Գրականություն․ Զոյա Փիրզադ «Պատուհանագոգը»

Կարդալ՝ Զոյա Փիրզադ «Պատուհանագոգը»

Պատմվածքում ներկայացված է մանկության խաղաղ աշխարհը, որտեղ պատուհանագոգը դառնում է փոքրիկի սիրելի անկյունը։ Նա պատուհանից նայում է մարդկանց, զարմանքով նայում նրանց անվերջ շարժմանը և նախընտրում մնալ տեղում՝ թթի չիր ուտելով ու սոսու հետ «զրուցելով»։ Ժամանակի ընթացքում ամեն ինչ փոխվում է՝ թութը վերջանում է, սոսին չորանում է, մարդիկ սկսում են վազել։ Պատմողը այլևս չի տեղավորվում իր մանկության անկյուն։ Վերջում փոթորիկը նրան կտրում է հարազատ աշխարհից։ Այս պատմության միջոցով հեղինակը ցույց է տալիս, թե ինչպես է կյանքը կամաց-կամաց մեզ հեռացնում հանգիստ և անհոգ մանկությունից ՝ տեղափոխելով անհայտ ու զարմանալի հեռուներ։

Մասնակցություն «Իրավունքի հիմունքներ» թեմայով դասախոսության ԵՊՀ-ում․ ամփոփում

2025 թվականի մայիսի 7-ին Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետի 221 լսարանում մասնակցեցինք «Իրավունքի հիմունքներ» թեմայով դասախոսության։ Դասախոսությունը վարում էր դոցենտ Ա. Ալեքսանյանը։

Դասախոսության ընթացքում տիկին Ալեքսանյանը խորը և վերլուծական ձևով ներկայացրեց ՀՀ Ընտանեկան օրենսգիրքը՝ ուշադրություն դարձնելով դրա հիմնական դրույթներին և կիրառական նշանակությանը։ Մինչ դասախոսությունը կարծում էի, որ թեման կարող է բարդ և դժվարընկալելի լինել, սակայն տիկին Ալեքսանյանի մատուցման ձևն ու ուսուցման մեթոդները փոխեցին այդ ընկալումը։ Դասախոսը օրենքները ներկայացնում էր ավելի պատկերավոր՝ իրական կյանքից վերցված իրավական իրավիճակների օրինակներով։ Իսկ վերջում հարցուպատասխանով ավարտեցինք քննարկումը։

Ներկայացնում եմ այն օրենքները, որոնց մասին իմանալը կարևոր եմ համարում՝

Գ Լ ՈՒ Խ  6.
Հոդված 24
Ամուսինների իրավահավասարությունն ընտանիքում

1. Ամուսիններից յուրաքանչյուրն ազատ է աշխատանք, զբաղմունք, մասնագիտություն, բնակության վայր ընտրելու հարցում։

ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԿԱՐԴԱԼ

Հանդիպում լրագրող, հայագետ Նանե Բագրատունու հետ․ ամփոփում

Սույն թվականի մայիսի 8-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամլիրի հետազոտական վարժարանի ընթերցասրահում կայացավ հանդիպում «Արատեսի դրական կենտրոնի» և կրթահամալիրի մշտական բարեկամ (1988-1992 թթ.), լրագրող, Եղեգնաձորի նախկին փոխմարզպետ, իսկ այժմ՝ «Սոցիալ հոգեբանական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Նանե Բագրատունու հետ։

Նախագծին կարող եք ծանոթանալ հղումով։

Հանդիպումը թե՛ հետաքրքիր, թե՛ բովանդակալից էր։ Զրույցը հայի մասին էր՝ մեր ազգանունների ու արմատների, ազգային հագուստի և զարդերի, մեր սարերի ու ձորերի, հյուրընկալ բնույթի, Մեծ գործիչների, ինչպես նաև Երևանի նորակառույց շենքերի մասին։ Մի խոսքով՝ մեր ինքնության։

Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց մշակույթի թեմային։ Սահմանեցինք «մշակույթ» տերմինը և քննարկեցինք այն բնագավառները, որոնք ներառվում են դրա մեջ։

Հանդիպումն առանձնացավ իր կենդանի ու ակտիվ մթնոլորտով, հատկապես այն պահից, երբ սկսեցինք խոսել մեր ազգանունների ու արմատների մասին։ Նրանց ծագման և առանձնահատկությունների շուրջ հարցերը հնչում էին մեկը մյուսի հետևից․ հետաքրքրությունը չէր մարում։ Կարծում եմ՝ գիտեմ պատճառը՝ սա իսկապես մեր մասին էր։

Հատուկ շնորհակալություն հանդիպման կազմակերպիչ Մարգարիտ Սարգսյանին և Նանե Բագրատունուն՝ այս հիասքանչ հանդիպման համար։

Նախագիծ․ Հոգևոր զրույցներ Հովհաննես սարկավագի գետ․ Կարդում ենք Կտակարան․ ամփոփում

Նախագիծ՝ «Հոգևոր կրթություն» 

2025 թ. մայիսի 8-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հետազոտական վարժարանի ընթերցասրահում կայացավ ևս մեկ հետաքրքիր հանդիպում Հովհաննես սարկավագի հետ։ Հանդիպմանը ներակ էին՝ կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանը, հետազոտական վարժարանի ղեկավար Մարթա Ասատրյանը,  9-րդ և 10-րդ դասարանների նախագծային խմբերը, ուսուցիչներ և այլ հետաքրքրված անձինք։ Հովհաննես սարկավագը խորհուրդ տվեց աստվածաշնչի ընթերցումները սկսել Ղուկասի ավետարանից և խորությամբ ներկայացրեց այն։

Ուշագրավ էր նաև, որ սարկավագը անդրադարձավ Հիսուսի մի հայտնի արտահայտության, որը հաճախ սխալ է ընկալվում՝ «Եթե մեկը քո աջ այտին ապտակ տա, նրան մյո՛ւսն էլ դարձրու»։ Նա բացատրեց, որ սա կոչ չէ թույլ ու անպաշտպան լինելու, այլ խորը հոգևոր խորհուրդ ունի՝ չպատասխանել չարին չարով, չվրեժխնդիր լինել, այլ զսպել վրեժի բնազդը և հաղթահարել բռնությունը խաղաղությամբ։

Անպակաս չմնաց անդրադարձը հայերին և այն փաստին որ հայերն են առաջինը կրոնը բերել քաղաքական դաշտ։

Հատուկ շնորհակալություն բոլոր կազմակերպիչներին և Հովհաննես սարկավագին այս հիանալի նախաձեռնությունը կյանքի կոչելու համար։



Հայոց լեզու․ Դերբայներ

1. Ընդգծիր դերբայական դարձվածները և կետադրիր նախադասությունը:
Օրանջիայի ձորակում ամեն գարնան մասրենիներն են ծաղկում՝ բացելով իրենց կարմիր թերթերը:
Մանասը քար ու կիր էր թափում մինչև ծնկները՝ վեր քաշած:
Առաքելը՝ աչքի տակով նայելով շարած պատին, հերսոտեց:
Գերանի վրա նստելով՝ Առաքելը նայեց մոտեցող մարդկանց:
Գյուղի ունևոր մարդիկ՝ արագ-արագ իրար հրելով շարժվեցին դեպի Առաքելի տունը:
Մեր ձիերը՝ երկար վազքից հոգնած բարձրանում էին քարոտ արահետը:

Շարունակել կարդալ

Հայոց պատմություն․ Հայկական պետականության նախարարական շրջանը, Ավարայրի ճակատամարտ, Վարդան Մամիկոնյան և Վասակ Սյունի

Հայկական պետականության նախարարական շրջանը
Հայկական պետականության նախարարական շրջանը սկսվում է այն ժամանակ, երբ Հայաստանը կորցնում է իր անկախ թագավորությունը 428 թվականին և անցնում է Սասանյան Պարսկաստանի, իսկ երբեմն նաև Բյուզանդիայի տիրապետության տակ։ Սակայն պետականության կորուստը չի նշանակում ազգային ինքնության վերացում, որովհետև նախարարները, այսինքն՝ ազնվական տոհմերը, սկսում են ունենալ ավելի մեծ ազդեցություն երկրի քաղաքական կյանքում։

ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԿԱՐԴԱԼ

Հայոց լեզու․ Դերբայական դարձված

Տրված նախադասություններում երկրորդական նախադասությունները վերածիր դերբայական դարձվածի (նպատակի պարագա, հանգման խնդիր, պայմանի պարագա, որոշիչ)։

Անցնում եմ Երևանի հարավային թաղամասերից մեկով, որ բռնեմ Արարատյան դաշտի ճանապարհը։
Անցնում եմ Երևանի հարավային թաղամասերից մեկով՝ բռնելու Արարատյան դաշտի ճանապարհը։ (նպատակի պարագա)

ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԿԱՐԴԱԼ
Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы