ՔԱՄԻ, ՔԱՄՈՒ ՏԵՍԱԿՆԵՐԸ

Քամու առաջացումը: Ինչպես հայտնի է՝ Երկրի մակերևույթի վրա ջերմության անհավասարաչափ բաշխման պատճառով առաջացել են մթնո­լորտային բարձր և ցածր ճնշման վայրեր: Մթնոլորտային բարձր ճնշման վայրից օդի զանգվածր տեղափոխվում է ցածր ճնշման վայր, ևառաջա­նում է քամի:

ԿԱՐԴալ ավելին

Լոռու մարզ

Լոռու մարզը բնակչության թվով առաջին մարզն է: Մարզն իր բոլոր հարևան մարզերի և Վրաստանի հետ կապվում է բարեկարգ ավտոխճուղիներով կապվում է :Լոռու մարզի տարածքը զբաղեցնում է պատմական Հայաստանի Գուգարք նահանգի արևելյան կեսը: Լոռու մարզը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից: Այժմ մյուս մարզերից տարբերվում է բնակչության ավելի մեծ բացարձակ թվով: Մարզի Դսեղ գյուղում է ծնվել ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը, որտեղ էլ գտնվում է նրա տուն-թանգարանը:

Բարեկենդան

Բարեկենդան բառացի նշանակում է կենդանություն, բարի կյանք: Բարեկենդան բառը կազմված է բարի և կենդանություն բառերից, գրաբարում նշանակել է ուրախություն:

Տոնը կապ է ունեցել գարնան սկսվելու հետ: Եվ պատահական չէին զվարճությունները, որոնք արթնացող բնությանը ուրախ դիմավորելու, մարդկանց վերակենդանացնելու խորհուրդ ունեին:  Ու մարդիկ մաղթում էին միմյանց` բարի կենդանություն: 

Առաջադրանքներ

  1. Նախերգանքը ուշադիր կարդացեք և գրեք, թե ըստ հեղինակի ինչն է անմահ:

Ըստ Հովհանես Թումանյանի՝ գործն է միշտ անմահ:

2.Կարդացեք համացանցում և գրեք, թե Նադիր շահը որ երկրի թագավորն է եղել:

Նադիրը եղել է Իրանի թագավորը:

  1. Համացանցում կարդացեք Թաթուլ իշխանի (Թաթուլ Վանանդեցի) մասին և գրեք, թե ինչ պատասխան է տվել Տուղրիլին:

 Նրան Տուղրիլը ասել է՝ «․․․ եթե դա (Արսուբան ամիրայի որդին) ապրի, քեզ կազատեմ, բայց եթե մեռնի, կհրամայեմ, որ քեզ դրան մատաղ անեն»: Թաթուլը պատասխանել է՝ «…եթե իմ զարկածն է, չի ապրի, իսկ թե ուրիշինն է, այդ չգիտեմ»: 

  1. Նարնջագույնով նշված բառերի բացատրությունները գտեք բառարանում, սովորեք:

Պարծենալ

1. Իր արժանիքների՝ խրախուսելի արարքների և գիտակցությամբ իրեն բավարարված զգալ, պարծանքով տոգորվել, պարծանք զգալ:
2. Հպարտանալ մի բանով, մի բան իր պարծանքը համարել:
3. Պարծենկոտ դառնալ, գոռոզանալ, գոռոզամտել:

Գոռոզ

1. Ինքնահավան, ինքնապանծ, մեծամիտ, ամբարտավան:
2. Հպարտ, խրոխտ:

 Անսասան

1. Չսասանվող, աներեր, հաստատուն:
2. Անպարտելի, անհաղթելի, անառիկ:
3. Անհողդողդ, անդրդվելի, տոկուն:

Հավլունի

 Աննկուն

1.Ոչ նկուն, չընկճվող:
2. Դիմացկուն, անպարտելի, անխորտակելի:

Կանգուն

1. Ոտքի վրա կանգնած, պատրաստ:
2. Այնպիսին, որը կանգնած է, գտնվում է ուղղահայաց դիրքում:
3. Չավերված, անխախտ, չտապալված:
4. Հաստատուն, աներեր, կայուն:
5.Չխոցված, չընկճված:

  1. Կանաչով նշված հատվածները բացատրեք:

Զորք հավաքեց անհամար,
Եկավ Թըմկա բերդը պատեց,
Ինչպես գիշերն էն խավար։

Իր զորքով եկավ և շրջապատեց Թըմկա բերդը:

Ընկան քաջեր, անթիվ քաջեր,
Բերդի գըլխին հավասար։

Բազմաթիվ քաջեր զոհվեցին:

  1. Բնութագրեք Թաթուլ իշխանին:

Թաթուլ իշխանը սարի պես անսասան էր, անհաղթ ու աննկուն:

Առաջադրանքներ

Երբ շոգ է լինում, փիղը կնճիթով վերից վար ջրում է իրեն, հետո էլ ավազ է ցանում վրան, իբրև սրբիչ: Փղերը հոտերով են շրջում: Նրանց առաջնորդում է ծեր ու իմաստուն փիղը: Հոտոտելիս նրանք բարձնացնում են կնճիթները: Իսկ հենց որ, կնճիթները թշնամու հոտ են առնում, նրանց տերերն անաղմուկ հեռանում, ասես գետնի տակ են անցնում: Այդ վիխթարի, ուժեղ կենդանիները ոչ մի թշնամի չունի բացի մարդուց:
կարդալ ավելին
Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы