
English. 504 Essential Words slides 46-47 ex. Fill in the Blanks


Մխիթար Սեբաստացին հայ կաթոլիկ եկեղեցու բենեդիկտյան վանականների միաբանության հիմնադիրն է՝ միաբանության, որն իր բազմադարյա գործունեությամբ դրել է արդի հայ մտավորական շարժման սկիզբը։
Շարունակել կարդալՇաղկապ
Վարժություն 1։ Գտնե՛լ շաղկապները և խմբավորե՛լ (համադասական և ստորադասական)։
Եթե, իսկույն, այնտեղ, բայց, և, մյուս, բոլոր, թեև, սակայն, որովհետև, ինչպես, այս, որպեսզի, պատճառով, դեպի, քանզի, նաև, բացի, քանի որ։
ծնվել է 1933թ. դեկտեմբերի 13-ին, Հայաստանի Թալինի շրջանում, բայց նրա մեջ մինչև կյանքի վերջը շատ ուժեղ մնաց սասունցի լինելու գիտակցությունը։ Նրա ծնողները սասունցի փախստականներ էին, որոնք Արևելյան Հայաստան հասնելով՝ բնակության վայր ընտրեցին Թալինը։ Հայրը կորցրել էր առաջին ընտանիքը կոտորածների ժամանակ։
շարունակել կարդալ
Նոյեմբերի 12-ին Սիրադեղյանական օրերի շրջանակում «Տիգրան Հայրապետյան» գրադարանում տեղի ունեցավ «Վանոն ու Վազգենը․երկու ընկերոջ կյանքն ու ողբերգությունը» նոր լույս տեսած գրքի քննարկումը։ Քննարկմանը հյուրընկալել էինք գրքի համահեղինակ, Մեդիամաքս լրատվական գործակալության տնօրեն Արա Թադևոսյանին և «Հայաստանի մշակութային հիմնադրամ»-ի տնօրեն Մանուկ Նիգոյանին, ներկա էր նաև կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանը։ Բավականին ուսումնական, արդյունավետ ու հետաքրքիր քննարկում ունեցանք։ Պարոն Թադևոսյանի խոսքից հետո մենք՝ սովորողներս, ներկայացրինք մեր վերլուծությունները, տպավորությունները և, ինչու ոչ, նաև դիտարկումները գրքում հանդիպած թերությունների և բացթողումների մասին։ Բավականին հետաքրքիր էր, հատկապես, երբ տիար Բլեյանը որոշ հուշեր ներկայացրեց իր ունեցած փորձառությունից և պատմեց Վանոյի ու Վազգենի հետ ունեցած հարաբերությունների մասին։
Քննարկումը համարում եմ հագեցած և ստացված։
շարունակել կարդալ
Աղբյուրը ՝ գիրք ՝ Վանոն ու Վազգենը․ Երկու ընկերոջ կյանքն ու ողբերգությունը էջ 55
<<Հնգամանքների բերումով՝ ամուսնուս հետ Համոյի տանն էինք։ Վաղ առավոտ էր։ Մտավ Վազգեն Սարգսյանը՝ հոգնած, անքուն դեմքով։ Հագին կապույտ, պարզ սպորտային հագուստ էր։ Ամբողջ գիշեր <<բանակցել էր>> ռուս զինվորական բարձրաստիճան պաշտոնյայի հետ և հասել էր ցանկալի արդյունքին։ Ուրախ էր և շատ երիտասարդ։ Վանոյի և ամուսնուս հետ մի քանի բառ փոխանակեցին՝ միմյանց դիմելով փոխադարձ կառտակներով։ Հետո Վազգենն անսպասելիորեն ասաց՝ լսեք․․․ ու կիսաձայն սկսեց երգել․
Գիրք ՝ Վանոն ու Վազգենը․ Երկու ընկերոջ կյանքն ու ողբերգությունը

<<Վանոն ու Վազգենը․ Երկու ընկերոջ կյանքն ու ողբերգությունը>>գիրքը Հայաստանի Երրորդ Հանրապետության հիմնասյուններից երկուսի մասին է՝ Վանո Սիրադեղյանի և Վազգեն Սարսյանի։ Գիրքը օգնում է պատկերացում կազմել նորագույն պատմության և տարբեր իրադարձություններ մասին, որոնք ուղիղ կապ ունեն մեր ներկայիս քաղաքականության հետ։ Գիրքը պատմում է տարբեր խառնվածքներ ունեցող ընկերների մասին, ովքեր գրականությունից տեղափոխվեցին քաղաքականություն և արեցին անհնարինը։
շարունակել կարդալ