Համաշխարհային պատմություն․ Քաղաքակրթություն

Քաղաքակրթություն, հասարակական զարգացման, նաև նյութական ու հոգևոր մշակույթի մակարդակ, աստիճան։ Քաղաքակրթություն հասկացությունը երևան է եկել 18-րդ դարում և սերտորեն կապված է մշակույթ հասկացության հետ։ Ֆրանսիացի փիլիսոփաները քաղաքակիրթ էին համարում բանականության և արդարության սկզբունքների վրա հիմնված հասարակությունը։
Սոցիալական գիտնականները մի շարք հատկանիշներ են սահմանել, որոնցով քաղաքակրթությունը տարբերվում է այլ բաներից Քաղաքակրթություններն առանձնացել են իրենց կենցաղով, կենսամիջոցների տեսակներով, տնտեսական համակարգերով, գրագիտությամբ և այլ մշակութային հատկանիշներով։ Էնդրյու Նիկիֆորուկը պնդում է, որ քաղաքակրթությունները ապավինել են մարդկանց մկանների աշխատանքին, ստրուկների էներգիային, որի շնորհիվ ցանվել են մշակաբույսեր, կառուցվել քաղաքներ։

Շարունակել կարդալ

Հայոց պատմություն․ Հայկական լեռնաշխարհ․

Հայկական լեռնաշխարհ

Հայկական լեռնաշխարհը հրաբխային և լեռնականական ուժերի հետևանքով առաջացած երկիր է։ Նա հարևան երկրների ավելի բարձրադիր է և այդ պատճառով երբեմն համարվում է <<լեռնային կղզի>>։ Հայկական լեռնաշխարհը մտնում է երկրաշարժերի գոտու մեջ։ Հայկական լեռնաշխարհում է գտնվում Առաջավոր Ասիայի միակ գործող հրաբուխը՝ Թոնդուրեկը։ Երկրում հսկայական տարածության վրա ձգվում են Փոքր Կովկաս, Հայկական Պար և Հայկական Տավրոս լեռնաշղթաները։ Հայկական Պարը Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր լեռնաշղթան է։
Այն ձգվում է մի տեսակ զուգահեռականի նման և ողնաշարի դեր է կատարում երկրի համար։

Շարունակել Կարդալ

Գրականություն․ Վիլյամ Սարոյան <<Հայը և հայը>>․ Վերլուծություն

Կարդալ՝ Վիլյամ Սարոյան <<Հայը և հայը>>

Պատմվածքում հեղինակը ներկայացնում է հային։ Հայ, ով չի կորցնում իր էությունը ապրելով ուրիշ երկրում, չի կորցնում հայի հպարտ և միշտ պատրաստ ապրումակցման հայացքը։ Հեղինակը ասում էր, որ կորում է ամեն խնդիր, երբ հանդիպում ես հայի մի օտար երկրում, որտեղ բոլորը խոսում են անծանոթ լեզվով և հանկարծ լսում ես այն հարազատ լեզուն՝ հայերենը։ Եվ ոչինչ, որ հագնվել ես ամերիկացու նման, ոչինչ որ նման ես ամերիկացու կարևորը այն հարազատ և թանկ լեզուն է որով խոսում ես հայրենակցիդ հետ աշխարհի մի անծանոթ երկրում և խոսում ես այն լեզվով, որ անգամ ցեղասպանությունով չկարողացան ջնջել։

Հայոց լեզու․ Հնչյունափոխություն․ Առաջադրանքներ

Հնչյունափոխություն

Երբ բառի վերջից վանկ կամ վանկեր են ավելանում, որոշ ձայնավորներ և երկհնչյուններ փոփոխության են ենթարկվում: Օրինակ՝ վեճ-վիճաբանություն, սուր-սրել, գույն-գունավոր:

Նկատելի է, որ վեճ բառի ե-ն դարձել է ի, սուր բառի ու-ն՝ ը, իսկ ույ երկհնչյունը՝ ու: Այս երևույթը կոչվում է հնչյունափոխություն:

Առաջադրանքներ՝

Շարունակել կարդալ

English. Little bit about myself

Hi, I’m Karine.
I was born and grew up in Yerevan, the capital city of Armenia. I study at Mkhitar Sebastatsi Educational Complex. I have studied English for 7 years. I am interested in self-development and life goals; one of my biggest goals is running in the Olympic Games. I want to be a successful, mindful, healthy, important person. I speak Armenian, English, and a little bit Russian.  I am a night person but I want to be a morning person because it’s very good for my health. I live in a big house we have amazing garden with beautiful flowers, we also grow Armenian apricots, peaches, grapes, and raspberries in our garden. I like to spend my free time reading biographical and motivational books. One of the best books I have ever read is Steve Jobs’s biographical book. That book changed my whole life. The best quotes that  I found in that book and helped me live better life are 
<< live everyday as if it was your last>>— After following this rule you will become happier, I promise.

<<Don’t let the noise of others’ opinions drown out your own inner voice>> 

<<The only way to do great work is to love what you do>>
I like kind people with a calm voice.

Գրականություն․ Աբուզար Հեդայաթի «Մոժդե՞, թե՞ ազատություն»․ Վերլուծություն

Կարդալ՝ Աբուզար Հեդայաթի «Մոժդե՞, թե՞ ազատություն»
Կարդալ՝ Հետաքրքիր փաստեր Աբուզար Հեդայաթիի մասին
Կարդալ՝ Առաջադրանքներ

Գրել վերլուծական աշխատանք, տեղադրել բլոգներում։
Մեր պատմությունը մի զույգի մասին է։ Սխալ կազմված հարաբերությունների և միակողմանի հարգանքի, կարեկցանքի և հոգատարության մասին։ Այս պատմությունը պարզ օրինակ է, թե ինչ է լինում երբ միայն մեկն է մտածում իրենց հարաբերությունները ամուր և սիրով պահելու համար։ Պատմվածքի վերջում կինը մեծ աղմուկ է բարձնում ամուսնու գրած պատմվածքների համար, բայց ամուսինը իրենց 3 տարի տևած համատեղ կյանքի ընթացքում ոչինչ չէր խնայել կնոջը նեղություն չտալու, անհանգստություն չպատճառելու և հանգիստ կենցաղով ապահովվելու համար, իսկ կինը ուղղակի հեռացավ առանց մտածելու, որ միգուցե՞ այդ պատմությունները գրելիս իր ամուսինը հաճույք է ստանում։ Քանզի բոլորս էլ ունենք պահեր մեր կյանքում որ մեզ նոր ուժ և ոգևորություն են տալիս ապրելու կյանքը ավելի հաճույքով ապրելու համար։

Գրականություն․Փաստեր Աբուզար Հեդայաթիի մասին․

Կարդալ՝ Աբուզար Հեդայաթի «Մոժդե՞, թե՞ ազատություն»
Կարդալ՝ Հետաքրքիր փաստեր Աբուզար Հեդայաթիի մասին
Կարդալ՝ Առաջադրանքներ

1․Արձակագիր Աբուզար Հեդայաթին նոր անուն է իրանական գրականության մեջ՝ պատմվածքների մի քանի ժողովածուի հեղինակ:

2․«Ուրիշները« գրքում (հրատարկավել է 2021թ.) ընդգրկված են նրա ինը պատմվածքներ, որոնք արտացոլում են Իրանի ժամանակակից հասարակական կյանքի նոր դրսևորումները, ամուսնական զույգերի փոխհարաբերություններն ու խնդիրները:

3․Ժողովածուի պատմվածքներն առանձին-առանձին են, սակայն ինչ-ինչ թելերով փոխլրացնում են միմյանց:

4․Պատմվածքների գլխավոր հերոսները՝ քաղաքաբնակ, բարձրագույն կրթությամբ և միջին խավին պատկանող տղամարդիկ են, մի քանի պատմվածքում՝ գրող, մտավորական:

5․Հեղինակի կողմից կերպարների համար ընտրած անձնանունները երբեմն ունեն խորհրդանշական կամ բնութագրիչ իմաստ, իսկ Մոժդե անձնանունը պարսկերենում նշանակում է ուրախ լուր:

Գրականություն․ Աբուզար Հեդայաթի «Մոժդե՞, թե՞ ազատություն»․ Առաջադրանքներ

Կարդալ՝ Աբուզար Հեդայաթի «Մոժդե՞, թե՞ ազատություն»
Կարդալ՝ Հետաքրքիր փաստեր Աբուզար Հեդայաթիի մասին
Կարդալ՝ Վերլուծություն Աբուզար Հեդայաթի «Մոժդե՞, թե՞ ազատություն»
Կարդալ՝ Առաջադրանքներ



Առաջադրանքներ՝

շարունակել կարդալ

Գրականություն․ Աբուզար Հեդայաթի «Մոժդե՞, թե՞ ազատություն»

Արձակագիր Աբուզար Հեդայաթին նոր անուն է իրանական գրականության մեջ՝ պատմվածքների մի քանի ժողովածուի հեղինակ: 

«Ուրիշները« գրքում (հրատարկավել է 2021թ.) ընդգրկված են նրա ինը պատմվածքներ, որոնք արտացոլում են Իրանի ժամանակակից հասարակական կյանքի նոր դրսևորումները, ամուսնական զույգերի փոխհարաբերություններն ու խնդիրները: Ժողովածուի պատմվածքներն առանձին-առանձին են, սակայն ինչ-ինչ թելերով փոխլրացնում են միմյանց: Պատմվածքների գլխավոր հերոսները՝ քաղաքաբնակ, բարձրագույն կրթությամբ և միջին խավին պատկանող տղամարդիկ են, մի քանի պատմվածքում՝ գրող, մտավորական:
Հեղինակի կողմից կերպարների համար ընտրած անձնանունները երբեմն ունեն խորհրդանշական կամ բնութագրիչ իմաստ, իսկ Մոժդե անձնանունը պարսկերենում նշանակում է ուրախ լուր:

Կարդալ շարունակությունը
Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы