Գրականության․ Վահան Տերյան կենսագրություն

1885-1920

Վահան Տերյան (իսկական անունը՝ Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան)՝ նշանավոր հայ բանաստեղծ ու հասարակական գործիչ։ Ծնվել է 1885թ հունվարի 28-ին Ախալքալաքի Գանձա գյուղում՝ հոգեւորականի ընտանիքում։ 1897թ Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները։ Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան։

Շարունակել կարդալ

Գրականություն․ Տերյանական օրեր

Ժամկետը՝
Փետրվարի 3-ից -15-ը

Նպատակը ՝
Ծանոթություն Տերյան մարդ-քաղաքացի-բանաստեղծին

Գեղագիտական ճաշակի ձևավորում ՝ ընթերցանության միջոցով

Հետազոտական- վերլուծական աշխատանք կատարելու հմտությունների ձևավորում

շարունակել կարդալ

Հայոց լեզու․ Գործնական աշխատանք

  1. Էլեկտրոնային բառարանից օգտվելով՝ գրիր հետևյալ բառերի բացատրությունը․

մատռվակ- գինի մատուցող սպասավոր
գինարբուք- խնջույք
գարշապար- ոտքի կրունկ
շեղջ-կույտ
ապաշխարանք- մեղքը քավելու համար սահմանված պատիժը՝ տույժը
 սպրդել-ծածուկ՝ գաղտնի ներս մտնել կամ դուրս գալ

շարունակել կարդալ

Էկոլոգիա․ Եթե չլինի ջուրը

Եթե չլինի ջուրը մարդիկ, բուսականությունը, օդը, կենդանիները կվերանան որոշ ժամանակ անց։ Մարդու օրգանիզմը միջինում 60-70% ջուր է պարունակում։ Առանց ջրի բջիջների կենսագործունեությունը կդադարի, և օրգանիզմը կկորցնի կենսագործունեության պահպանումը։Բույսերը չեն կարողանա իրականացնել ֆոտոսինթեզ, քանի որ ջուրը կարևոր բաղադրիչ է ֆոտոսինթեզի գործընթացում։ Բույսերի զանգվածային չորացումը կխաթարի թթվածնի արտադրությունը, ինչը կազդի ողջ մոլորակի կենսաբազմազանության վրա։Կենդանիները, որոնք կախված են խմելու ջրից և բույսերից, կզրկվեն սննդի և կենսագործունեության հիմնական ռեսուրսից։



Ազգագրական փառատոն․ Հանդիպում ազգագրագետ Աննա Ստեփանյանի հետ․ Լուսաբանում

Հունվարի 29-ին, ձմեռային ճամբարի ազգագրական փառատոնի շրջանակում, ավագ դպրոցի ընթերցասրահում, մի խումբ հետաքրքրված սովորողների և դասավանդող Ելենա Սարգսյանի նախաձեռնությամբ, հանդիպեցինք ազգագրագետ Աննա Ստեփանյանի հետ։

Հանդիպում-քննարկման ընթացքում քննարկվեցին մի շարք կարևոր հարցեր, ինչպիսիք են՝ ոչ նյութական մշակութային արժեքները, հին իրերի պահպանման կարևորությունը, ազգային երգերը և պարերը։

Ֆոտոպատում՝


Լուսաբանում․ Այցելություն ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե

Այսօր՝ հունվարի 23-ին <<Մխիթար ՍԵբաստացի>> կրթահամալիրի մի խումբ սովորողների և դասավանող Վարդան Կարապետյանի և Նունե Այդինյանի հետ այցելեցինք ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։ Ունեցանք հնարավորություն մասնակցելու արդյունավետ և խորքային քննարկման՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ Մուշեղ Ավետիքի Բաբայանի հետ։


Խոսեցինք Հայաստանում առկա կոռուպցիայի տեսակների մասին, թե ինչ միջոցների է դիմում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն կոռուպցիան և դրանից բխող հանցագործությունները կանխարգելելու համար։ Հանդիպման ընթացքում նաև ծանոթացանք քննչի աշխատանքի , խախտումների, պատժի, աշխատավարձի և կարգապահության կարևորությանը։

Հանդիպումը համարում եմ հաջողված և բովանդակալից։
Հատուկ շնորհակալություն ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին և Մուշեղ Ավետիքի Բաբայանին։

Իմ կատարած հետազոտությունը ՝
Կոռուպցիա․ Կոռուպցիան դպրոցներում

Լուսաբանում․ Այցելություն ՄԻՊ գրասենյակ

Այսօր՝ 2025 թվականի հունվարի 17-ին, մեր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հետազոտական վարժարանի հետաքրքրված սովորողներից բաղկացած խումբը, դասավանդողներ Վարդան Կարապետյանի և Աշոտ Տիգրանյանի առաջնորդությամբ, այցելեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։

շարունակել կարդալ
Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы