Սթիվ Ջոբս․ Մանկությունը Սիլիկոնի Հովտում

Մանկությունը, որ Փոլ և Կլարա Ջոբսերը ապահովեցին իրենց որդուն շատ առումներով կարծրատիպային էր։Երբ Սթիվը 5 տարեկան էր նրանք սեղափոխվեցին Սանտա Կլարա շրջան, որը հայտնի դարձավ որպես Սիլիկոնի Հովիտ։ 1950-ականների սկզբից այն բանից հետո, երբ այդ տարածքում բազմաթիվ տեխնոլոգիական ընկերություններ ստեղծվեցին։ Սիլիկոնի Հովիտը հարուստ էր ինժեներներով, որոնց հետ էլ Սթիվ Ջոբսը անցկացնում էր իր ժամանակի մեծ մասը։

Ծնունդ

1995 թվականի փետրվարի 24-ից ի վեր Սթիվ Ջոբսի կյանքն ընթացել է ոչ այդքան հարթ ուղիով։ Նրա՝ Սիրիայում ծնված հայրը՝ Ջոն Ջանդալին, և երիտասարդ մայրը՝ Ջոան Շիբլը, ուսանողներ էին։
Ջոանի հորը դուր չէին գալիս դստեր սիրային կապն ու դրանից ծագած հետևանքները, ուստի վերջինիս նորածին երեխային անմիջապես հանձնեցին որդեգրման, սակայն որդեգրող ծնողները գրծընթացի կեսից հրաժարվեցին։ Հետագայում Սթիվին որդեգրեցին Կլարա և Փոլ Ջոբսերը, որ համեստ կարողության, բայց սիրով լցված մարդիկ էին։

Եթե Սթիվի կյանքի առաջին փուլն ուրախալի չէր, ապա Ջոբսերի ընտանիքում հայտնվելը նրա առաջին մեծ հաջողությունն էր։ Մտադիր լինելով լավագույնը տալ իրենց զավակին՝ նրանք ծրագրում էին Սթիվի ապագան քոլեջում, չնայած, որ երկուսն էլ նման հնարավորություն չէն ունեցել։ Բացի իրեն ամեն ինչից զրկելուց ու քոլեջի համար գումար խնայելուց՝ Փոլ Ջոբսը Սթիվի մեջ մեծ սեր սերմանեց զանազան գործիքների, սարքավորումների և մեքենաների հանդեպ։ Լինելով մեքենաների մեծ երկրպագու՝ Փոլը ժամանակի մեծ մասն անցկացնում էր մեքենաներ նորոգելով ու դրանք վաճառելով։
Երբ սթիվն արդեն բավականին մեծ էր, հայրը սկսեց նրան սովորեցնել մեքենա քանդելու և կրկին հավաքելու հմտություններ՝ չկասկածելով անգամ, թե որքան արժեքավոր փորձ է դա լինելու որդու համար։

Լուսանկարներ՝


Փոր Ջոբսը և Սթիվը

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы