Արտաշիսյան արքայատոհմ

Արտաշիսյան արքայատոհմի զինանշանը. Հովազին հոշոտող արծիվը
Արտաշես Ա թագավորի սահմանաքարերից 

Արտաշիսյան արքայատոհմը գահակալել է մ. թ. ա. 189 – մ. թ. 1 թթ-ին: Նրանց օրոք Մեծ Հայքի թագավորությունը հասել է իր հզորության գագաթնակետին: Արքայատոհմը կոչվել է հարստության հիմնադիր արքա Արտաշես Ա-ի (մ. թ. ա. 189 թ. – մոտ160 թ.) անունով: 

Արտաշիսյաններն ամենայն հավանականությամբ սերել են հայկական նախորդ՝ Երվանդունիների արքայատոհմից (Արտաշես Ա-ն արամեական արձանագրություններում իրեն անվանում է «Երվանդական»): Արտաշես Ա-ն մ. թ. ա. II դարի սկզբին Հայաստանից անջատված ծայրամասային երկրամասերը վերամիավորել է և ստեղծել միասնական, համազգային պետություն, իրականացրել է մի շարք բարենորոգումներ, հիմնադրել նոր մայրաքաղաք՝ Արտաշատը (Երասխ և Մեծամոր գետերի ջրկիցում), կառուցել է նաև այլ քաղաքներ, որոնցից հինգը, ի պատիվ հոր՝ Զարեհի, անվանել է Զարեհավան ու Զարիշատ: Ըստ Մովսես Խորենացու՝ Արտաշես Ա-ն ունեցել է վեց որդի (Արտավազդ, Վրույր, Մաժան, Զարեհ, Տիրան, Տիգրան). Արտավազդը և Տիրանը թագավորել են իրենց հոր մահից հետո: Արտավազդ Ա-ի և Տիրանի (Տիգրան Ա) թագավորության տարիները համեմատաբար խաղաղ էին: Արտաշես Ա-ի թոռը՝ Տիգրան Բ Մեծը, դարձել է Առաջավոր Ասիայի մեծագույն մասի տիրակալը: Նրա գահակալման 40 տարիները նշանավորվել են Հայաստանի ռազմաքաղաքական, տնտեսական ու մշակութային աննախադեպ վերելքով, հայկական պետության միջազգային դերի և հեղինակության բարձրացմամբ: Տիգրան Բ Մեծից սկսած` Արտաշիսյանները կրել են մեծ արքա, արքայից արքա տիտղոսները: Տիգրան Բ Մեծին հաջորդել է որդին՝ Արտավազդ Բ-ն: Արտաշիսյան հարստության վերջին հզոր ներկայացուցիչը Արտաշես Բ-ն էր՝ Արտավազդ Բ-ի թագաժառանգ որդին: Նա, գլխավորելով Հռոմի դեմ պայքարը և վերականգնելով դաշինքը Պարթևաց թագավոր Հրահատ IV Արշակունու հետ, մինչև մ. թ. ա. 31 թ. ոչ միայն ազատագրել է Մեծ Հայքը հռոմեական զավթիչներից, այլև ջախջախել է նրանց հետ գործակցող Ատրպատականի թագավոր Մար Արտավազդին ու նրա տերությունը միացրել Հայոց թագավորությանը: Հռոմի կայսր Օգոստոս Օկտավիանոսը վճռել է տապալել Արտաշես Բ-ին, և մ. թ. ա. 20 թ-ին հռոմեացիները կազմակերպել են Հայոց թագավորի սպանությունը: Հաջորդ Արտաշիսյանները եղել են հիմնականում Հռոմի դրածոներ: Արտաշես Բ-ին հաջորդել է նրա կրտսեր եղբայրը՝ կայսեր պալատում դաստիարակված Տիգրան Գ-ն: Արտաշատում նրա հանդիսավոր թագադրումը Հռոմում համարել են որպես մեծ նվաճում և նշել շուքով: Հատվել են ոսկե և արծաթե դրամներ՝ «Հայաստանը նվաճված» լատիներեն մակագրությամբ, իսկ նշանավոր բանաստեղծներ Օվիդիոսը, Հորացիոսը, Վերգիլիոսը գրել են ներբողներ: Հայաստանը թուլացնելու նպատակով Հռոմը նրանից անջատել է Ատրպատականը և այնտեղ էլ գահ բարձրացրել իր դրածոյին՝ Մար Արտավազդի որդի Արիոբարզանին: Սակայն Տիգրան Գ-ն չի դարձել Հռոմի հլու կամակատարը. մ. թ. ա. 10 թ-ին հրաժարվել է հռոմեական կողմնորոշումից և վարել անկախ քաղաքականություն: Տիգրան Գ-ի քաղաքականությունը շարունակել է նրա որդին ու հաջորդը՝ Տիգրան Դ-ն: Անհանգստացած` Օգոստոս կայսրը գահընկեց է արել Տիգրան Դ-ին և թագավոր հռչակել նրա հորեղբորը՝ Արտավազդ Գ-ին: Վերջինս, որը շուրջ քառորդ դար ապրել էր Հռոմում, կառավարել է հռոմեական օրենքներով, թալանել պետական գանձարանը: Հայերն ապստամբել և տապալել են Արտավազդին, իսկ նրան պաշտպանող հռոմեական լեգեոններին արտաքսել Հայաստանից: Կրկին գահ է բարձրացել Տիգրան Դ-ն, այս անգամ քրոջ՝ Էրատոյի հետ: 1 թ-ին Տիգրան Դ-ն զոհվել է Հայաստան ներխուժած կովկասյան հրոսակ ցեղերի դեմ պայքարում, իսկ Էրատոն հրաժարվել է գահից: Այդպես վերացել է Արտաշիսյան հարստությունը, որին նպաստել է նաև արքայատոհմի արական ճյուղի ընդհատումը:

ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

  1.  Քարտեզի վրա գյուղից քաղաք հեռավորությունը  37 սմ է։ Գտել քաղաքից գյուղ ընկած ճանապարհի երկարությունը, եթե մասշտաբը 1։100 000 է։
  2. Քարտեզի մասշտաբը 1։20 000 է։ Որքան է երկու քաղաքների միջև եղած իրական հեռավորությունը, եթե քարտեզի վրա պատկերված է․
    ա) 31կմ,        բ) 7մ,      գ) 11սմ,       դ) 3դմ        ե) 22 մմ։
  3. Քաղաքների միջև ընկած հեռավորությունը 620կմ է։ Որոշել նույն քաղաքների միջև ընկած հեռավորությունը քարտեզի վրա, եթե մասշտաբը հավասար է․
    ա) 1։1000;      բ) 1։100000;      գ) 1։1000000;      դ)1։2000։
  4.  Քարտեզի վրա հարևան գյուղերի հեռավորությունը  54 սմ է։ Գտել գյուղերի միջև ընկած ճանապարհի երկարությունը, եթե մասշտաբը 1։30 000 է։
  5. Քարտեզի մասշտաբը 1։1 000 է։ Որքան է երկու քաղաքների միջև եղած իրական հեռավորությունը, եթե քարտեզի վրա պատկերված է․ ա) 121սմ,      բ) 44սմ,      գ) 4սմ,    դ)18սմ,     ե) 5սմ,       զ) 36 մմ,        է) 80դմ  ը)  9մ։
  6. Քաղաքների միջև ընկած հեռավորությունը 70կմ է։ Որոշել նույն քաղաքների միջև ընկած հեռավորությունը քարտեզի վրա, եթե մասշտաբը հավասար է․ ա) 1։100;      բ) 1։1000;      գ) 1։100000;      դ)1։2000;         ե) 1։4000;      զ) 1։500։

Հաջողության հասնում է նա, ով..

Կար չկար մի անբան տղա կար, նա իր ամբողջ ժամանակը ծածսում է համակարգչային խաղերի վրա և միշտ կռվում իր ընկերների հետ: Նա չեր լսում իր ծնողներին: Նա ուներ նաև մի եղբայր նա շատ խելացի և կարգապահ տղա է: Այդ տղան ամբողջ օրը կարդում և գրում էր իսկ նրա եղբայրը նրան ծաղրում, որ նա գրում ու կարդում է: Նրանք մեծացան անբան տղան դարձավ մուրացկան իսկ նրա եղբայրը ունեցավ ընտանիք և շատ լավ աշխատանք:

Գործնական քերականություն

137. Կետերի փոխարեն գրի´ր ժամանակ ցույց տվող տրված բառերից ու բառակապակցություններից  մեկը:

Աշխարհում կան երկրներ, որոնց բնակիչները (երկու միլիոն մարդ) խմելու մաքուր ջրից չեն օգտվում:

Հիմալայներում հայտնաբերվել է քարե դարին բնորոշ քարանձավային մարդկանց զարգացում ունեցող անհայտ մի ցեղ:

Գիտնականներն ասում են, որ հիմա երկրի վրա կլիմայական զգալի  փոփոխություններ են լինում:

Դարեր առաջ նետաղեղը հզոր զենք էր համարվում:

Դարեր առաջ, հիմա, վերջերս, գալիք դարում:

138. Հրաման արտահայտող նախաասությունները  գտի´ր և դրանց բայերն ընդգծի´ր:

Կշրջես աշխարհից աշխարհ ու տուն կգաս:

Շրջի´ր աշխարհից աշխարհ ու տո´ւն եկ:

Արծվի ճուտ ես պահում, որ մեծանա, արծիվ դառնա:
Արծվի ճուտ պահի´ր, որ մեծանա, արծիվ դառնա:

Չես քնի, մինչև տատդ հեքիաթ չպատմի:

Մի´ քնիր, մինչև տատդ հեքիաթ չպատմի:

139. Հաց  բազմիմաստ բառը նախադասությունների  մեջ գործածի´ր քեզ հայտնի բոլոր իմաստներով:
Հայրի՛կ աշխատանքից վերադառնալուց հաց կբերես:
Մեծ դժվարությամբ էր նա օրվա հաց վաստակում

140. Տրված բառերը գործածելով՝ պատմություն հորինի´ր:

Երիտասարդ, վառ, ծամեր, ծաղրել, ծնունդ, ծառ, թուփ, բարձր, ծանր:

Կար չկար վառ ծամերով մի աղջիկ կար: Նա այնքան գեղեցիկ և ծանր մազեր ուներ: Նրան բոլորը սիրում էին և սպասում նրա ծննդյան օրվան, որպեսզի հանդիպեն նրան: Նա ապրում էր անտառում և շատ էր սիրում կենդանիներին: Երբ վերջապես եկավ նրա ծննդյան օրը, նա հրավիրեց բոլոր կենդանիներին: Սկյուռիկը իջավ ծառից, նապաստակը դուրս եկավ թփի ետևից և այտպես բոլոր կենդանիները հավաքվեցին: Բայց այդ անտառում կար մի չար և նախանձ արջ: Նա միշտ ծաղրում էր աղջկան, և երբ աղջկա ծննդյան արարողությունը սկսվեց, արջը մի ծանր քար վերցրեց և նետեց աղջկա տան ուղությամբ, բայց քարը դիպավ տանիքին շրջվեց և ընկավ արջի վրա և այտպես նա պատժվեց:

Առաջադրանքներ

1․ Քարտեզի վրա գյուղից քաղաք հեռավորությունը 23սմ է։ Գտել քաղաքից գյուղ ընկած ճանապարհի երկարությունը, եթե Մասշտաբը 1։200 000 է։
1:200000
23 սմ
23սմ x 200000= 4600000սմ= 46

2․ Քարտեզի մասշտաբը 1։10 000 է։ Որքան է երկու քաղաքների միջև եղած իրական հեռավորությունը, եթե քարտեզի վրա պատկերված է․

ա) 3սմ,        բ) 5սմ-     գ) 1սմ,       դ)12սմ,        ե) 21սմ,       զ) 52 մմ,        է) 10դմ        ը)  1մ,            թ) 32սմ,     ժ) 11սմ։ V

3․ Երևան-Ստեփանակերտ ճանապարհի հեռավորությունը 330 կմ է։ Ինչպիսին կլինի քաղաքների միջև ընկած հեռավորություն քարտեզի վրա, եթե քարտեզի մասշտաբը  1։100 000 է։
33000000

4․ Արաքս գետի երկարությունը 1000կմ է։ Ինչպիսին կլինի գտի երկարությունը քարտեզի վրա, եթե վերջինիի մասշտաբը 1։10000 է։
100

4․ Արաքս գետի երկարությունը 1000կմ է։ Ինչպիսին կլինի գտի երկարությունը քարտեզի վրա, եթե վերջինիի մասշտաբը 1։10000 է։
100մ


5․ Քաղաքների միջև ընկած հեռավորությունը 8կմ է։ Որոշել նույն քաղաքների միջև ընկած հեռավորությունը քարտեզի վրա, եթե մասշտաբը հավասար է․

ա) 1։10;      բ) 1։100;      գ) 1։10000;      դ)1։2000;         ե) 1։400;      զ) 1։5000։  

Լրացուցիչ առաջադրանքնենր

6․ Չափիր քո սենյակի  լայնությունն ու երկարությունը և կազմիր հատակագիծ 1։50 մասշտաբով։ Սենյակի հետ միասին չափիր նաև գրասեղանը , աթոռները, պահարանը։

1.Էներգիայի ի՞նչ տեսակներ են ձեզ հայտնի։
ջերմային, հողմային

  1. Ի՞նչ նպատակներով է օգտագործվում էլեկտրական էներգիան։
    Լույսի, գազի և ջեռուցման
  2. Ի՞նչ գիտեք ատոմային (միջուկային) էներգիայի մասին։
  3. Էլեկտրական էներգիայի ի՞նչ փոխակերպումներ են ձեզ հայտնի։
  4. Թվարկե՛ք մի քանի վառելանյութեր եւ բերե՛ք ջերմային (ներքին) էներ­գիայի օգտագործման օրինակներ։
  5. Բերե՛ք էներգիայի՝ մի մարմնից մյուսին հաղորդվելու օրինակներ։

7.Ի՞նչ բանաձեւով է հաշվարկվում մեխանիկական աշխատանքը:

8.Ի՞նչ բանաձեւով է որոշվում մարմնի շարժման արագությունը:

Առաջադրանքներ

1.Պատմությունից առանձնացրո՛ւ քեզ համար ամենահուզիչ և ամենից տպավորիչ հատվածները և հիմնավորի՛ր։

— Տատի՛կ,- բացականչեց աղջիկը,- վերցրու՛, վերցրու՛ ինձ քեզ մոտ: Ես գիտեմ, որ դու կգնաս, հենց լուցկին հանգի, կանհետանաս, ինչպես տաք վառարանը, ինչպես համեղ տապակած սագն ու մեծ, գեղեցիկ եղեվնին: Ու նա հապշտապ չխկացրեց բոլոր լուցկիները, որ մնացել էին տուփի մեջ՝ ահա թե ինչքան էր նա ուզում տատիկին պահել իր մոտ: Ու լուցկիներն այնքան շլացուցիչ բռնկվեցին, որ շրջակայքը ցերեկվանից էլ լուսավոր դարձավ: Տատիկն իր ողջ կյանքի ընթացքում երբեք չէր եղել այդքան գեղեցիկ ու վեհաշուք: Նա աղջկան իր գիրկն առավ. լույսի և ուրախության ցոլքի մեջ նրանք բարձրացան վերև՝ այնտեղ, որտեղ ոչ սով կա, ոչ ցուրտ, ոչ վախ. նրանք բարձրացան այնտեղ, որտեղ Աստված է:

Ցուրտ առավոտյան տան ելուստի ետևում գտան աղջկան. նրա այտերը շիկնած էին, իսկ շրթունքները՝ ժպտուն, բայց նա մահացած էր, սառել էր հին տարվա վերջին երեկոյան: Նոր տարվա արևը լուսավորեց լուցկիներով աղջկա մահացած մարմինը. նա գրեթե մի տուփ լուցկի էր վառել:

— Աղջիկն ուզում էր տաքանալ,- ասում էին մարդիկ: Ու ոչ ոք չգիտեր, թե ինչպիսի հրաշքներ է նա տեսել, ինչ գեղեցկության մեջ են նա ու տատիկը միասին դիմավորել Նոր Տարին…

2. Գրիր, թե ո՞րն էր պատմության ասելիքը։

Այս պատմությունը կարդալով հասկանում ես, թե ինչքան կարևոր է օգնություն ցույց տալ այն մարդկանց, ովքեր իսկապես դրա կարիքը ունեն: Մեր փոքրիկ օգնությունը կարող է մեծ երջանկություն պարգևել կարիքի մեջ գտնվող մարդուն: Օրինակ, եթե որևէ մեկը օգներ աղջկան, նրան տաք հագուստ և ուտելիք տար, նա չեր մահանա ցրտից ու սովից: Իմ կարծիքով այս պատմության ասելիքն այն է, որ պետք չէ անտարբեր լինել կարիքի մեջ գտնվող մարդկանց հանդեպ: Աղջկան սպանեց մարդկանց անտարբերությունը:

Առաջադրանքներ

1․ Քարտեզի վրա գյուղից քաղաք հեռավորությունը 23սմ է։ Գտել քաղաքից գյուղ ընկած ճանապարհի երկարությունը, եթե Մասշտաբը 1։200 000 է։
46000= 460

2․ Քարտեզի մասշտաբը 1։10 000 է։ Որքան է երկու քաղաքների միջև եղած իրական հեռավորությունը, եթե քարտեզի վրա պատկերված է․

ա) 3սմ,        բ) 5սմ,      գ) 1սմ,       դ)12սմ,        ե) 21սմ,       զ) 52 մմ,        է) 10դմ        ը)  1մ,            թ) 32սմ,     ժ) 11սմ։

3․ Երևան-Ստեփանակերտ ճանապարհի հեռավորությունը 330 կմ է։ Ինչպիսին կլինի քաղաքների միջև ընկած հեռավորություն քարտեզի վրա, եթե քարտեզի մասշտաբը  1։100 000 է։

4․ Արաքս գետի երկարությունը 1000կմ է։ Ինչպիսին կլինի գտի երկարությունը քարտեզի վրա, եթե վերջինիի մասշտաբը 1։10000 է։

5․ Քաղաքների միջև ընկած հեռավորությունը 8կմ է։ Որոշել նույն քաղաքների միջև ընկած հեռավորությունը քարտեզի վրա, եթե մասշտաբը հավասար է․

ա) 1։10;      բ) 1։100;      գ) 1։10000;      դ)1։2000;         ե) 1։400;      զ) 1։5000։  

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы