Էկոլոգիա․ Տուն ֆիլմի վերլուծություն

Դիտել՝ Տուն ֆիլմ՝
 ռուսերեն և անգլերեն տարբերակները:

Ներկայացնել երկրագնդի զարգացման հետևանքով առաջացած բնապահպանական խնդիրները՝ բերելով կոնկրետ օրինակներ
Օդի աղտոտվածություն, ջրային տարածքների աղտոտվածություն
Վառելիքաէներգետիկ թափոնների(ծուխ) հետևանքով առաջացող հիվանդություններ մարդկանց շրջանում
Կանաչապատ անտառների հատումներ
Օրական 5000 մարդու մահվան պատճառ է հանդիսանում աղտոտված խմելու ջուրը
1 մլրդ. մարդ չունի հնարավորություն ունենալ խմելու մաքուր ջուր
մոտավորապես 1 մլրդ. մարդ սովի է մատնված

Շարունակել կարդալ

English. Homework from 504 Essential Words

Page 9

corpse – դիակ
conceal – թաքցնել
dismal – տխուր
frigid – սառը
inhabit – բնակվել
numb – թմրած
peril – վտանգ
recline – պառկել
shriek – ճիչ
sinister – չարաբաստիկ
tempt – գայթակղել
wager – խաղադրույք

Fill in the Blanks

Շարունակել կարդալ

Հայոց լեզու․ Գոյական անդամի լրացումներ

Գործնական աշխատանք
1. Գտնե՛լ գոյականական անդամի լրացումները և որոշե՛լ

տեսակը։
Արևագալից առաջ դարան էինք մտել կիրճում: Գիշերային ամոթխած գեղեցկուհին՝ լուսինը, վաղուց արդեն թաքնվել էր հանդիպակաց երկնակարկառ լեռան
հետևում: Հատուկենտ աստղերն էլ դանդաղորեն հեռանում էին իրենց ասպարեզից:
Խավարչտին գիշերը հետզհետե աղոտացավ, տարրալուծվեց օդում:
Գիշերվա նիրհից արթնացավ վաղորդյան մեղմօրոր զեփյուռը, և հազարաթույր
ծաղիկների զգլխիչ բույրով
տոգորվեց ողջ մթնոլորտը
Ես աննկատելի դուրս էի եկել իմ թաքստոցից և զմայլված ու անէացած շուրջս
էի դիտում:
Հանկարծ ինչ-որ ձայն լսվեց. չորացած մի ճյուղ էր, որ ճռռոցով կոտրվեց մոտիկ անտառում:
Ես առաջին անգամ էի տեսնում եղջերուին ազատ բնության գրկում քայլելիս:
Դուրս եկավ մի խաղաղ հպարտությամբ, վեհ ու չքնաղ քայլվածքով: Վայրենի
շնորհքով
ոլորեց երկայն վիզը՝ զգուշորեն նայելով շուրջը: Ապա սուրաց դեպի բացատում բխող ականակիտ աղբյուրը: Հասնելով ջրին՝ եղջերուն հանկարծ կանգ
առավ և գլուխը գիրթ բարձրացնելով՝ հայացքն ուղղեց դեպի ինձ:

շարունակել կարդալ

Հայոց լեզու․ Գոյական․ Առաջադրանքներ

Վարժություններ
 1։
 Դո՛ւրս գրել այն բառերը, որոնցում գրաբարյան ն վերջնահնչյունը հոգնակիի կազմության ժամանակ չի վերականգնվում, բայց վերականգնվում է բառակազմության ժամանակ։
Կողմ, բեռ, գառ, դուռ, մաս, թոռ, լեռ, ծունկ, ծոռ, հարս, սերմ, ձուկ, մուկ,
նուռ։
 2։ Առանձին սյունակներով դո՛ւրս գրել եզակի և հոգնակի
գոյականները։ Երեք եզակի և երեք հոգնակի գոյականներով կազմել նախադասություններ։
Ես նայում եմ սեգ Արագած սարին,
Դարերի ձյուն կա նրա կատարին,
Ժայռեր կան այնտեղ շանթերից կիսված,
Հողմերից ծեծված, արևից կիզված,
Եվ անդունդներ կան գագաթներն ի վար
Վշտի պես խորունկ, ցավի պես խավար…
Սակայն լանջերին արև՜ է, գարո՜ւն,
Աղբյուրն է խոսում, խայտում է առուն,
Բուրմունքը թևին՝ զեփյուռն է խաղում,
Բոսոր կակաչն է հովից ծիծաղում,
Ծաղիկն է բուսնում ժայռին ու քարին,
Թեկուզ դարերի ձյուն կա կատարին,
Թեկուզ հողմածեծ գագաթներն ի վար
Անդունդներ կան մութ, վշտի պես խավար։ Վահագն Դավթյան

Հայաստանի ժայռերն աննկարագրելի են։
Շատ լեռների գագաթներ եմ հաղթահարել։
Դարերն անցնում են, բայց մեր Արագածը իր գեղեցկությունը չի կորցնում։

Շարունակել կարդալ

Հայոց պատմություն․ Վաղ պետական կազմավորումները Հայաստանի տարածքում

Հայկական առաջին պետական կազմավորումնը․ Արատտա։ Հայկական լեռնաշխարհի մինչ օրս հայտնի առաջին պետությունն Արատտան է։ Այն գոյություն է ունեցել Ք․ա․ 28-27դդ․։ Այդ մասին իմանում ենք Միջագետքի հարավում բնակված շումերների արձանագրություններից։

Շարունակել կարդալ

Գրականություն․Էվելին։ Ջեյմս Ջոյս․ Վերլուծություն

Ջեյմս Ջոյսի «Էվելին» պատմվածքի վերլուծությունը կենտրոնանում է կնոջ ներքին պայքարի, պարտականության և ազատության ընտրության շուրջ:

Պատմությունը Էվելինի ներքին երկընտրանքը՝ իր ներկայիս ծանր կյանքից փախչելու և ավելի լավ ապագայի հույսով Ֆրանկի հետ մեկնելու մասին է: Աղջիկը ապրում է մի կյանքով, որտեղ տառապում է աշխատանքի, ընտանեկան պարտականությունների և հոր բռնության պատճառով։ Նրա ազատ կյանքի միակ հնարավորությունը Ֆրանկն է, ում հետ նա կարող է սկսել նոր կյանք Բուենոս Այրեսում: Սակայն պատմության վերջում, նա հասկանում է, որ խորը կապված է իր ընտանիքի և անցյալի հետ, և չնայած ազատության հնարավորությանը, նա հրաժարվում է հետևել Ֆրանկին։

Շարունակել կարդալ
Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы