Հառիճի վանք

Հառիճավանք, միջնադարյան եկեղեցական համալիր Հայաստանում։Այն հնագույն միջնադարյան հայկական վանքերից է։ Ամենահին շինությունը 7-րդ դարում կառուցված Ս. Գրիգոր եկեղեցին է։ Նրան կից կան 13-րդ դարում կառուցված երկհարկանի աղոթարաններ։ Այս հուշարձանը միջնադարյան ճարտարապետության գոհարներից է՝ պարուրված նուրբ զարդաքանդակներով։  Վանքը եղել է նաև գիտության կենտրոն։Վանքի գլխավոր եկեղեցին կառուցվել է Զաքարե և Իվանե եղբայրների հրամանով 1201 թվականին, այն խաչաձև գմբեթավոր մեծաչափ կառույց է։

ՀԱՄԵՐԳ

Վըտակը ժայռից ներքև է թըռչում,
Թափ առած ընկնում քարերի գըլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճըչում,
Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին։

Ինչպես ծերունին, ձենով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալի ջըրի աղմուկին։

Այնինչ բընության զըվարթ համերգի

Ունկընդիրն անխոս ու հավերժական,
Ժայռը մտախոհ՝ իր մըռայլ մըտքի
Ետևից ընկած լըսում է նըրան։

Բանաստեղծությունից դուրս գրել 18 գոյական:

Վտակ, ժայռ, քար, գլուխ, ավազ, փրփուր, բերան, ծերունի, թոռնիկ, երգ, բնություն, համերգ, ունկնդիր, անտառ, ջուր,աղմուկ, միտք, արձագանք:

 6 ածանցավոր բառ

Անխոս, անհանգիստ, հավերժական, պառաված, թոռնիկ, ընկած:

 2 բարդ բառ:

Ձայնակցել, ունկդրել:

Մայրենի — Ընթերցանություն

Այս պահին ես կարդում եմ Անտուան դը Սենտ Էքզյուպերիի ՙՙ Փոքրիկ իշխանը՚՚ գիրքը: Առաջին գլխում հեղինակը պատմում է, թե ինչպես է վեց տարեկանում նկարել իր առաջին նկարը՝ փիղ կուլ տված վիշապօձ: Այստեղ հեղինակը պատմում է, թե ինչ տպավորություն է թողել իր նկարը մեծահասակների մոտ: Նրանք կարծել են, թե դա գլխարկ է: Նա դժգոհում է, որ մեծահասակները իրեն չեն հասկանում: Հիասթափվելով նկարչությունից՝ հեղինակը սովորում է ինքնաթիռ վարել:

Շիրակի մարզ

Մարզկենտրոնը`   Գյումրի
Մարզի կազմավորման թիվը՝ 1995թ.ի ապրիլի 12
Տարածաշրջանները`   Ախուրյանի շրջան, Արթիկի շրջան, Անիի կամ Մարալիկի շրջան,
Ամասիայի շրջան, Աշոցքի շրջան
Քաղաքային համայնքների թիվը`   3 համայնք
Գյուղական համայնքների թիվը`   116 համայնք
Գյուղական բնակավայրերի թիվը`   127 բնակավայր
Ընդհանուր տարածքը`   2681 կմ²

Շիրակի մարզը արտաքին սահման ունի հարևան երկու պետության`   Թուրքիային և Վրաստանին: Աշխարհագրական դիրքի առանձնահատկություններից է նաև այն, որ Վրաստանի տարածքը`   Շիրակի մարզին հարող պետական սահմանի ամբողջ երկայնքով հիմնականում հայաբնակ է:Շիրակի մարզն իր անունը ստացել է պատմական Հայաստանի Այրարատ աշխարհի Շիրակ գավառից, որն ավելի ընդարձակ տարածություն էր գրավում:

ՄԹՆՈԼՈՐՏ.ՄԹՆՈԼՈՐՏԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

Մթնոլորտի կազմը —  Մթնոլորտը Երկիր մոլորակը շրջապատող օդային թաղանթն է: Մթնոլորտը մեր մոլորակի ամենավերին, ամենաթեթև և, միաժամանակ՝ ամենաշարժունակ ոլորտն է:

կարդալ ավելին

Կոթավանք

Կոթավանք, վերականգնված հայկական վանական համալիր Հայաստանի Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում, Մարտունուց 5 կմ հեռավորության վրա։ Նախկինում գյուղը կոչվում էր Կոթ և հանդիսանում էր Սյունի նախարարական տոհմի Հայկազուն ճյուղի իշխանանիստ ավանը։ Հենց այդ Հայկազուն իշխաններն էլ կառուցել են Կոթավանքը որպես տոհմական դամբարան։ Այժմ այն վերականգնվումէ։ Ծառայել է նաև որպես թաքստոց։

Սևանա լիճ

Սևանա լիճ, բարձրլեռնային քաղցրահամ խոշոր լիճ Հայաստանի Գեղարքունիքի մարզում` ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա։ Այն երկրագնդի քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է Հարավային Ամերիկայի Տիտիկակա լճից հետո։ Լճի երկարությունը 70 կմ է, առավելագույն լայնությունը՝ 55 կմ։Սևանա լիճը Հայկական բարձրավանդակի՝ մեծությամբ երրորդ լիճն է՝ Վանա լճից և Ուրմիոյից հետո։Լիճ են թափվում 28 մեծ ու փոքր գետակներ, սակայն սկիզբ է առնում միայն մեկը՝ Հրազդանը։ 

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы