաքներ, Ալպ-Հիմալայան լեռնային համակարգի տե­ղում եղել է նույնանուն գեոսինկլինալային իջվածքը, որտեղ տարածվել է Թետիս օվկիանոսը։ Դա նշանակում է, որ ժամանակակից Հայկական լեռնաշխարհի տեղում օվկիանոս է տարածվել:
    Հայկական լեռնաշխարհը ձևավորվել է մոտ 25−30 մլն տարի առաջ` այդտեղ ընթացող ալպյան լեռնակազմական գործընթացների շնորհիվ։ Ծովն աստիճանաբար նահանջել է, և բարձրացող գեոսինկլինալը վերածվել է լեռնային երկրի, երկրաբանական շերտերը խախտվել են՝ գոյաց­նելով ծալքաբեկորային լեռներ։ Այդ ամենն ուղեկցվել է ուժեղ հրաբխային ժայթ­քումներով։
  •  Ինչ ֆիզիկաաշխարհագրական միավորներից է կազմաված լեռնաշխարհը
    Հայկական լեռնաշխարհի ֆիզիկաաշխարհագրական շրջանացման սխեմաների հանդիպում ենք դեռևս վաղ միջնադարի հայ պատմիչների աշխատություններում, որտեղ «աշխարհները» և «գավառները» առանձնացվել են լեռնաշխարհի լեռնագր. առանձնահատկությունների հիման վրա։ XIX դ-ի վերջին և XX դ-ի սկզբին մշակվել են Հայկական լեռնաշխարհի բնության առանձին տարրերի՝ ռելիեֆի, կլիմայի, հողերի, բուսականության շրջանացման բազմաթիվ սխեմաներ։
    Ներկայումս բնական պայմանների ներքին միասնության և ինքնատիպության հիմքով ՀՀ-ում առանձնացվում է ֆիզիկաաշխարհագր. 7 շրջան՝ Արարատյան, Զանգեզուրի, Լոռու, Շիրակի, Սևանի ավազանի, Վայքի, Տավուշի։
    Քարտեզի վրա կարողանալ ցույց տալ՝  եզրային ծալքաբեկորավոր լեռնաշղթաներն իրենց գագաթներով, լեռնագագաթները, հրաբխային լեռնավահանները, բարձրավանդակները

Գործնական աշխատանք

  • Էլեկտրոնային ուրվագծային քարտեզի վրա գծագրել Հայկական լեռնաշխարհի լեռնագրությունը

Խնդիր

  • Որոշե՛ք Սիփան լեռան գագաթին օդի ջերմաստիճանը, եթե նույն պահին Վանա լճի ափին (1800 մ) այն +12O է:
Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы