Հայոց լեզու․ Բայ վարժություններ

1.Խմբավորիր բայերը՝ ըստ ի՞նչ անել, ի՞նչ լինել  հարցերի:                        

Այցելել, փարթամանալ, գնահատել, հարստանալ, կարմրել, ներել, լուսանալ, կահավորել, էժանանալ, գոլորշիանալ, խնամել, ճաքել,կռվել, կապտել, ծարավել,  վստահել, շիկնել, նեղանալ:

ի՞նչ անել-այցելել, գնահատել, ներել, կահավորել, գոլորշիանալ, խնամել, կռվել, վստահել, նեղանալ
ի՞նչ լինել— փարթամանալ, հարստանալ, կարմրել, լուսանալ, էժանանալ, ճաքեց, կապտեց, ծարավել, շիկնել

շարունակել կարդալ

Հայոց պատմություն․ Վանի թագավորություն։ Կազմավորումը և վերելքը։ Սարդուրի Ա, Իշպուին, Մենուա, Արգիշտի Ա։ Ռազմական բարեփոխումները, կանոնավոր բանակի ստեղծումը, Էրեբունի ամրոցի հիմնադրումը։

Վանի թագավորությունը (Ուրարտու), որը նաև հայտնի է որպես Արարատյան թագավորություն, հնագույն պետություն էր Հայկական լեռնաշխարհում՝ մ.թ.ա. 9-ից 6-րդ դարերում։ Վանի թագավորության պատմության հիմնարար շրջանն սկսվում է թագավորության կազմավորմամբ, որի վերելքը պայմանավորված էր մի շարք ուժեղ արքաների գործունեությամբ, որոնք կարևոր բարեփոխումներ իրականացրին։

Կազմավորումը և վերելքը

Վանի թագավորությունը ձևավորվել է մ.թ.ա. 9-րդ դարում՝ Ուրարտու հնագույն ցեղերի միավորումից։ Տարբեր ցեղերի միջև մրցակցությունն ու մշտական պատերազմները պայմանավորեցին ուժեղ կենտրոնացված պետության անհրաժեշտությունը։ Վանի թագավորների ջանքերով, հատկապես Սարդուրի Ա-ի օրոք, պետությունը վերածվեց հզոր թագավորության։

շարունակել կարդալ

English. SEB TALKS. «Never get too busy making a living you forget to make a life»

Speech: «Never get too busy making a living you forget to make a life»

Hello everyone,

Thank you for being here today.

I want to talk about something important:

In today’s world, we often think success means working hard, earning more money, and always being busy. But sometimes, we get so focused on our jobs and careers that we forget to take time for the things that really matter—our families, our friends, and even ourselves.

continue reading

Գրականություն․ Գրաբար առակները թարգմանում ենք աշխարհաբարի

Արծիւ եւ նետ

Արծիւն երթայր յերկինս, եւ հարին զնա նետիւ: Եւ նա զարմացաւ, թէ ո՞վ զայս արար: Հայեցաւ եւ ետես զնետն` զփետուրն իւր եւ ասէ.

 — Վա՛յ ինձ, զի յինէն է պատճառ սպանման իմոյ:

Արծիվը թռչում էր երկնքում, և նետով հարվածեցին նրան: Եվ նա զարմացավ՝ մտածելով, թե ո՞վ արեց դա: Նայեց և տեսավ նետը՝ իր իսկ փետուրներով, և ասաց.

Վա՜յ ինձ, որովհետև ես եմ պատճառը իմ սպանության:

Շարունակել կարդալ

Հայոց պատմություն․ Հայաստանը հնագույն քարտեզներում

«Սուրբ Երկիր» այլ կերպ՝ «Դրախտ» կամ «Եդեմի պարտեզ»

Քարտեզն ընգրկում է Միջերկրական ծովի և Պարսից ծոցի միջև ընկած շրջանը և ականավոր Եդեմը, որը գտնվում է Բաբել (Բաբելոն) քաղաքի մոտակայքում: Գեղեցիկ զարդարված վերնագիրը երկու կողմից շրջապատված է Եդեմի տեսարանների պատկերներով: Քարտեզն ինքնին, համատեղելով իրական և բիբլիական աշխարհագրությունը, հիանալի է ստեղծված: Այստեղ կգտնեք Նոդի Երկիրը, Եդեմը, Բաբելոնի աշտարակը և այլ կիսաառասպելական վայրեր: Այս քարտեզը կազմվել է Վիսշերի կողմից, որպես հինգ մասից բաղկացած քարտեզների շարքի մի մաս, նախատեսված Աբրահամ Վան Դեն Բրոքի 1657 թ. Աստվածաշնչում ընգրկելու համար: Սա քարտեզների այս կարևոր շարքի առաջին հրատարակությունն է, որը հիմք է հանդիսացել 18-րդ դարում հայտնված բազմաթիվ այլ աստվածաշնչյան քարտեզների։

«Սուրբ Երկիր» այլ կերպ՝ «Դրախտ» կամ «Եդեմի պարտեզ»

Նիկոլաուս Վիշերս, 1657 թ․

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы