Գրականություն․ Հետաքրքիր պատմություն Մխիթար Սեբաստացու պատանեկությունից

Մխիթար Սեբաստացին դեռ փոքր տարիքից համոզված էր, որ ուզում է ընտրել հոգևոր ճանապարհը: Սակայն նրա ծնողները համաձայն չէին այդ մտքին, քանի որ կարծում էին, որ նա պետք է ավելի աշխարհիկ կյանք ընտրի: Չնայած նրանց ընդդիմությանը, Մխիթարը չէր պատրաստվում հրաժարվել իր երազանքից:

շարունակել կարդալ

Գրականություն․Սեբաստացու օրեր․ Սեբաստացու անխոնջ ընթերցանութեան ոճը

Կարդալ՝ Սեբաստացու անխոնջ ընթերցանութեան ոճը

Առաջադրանքներ

1. Ըստ Սեբաստացու՝ ինչպե՞ս պետք է ընթերցել։

  • Պետք է ձգտել հասկանալի դարձնել գրվածքի բոլոր իմաստները՝ մանրակրկիտ վերլուծությամբ:
  • Ընթերցանության ընթացքում հարկավոր է կարևոր գաղափարները առանձնացնել, պահել հիշողության մեջ կամ գրառել՝ հետագայում դրանք գործնականում օգտագործելու համար։
  • Գիրքը պետք է կարդալ առանց ընդհատումների՝ մինչև ավարտին հասցնելը:
շարունակել կարդալ

Հասարակագիտություն․ Ցանկապատի առկայությունը դպրոցներում

Ես կարծում եմ, որ ցանկապատի առկայությունը կարևոր է կրթական հաստատություններում, քանի որ որոշ չափով հարկավոր է, որ դպրոցը առանձնանա այլ պետական հաստատություններից և բնակելի շենքերից։ Հնարավոր է, որ աշակերտների տեղաշարժվելու իրավունը որոշ չափով սահմանափակվի, բայց կարծում եմ, որ սա կազմում է այն կարգապահության մասը որը աշակերտը պետք է ստանա իր դպրոցում կրթության ընթացքում։ Այլ կարևոր կողմ է նաև այլ մարդկանց անց ու դարձը դպրոց սահմանափակելը, որն էլ կնպաստի աշակերտների ապահովությանը։

Գրականություն․  Մ․ Գալոյան << ՁԱՅՆ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ․․․>>

Կարդալ՝ ՁԱՅՆ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ․․․

Ստեղծագործությունը ամենայն Հայոց վարդապետ Կոմիտասի բարի, պարզ, մարդասեր, բայց միևնույն ժամանակ հայրենասեր կերպարի մասին է։ Պատմվածքում հիանալի կերպով ներկայացվում է, թե ինչպիսի մարդասեր և պարզ էր նա։ Այն նկարագրում է, թե ինչպես է նա 1912 թվականին Պոլսի հայկական վարժարանում փորձում ստեղծել երգչախումբ՝ ամեն ուսանիողի տալիս էր այնպիսի ուշադրություն, որ ուսանողները կարծես առաջին անգամ էին իրենց ձայնը բացահայտում։Կոմիտասը յուրահատուկ ունակություն ուներ՝ ուսանողների ձայներով ճանաչելու, թե նրանց արմատները որտեղից են։ Ամեն ձայն իր մեջ կրում էր տվյալ գավառի շունչը, բնությունը և մշակութային արժեքները, որոնք նա լսում և զգում էր։

Սեբաստացու օրեր․ Հարցաշար․ սովորողի վերլուծություն

Գաղափարի հեղինակ՝ Աշոտ Տիգրանյան
Տեքստի հեղինակ՝ Կարինե Դադոյան

Աղբյուր՝ Սեբաստացու օրեր կրթահամալիրում։ Ամփոփում և մոնիթորինգ

Սեբաստացու օրերի շրջանակում, 10-12-րդ դասարաններում պատմության դասաժամերն իրականացվեցին ուսումնական բաց պարապմունք-ֆլեշմոբ ձևաչափով։ Բաց դասերի ընթացում ունեցանք հետաքրքիր քննարկումներ Մխիթար Սեբաստացու, Մխիթարյան միաբանության և մեր դպրոցի մասին։ Նաև ունեցանք հարցաշար, որի մասին էլ ուզում եմ խոսել և վերլուծել արդյունքները։ Հարցաշարի նպատակն է եղել հասկանալ, թե սովորողները ինչքան են յուրացրել իրենց` տարիների ընթացքում տրված տեղեկությունը։

Հիմա արդյունքների մասին.

շարունակել կարդալ

Էկոլոգիա․ Չերևան։ Ալավերդի․ տեսանյութի վերլուծություն

Դիտել՝ Չերևան։ Ալավերդի

Էկոլոգիա դասընթացի շրջանակում դիտեցինք ֆիլմ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում գտնվող Ալավերդի քաղաքի մասին։ Ֆիլմում պատկերավոր ներկայացված էր Ալավերդի քաղաքում առկա խնդիրները։ Ալավերդին նախկինում եղել է արդյունաբերական կենտրոն, սակայն ներկայումս գործազրկությունը լուրջ մարտահրավեր է քաղաքի համար։ Գործարանի փակվելուց հետու աշխատատեղերը զգալի չափով կրճատվել որի հետևանքով գրանցվել է բնակչության արտագաղթ։

շարունակել կարդալ

Արհեստական բանականություն․ մարդու համար մրցակի՞ց, թե՞ դաշնակից

Արդյոք արհեստական բանականության (ԱԲ) և մարդկանց միջև կոնֆլիկտ կլինի, թե՞ նրանք կլրացնեն միմյանց, և ԱԲ-ն կդառնա օգնական բոլոր հարցերում:

Արհեստական բանականությունը այսօր ակտիվորեն մտնում է մեր կյանք՝ դառնալով բազմաթիվ ոլորտների անբաժանելի մասը: Հարց է առաջանում՝ արդյո՞ք ԱԲ-ն և մարդիկ կլինեն հակառակորդներ, թե՞ կկարողանան համագործակցել ու լրացնել միմյանց:

շարունակել կարդալ

<<Արհեստական բանականություն․ մարդու համար մրցակի՞ց, թե՞ դաշնակից >> բանավեճ քննարկում․ պատում

Նոյեմբերի 19-ին ժամը 11։55 Սեբաստացիական օրերի շրջանակում ավագ դպրոցի ընթերցասրահում ունեցանք  բավականին ուսումնալից, արդյունավետ ու հետաքրքիր քննարկում <<Արհեստական բանականություն․ մարդու համար մրցակի՞ց, թե՞ դաշնակից >> թեմայով։Քննարկմանը ներկա էին հայոց լեզվի և գրականության երկու խումբ։ Բավականին հետաքրքիր էր լսել սովորողների և ուսուցիչների կարծիքը։Քննարկման ընթացքում ունեցանք նաև բանավեճեր, ինչը քննարկումը էլ ավելի հետաքրքիր էր դարձնում։

Այն թեմաները որոնց շուրջ այսօր խոսեցինք, լսեցինք և կատարեցինք որոշ եզրահանգումներ՝

շարունակել կարդալ

Էկոլոգիա․Հանքարդյունաբերության հետևանքով առաջացող հիվանդությունները Հայաստանում

Հայաստանում հանքարդյունաբերությունը, լինելով կարևոր տնտեսական ճյուղ, միաժամանակ կարող է հանգեցնել առողջապահական լուրջ խնդիրների: Հանքարդյունաբերության ազդեցությունը մարդու առողջության վրա պայմանավորված է մի շարք գործոններով՝ թունավոր նյութերի արտանետումներ, հողի, ջրի և օդի աղտոտում։

Հանքարդյուաբերության պատճառով առաջացող հիմնական առողջական խնդիրներն են՝

Շարունակել կարդալ
Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы