
Արփա գետը հոսում է Հայաստանի Վայոց ձորի մարզում և Նախիջևանի տարածքում՝ հանդիսանալով Արաքս գետի ձախ վտակը։
Գետը սկիզբ է առնում Թեքսարի լեռնաշղթայի հորդառատ աղբյուրներից՝ 3200 մետր բարձրությունից։ Վերին հոսանքում գետը դանդաղահոս է, սակայն Ջերմուկ քաղաքին մոտ դառնում է արագահոս՝ անցնելով Վարդենիսի լեռնալանջերի միջով։ Ջերմուկից ներքև Արփան հոսում է գալարումներով մինչև Արենի գյուղը։ Ստորին հոսանքում գետը բաժանվում է բազմաթիվ առուների, որոնք ամռան ամիսներին օգտագործվում են դաշտերն ու այգիները ոռոգելու համար։ Արփան թափվում է Արաքս գետը Նախիջևանի տարածքում։
շարունակել կարդալ


