Երևանի բերդն առաջին անգամ հիշատակում է 7-րդ դարի հայ պատմիչ Սեբեոսը։ Երևանի բերդն ունի հարյուրամյակների պատմություն: Այն քանդվել է 1930-ականներին, երբ Երևանը վերակառուցվում էր: Նրա տարածքում այսօր Արարատ Կոնյակի գործարանն է: Երևանի բերդը եղել է պաշտպանական շինություն, որը բազմիցս գրավվել է տարբեր ուժերի կողմից: Այն բազմիցս քանդվել է, վերակառուցվել է:
Рубрика: Без рубрики
Երևան
Երևանն աշխարհի հնագույն քաղաքներից է։ Հնագիտական պեղումներով պարզվել է, որ մարդն այստեղ բնակվել է տասնյակ հազարավոր տարիներ առաջ։ Քաղաքի տարածքում տարբեր ժամանակաշրջաններում առաջացել և զանազան պատճառներով կործանվել են բազմաթիվ բնակավայրեր։Որպես հին բնակավայր հայտնի է նաև Շենգավիթը. այստեղ մարդիկ բնակություն են հաստատել 5–6 հազար տարի առաջ:Առավել տարածված է այն տեսակետը, որ «Երևան» անունը կապված է Էրեբունի բերդաքաղաքի անվան հետ։Երևանը մշակութային քաղաք է։ Այստեղ կան շատ թատրոններ, կինոթատրոններ, Օպերայի և բալետի թատրոնը, Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տունը և այլ մշակութային օջախներ։

Հետաքրքրաշարժ խնդիրներ
Հետաքրքրաշարժ խնդիրներ 5-րդ դասարանի սովորողների համար
- Մայրիկը պատրաստեց կարկանդակներ՝ 20-ը ջեմի միջուկով, 15-ը՝
մսով, 10-ը կաթնաշոռով։ Ամենաքիչը ի՞նչ քանակով
կարկանդակներ է հարկավոր վերցնել, որպեսզի նրանցում
անպայման լինեն 3-ից ոչ պակաս կարկանդակ՝ տարբեր
միջուկներով։ (Կարկանդակը կիսել չի կարելի)։
Առցանց ուսուցում
Կարծում եմ՝ առցանց ուսուցումը հնարավորություն է տալիս մշտական կապ պահել սովորողի և ուսուցչի միջև՝ կրկին հետաքրքիր դարձնելով սովորողի առօրյան:
Հետաքրքիր եմ գտնում հատկապես այն առաջադրանքները, երբ սովորողը պետք է տեսագրվի և նյութերը տեղադրի բլոգում: Ստացվում է՝ սովորում ենք զվարճանալով:
Սակայն պետք է խոստովանեմ, որ առցանց ուսուցման ժամանակ սովորողը պակաս պատասխանատվությամբ է մոտենում առաջադրանքներին և դրանց կատարմանը:
Հարգանքով՝ մայրիկ
Բարեկենդան
Բարեկենդան բառացի նշանակում է կենդանություն, բարի կյանք: Բարեկենդան բառը կազմված է բարի և կենդանություն բառերից, գրաբարում նշանակել է ուրախություն:
Տոնը կապ է ունեցել գարնան սկսվելու հետ: Եվ պատահական չէին զվարճությունները, որոնք արթնացող բնությանը ուրախ դիմավորելու, մարդկանց վերակենդանացնելու խորհուրդ ունեին: Ու մարդիկ մաղթում էին միմյանց` բարի կենդանություն:
24-28.02.2020
Задание 3. Выпиши слова выделенные синим цветом, поставь их в единственное число, в именительный падеж. Просклоняй все слова и поставь в родительном падеже.
Читать «» далее- Գտիր 69 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։
Առաջադրանքներ
- Նախերգանքը ուշադիր կարդացեք և գրեք, թե ըստ հեղինակի ինչն է անմահ:
Ըստ Հովհանես Թումանյանի՝ գործն է միշտ անմահ:
2.Կարդացեք համացանցում և գրեք, թե Նադիր շահը որ երկրի թագավորն է եղել:
Նադիրը եղել է Իրանի թագավորը:
- Համացանցում կարդացեք Թաթուլ իշխանի (Թաթուլ Վանանդեցի) մասին և գրեք, թե ինչ պատասխան է տվել Տուղրիլին:
Նրան Տուղրիլը ասել է՝ «․․․ եթե դա (Արսուբան ամիրայի որդին) ապրի, քեզ կազատեմ, բայց եթե մեռնի, կհրամայեմ, որ քեզ դրան մատաղ անեն»: Թաթուլը պատասխանել է՝ «…եթե իմ զարկածն է, չի ապրի, իսկ թե ուրիշինն է, այդ չգիտեմ»:
- Նարնջագույնով նշված բառերի բացատրությունները գտեք բառարանում, սովորեք:
Պարծենալ
1. Իր արժանիքների՝ խրախուսելի արարքների և գիտակցությամբ իրեն բավարարված զգալ, պարծանքով տոգորվել, պարծանք զգալ:
2. Հպարտանալ մի բանով, մի բան իր պարծանքը համարել:
3. Պարծենկոտ դառնալ, գոռոզանալ, գոռոզամտել:
Գոռոզ
1. Ինքնահավան, ինքնապանծ, մեծամիտ, ամբարտավան:
2. Հպարտ, խրոխտ:
Անսասան
1. Չսասանվող, աներեր, հաստատուն:
2. Անպարտելի, անհաղթելի, անառիկ:
3. Անհողդողդ, անդրդվելի, տոկուն:
Հավլունի
Աննկուն
1.Ոչ նկուն, չընկճվող:
2. Դիմացկուն, անպարտելի, անխորտակելի:
Կանգուն
1. Ոտքի վրա կանգնած, պատրաստ:
2. Այնպիսին, որը կանգնած է, գտնվում է ուղղահայաց դիրքում:
3. Չավերված, անխախտ, չտապալված:
4. Հաստատուն, աներեր, կայուն:
5.Չխոցված, չընկճված:
- Կանաչով նշված հատվածները բացատրեք:
Զորք հավաքեց անհամար,
Եկավ Թըմկա բերդը պատեց,
Ինչպես գիշերն էն խավար։
Իր զորքով եկավ և շրջապատեց Թըմկա բերդը:
Ընկան քաջեր, անթիվ քաջեր,
Բերդի գըլխին հավասար։
Բազմաթիվ քաջեր զոհվեցին:
- Բնութագրեք Թաթուլ իշխանին:
Թաթուլ իշխանը սարի պես անսասան էր, անհաղթ ու աննկուն: