Սույն թվականի ապրիլի 17-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ավագ դպրոց վարժարանի 9-12-րդ դասարանների սովորողների մասնակցությամբ իրականացվեց ճանաչողական այց Կոմիտասի անվան պանթեոն և Կարեն Դեմիրճյանի թանգարան հարգանքի տուրք մատուցելու Մեծ գործչի 93- ամյակին։
Ճամփորդությունն անցկացվեց «Կարեն Դեմիրճյանի 93-ամյակին նվիրված այցելություն թանգարան և Կոմիտասի անվան պանթեոն» նախագծի շրջանակում, որը մշակվել էր «Կարեն Դեմիրճյանը հանուն Հայաստանի» թեմայով իրականացված հետազոտական աշխատանքի արդյունքների հիման վրա։
Մեկնեցինք ժամը 12։30-ին, իսկ ժամը 13։00-ին հասանք Կոմիտասի անվան պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Կարեն Դեմիրճյանի հիշատակին։ Սովորողները ծաղիկներ դրեցին մեծ գործչի շիրիմին և արժանին մատուցեցին նրա կատարած ազգային, պետական ու հասարակական վաստակին։
14:00 Կարեն Դեմիրճյանի թանգարանում սկսվեց ուսումնաճանաչողական շրջայցը, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու Կարեն Դեմիրճյանի կյանքին, գործունեությանը, նրա թողած ժառանգությանը և հայոց նորագույն պատմության կարևոր իրադարձություններին։ Շրջայցն իրականացրեց 10-րդ դասարանի սովորող Կարինե Դադոյանը, ով հանդես եկավ որպես էքսկուրսավար՝ ներկայացնելով թանգարանում ցուցադրված նյութերը, պատմական փաստաթղթերը, լուսանկարներն ու արժեքավոր տեղեկությունները՝ միաժամանակ կատարելով դրանց վերլուծություն։
Ճամփորդության ընթացքում սովորողների մոտ ձևավորվեց հարգալից վերաբերմունք ազգային հերոսների և պատմական գործիչների նկատմամբ։ Նրանք ծանոթացան Կարեն Դեմիրճյանի գործունեությանը և արժեհամակարգին՝ ստանալով ամբողջական պատկերացում նրա թողած ժառանգության մասին։ Այցելությունն ընդգծեց թանգարանային կրթության դերը և նման միջոցառումների կարևորությունը հայրենասիրական դաստիարակության մեջ։ Ճամփորդությունը դարձավ հնարավորություն՝ գիտելիքները խորացնելու, նոր փորձ ձեռք բերելու և պատմության հանդեպ գիտակցությունը զարգացնելու համար։
Սովորողների պատումներ՝
Սաթինե Սահակյան 10-րդ դասարան