Բառակազմական վերլուծության ենթարկի՛ր <<քաղաքակրթություն>> բառը։ Ի՞նչ նշանակություն ունեն <<քաղաք>> և <<կրթություն>> բաղադրիչ բառերն այս հասկացության իմաստային նշանակության համար
«Քաղաք» բառը ցույց է տալիս մարդկանց միասնական բնակավայր՝ հաստատություն, որը սովորաբար ունի կազմակերպված ենթակառուցվածք, պետական կառույցներ, հասարակական կյանք:
«Քաղաք» բաղադրիչը «քաղաքակրթություն» բառում ընդգծում է այն, որ քաղաքակրթությունը տարբերվում է բնական վիճակից ու չհամակարգված սոցիալ-տնտեսական կազմակերպություններից: Այն հաճախ կապված է քաղաքների հասարակական կյանքի հետ, որոնք պարտադրում են որոշակի
կանոններ:
Автор: Կարինե Դադոյան
Գրականություն․ Վիլյամ Սարոյան «Հայրիկ, դու խենթ ես» գրքի մասին

«Հայրիկ, դու խենթ ես» գիրքը Վիլյամ Սարոյանի հայտնի աշխատանքներից է։ Այն հետաքրքիր է այն մարդկանց համար, ովքեր ուզում են հասկանալ մարդկային հարաբերությունները և հասարակության ճնշումները՝ ներկայացված գեղեցիկ ու հումորով լեցուն պատմություններով: Սարոյանը հաճախ գրում է այն մասին, թե ինչպես են մարդիկ փորձում պայքարել իրենց երազանքների և իրականության միջև եղած տարբերությունների դեմ։ Նրա պատմվածքները հաճախ ընտանեկան հարաբերությունների, սիրո և սոցիալական անհավասարության մասին են։ Սարոյանը շատ հաճախ օգտագործում է հումոր՝ ծանր թեմաներ ներկայացնելու համար։ Սարոյանի ոճը պարզ է և պատկերավոր։ Նա ուզում է, որ ընթերցողները լավ հասկանան իր կերպարների զգացմունքները ու իրավիճակները։
Գրականություն․ Վիլյամ Սարոյան <<Ծիծաղ>> վերլուծություն
Կարդալ՝ Վիլյամ Սարոյան <<Ծիծաղ>>

Վիլյամ Սրոյանի <<Ծիծաղ>>պ ատմվածքում ներկայացվում է մի իրավիճակ, որտեղ 10 ամյա Բենը պայքարում է իր ներքին զգացողությունների հետ։ Երբ ուսուցչուհին նրան ստիպում է ծիծաղել, Բենը հոգեբանական դժվարություններ է ունենում, որովհետև նա չի կարողանում իր զգացողությունները ճիշտ արտահայտել՝ կարծես ուրիշների պահանջները ավելի կարևոր են, քան իր զգացմունքները։ Ուսուցչուհին պահանջում է Բենից ծիծաղել՝ առանց պատճառի, ինչը դառնում է անարդար և դաժան։ Այս պահանջը ոչ միայն խանգարում է Բենին լինել այնպիսին, ինչպիսին որ նա է, այլև բացահայտում է, թե ինչպես հասարակությունը երբեմն անտեսում է մարդու իրական վիճակը։ Պատմվածքը ցույց է տալիս, որ երեխաները երբեմն չեն հասկանում մեծերի մտքերն ու զգացմունքները, իսկ մեծերը հաճախ չեն հասկանում երեխաներին։ Բենը փորձում է կապ ստեղծել ուսուցչուհու հետ, բայց հանդիպում է նրա պահանջների անարդարությանը և դժվար է հասկանում, թե ինչու է ուսուցչուհին այդպես վարվում։ Պատմվածքում ծիծաղը դառնում է մի միջոց, որով Բենը փորձում է թաքցնել իր ցավը։ Սա ցույց է տալիս, թե ինչպես կարող է արտաքին ուրախությունը իրականում թաքցնել մարդու իրական և խորը զգացմունքները։
Գրականություն․ Կարդում ենք Վիլյամ Սարոյան

Իմ աշխատանքները՝
Կարդալ՝ Վիլյամ Սարոյան <<Հայը և հայը>>
Վիլյամ Սարոյան <<Հայը և հայը>> վերլուծություն
Վիլյամ Սարոյան <<Հայը և հայը>> առաջադրանք
Կարդալ՝ Վիլյամ Սարոյան <<Քո կյանքի ժամերը>>
Վիլյամ Սարոյան <<Քո կյանքի ժամերը>>․ վերլուծություն
Կարդալ՝ Վիլյամ Սարոյան <<Ծիծաղ>> վերլուծություն
Կարդալ՝ Վիլյամ Սարոյան «Հայրիկ, դու խենթ ես» գրքի մասին
Կարդալ՝ Վիլյամ Սարոյան․ «ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻՑ ԵՐԵՔ ՕՐ ՀԵՏՈ»․ Վերլուծություն
Օգտակար հղումներ՝
English. Assignments. Questions VoxPop
How do you keep in touch with your friends.
I use ordinary telephone. I call or text them. I use telephone because I’m not support using smart phone and social media. But if its posiblle meet them face-to-face I prefer that.
Do you think Facebook and Linkedin friends are real friends.
I think half. When your facebook friends are same as your real life friends of course they are real, but when you just send some friend recuset and that people accept I don’t think that even right to call friendship. Of course social nedia is perfect opportuniti to meet your friends from other side of world, but I prefer meet people face-to-face, becouse thats only real way to give them your happy emotions.
English. Assignments for 12.09.24
Navigate Grammar slide 8, ex – es 4a, 8a
- What is Bob trying / does Rob try to do?
He aim to raise money for a children’s charity. - How many friends does he meet / has he met so far?
He has already come face-to-face with 123 friends. - hy does he take / is he taking a photo of everyone he meets?
He takes a photo for his Facebook page with everyone he meets, and persuades them to give to his charity. - Why does Rob believe that the internet has been/ is a good way of making friends?
Becouse Rob met his Polish girlfriend online and they’ve now been together for three years. - What is Rob learning / does Rob learn from the process?
He is reuniting with friends, and in the process he is learning a lot about himself - ho usually decides / is deciding what to do when Rob meets a Facebook friend?
He generally spend a day with them and they choose what they do together. - Which countries does he visit / has he visited?
He has visited Scotland, Poland, Finland, Germany, Switzerland and also visited ditsnt relative in the USA.

Գրականություն․ Վիլյամ Սարոյան <<Հայը և հայը>>․ Առաջադրանք
Կարդալ՝ Վիլյամ Սարոյան <<Հայը և հայը>>
Կարդալ՝ Վիլյամ Սարոյան <<Հայը և հայը>> վերլուծություն
Պատմվածքից դուրս գրել ձեզ հոգեհարազատ հատվածները և հիմնավորել։
Տեր աստված ինչ լավ էր մշեցի այդ թուխ հային հանդիպելը։ Դուք չեք պատկերացնի , որքան լավ է հայի համար հանդիպումը մի ուրիշ հայի՝ աշխարհի կորած -մոլորած մի անկյունում, այն էլ գարեջրատանը, մի տեղ ուր մարդիկ խմում են ։ Մե՛զ ինչ, թե գարեջուրն անհամ է, և մե՛զ ինչ անագամ բռնապետությունը։
Այս հատվածի փորձառությունից ես ևս ունեցել եմ։ Երբ ընտանիքով գնացել էինք հանգստի այլ երկիր, ամեն անգամ օտար երկրում հայերենը լսելը մի անբացատրելի զգացողություն էր։ Ամեն անգամ հայի բարևելը իսկական ուրախություն էր։ Արդյո՞ք այլ ազգի մարդիկ ունենում են այս զգացողությունը։
Գրականություն․ Վիլյամ Սարոյան <<Քո կյանքի ժամերը>>․ Վերլուծություն
Կարդալ՝ Վիլյամ Սարոյան <<Քո կյանքի ժամերը>>

Պատմվածքում հեղինակը խոսում է ճիշտ և երջանիկ ապրելու գաղտնիքի մասին։ Իհարկե դա բարությունն է։ Ասում է, որ պետք չէ ընկերանալ չարության հետ, բայց ոչ չար մարդկանց միգուցե՞ նրանք շփոթվել են, բայց դու կարող ես վարակել նրանց քո բաարությամբ և ազնվությամբ։ Նաև խոսում էր մի կարևոր և մեր դարում շատ արդի բանի՝ մարդուն արտաքին տեսքով դատելու մասին ինչը սարսափելի բան է։ Խոասում էր նաև ամենակարևորի, որ պետք չէ ուրախ և երջանիկ պահերը լցնել մահի և չարի մասին վախերով փչացնելով այն։ Հիանալի պատմվածք էր կարճ, բայց օգտակար և իմաստալից։
Գրականություն․ Վիլյամ Սարոյան <<Քո կյանքի ժամերը>>

Կյանքիդ ժամերն ապրիր այնպե՛ս, որ այդ քաղցր ժամերին ո՛չ քեզ, ո՛չ էլ կողքիդ ապրողներին չդիպչեն ապականությունն ու մահը: Ամենուրեք փնտրիր բարի՛ն ու հենց հայտնաբերես, հանի՛ր լույս աշխարհ իր թաքստոցից, թող բարությունը լինի անկաշկանդ ու չամաչի ինքն իրենից:
Աչքի լույսի պես պահի՛ր, փայփայի՛ր մարդկայնության ամենաչնչին նշույլներն անգամ, քանի որ դա է ընդդիմանում մահվանը, թեև այն
անցավոր է:
Ամեն ինչի մեջ գտի՛ր լուսավորը, գտի՛ր այն, ինչ չի կարող արատավորվել: Եթե մեկնումեկի սրտում առաքինությունը պահ է մտել ահով ու կսկիծով` արար աշխարհի ծաղր ու ծանակից մազապուրծ եղած, քաջալերի՛ր նրան:
Մի՛ խաբվիր արտաքին տպավորությամբ, որովհետև դա վայել չէ պայծառատես աչք ու բարի սիրտ ունեցողին: Ոչ մեկին մի՛ ենթարկվիր, բայց և ոչ մեկին էլ քեզ մի՛ ենթարկիր: Հիշի՛ր, որ ամեն մարդ քո նմանակն է: Ամեն մեկի մեղքը նաև քո մեղքն է, և բոլոր անմեղներն իրենց անմեղությունը կիսում են քեզ հետ:
Արհամարի՛ր չարիքն ու անազնվությունը, բայց ոչ չար ու անազնիվ մարդկանց. հասկացի՛ր սա: Մի՛ ամաչիր բարի ու քնքուշ լինել…
Կյանքիդ ժամերն ապրիր այնպե՛ս, որ քեզ բաժին ընկած ժամերին չավելացնես աշխարհի վիշտն ու տառապանքը, այլ ժպիտով ընդունես նրա անսահման լույսն ու խորհուրդը:
(թարգմանությունը՝ Զ. Բոյաջյանի)