«Ինչո՞ւ հենց ես պետք է մասնակցեմ «Ամառային դպրոց» 2025 թվականի ծրագրին»

Ես Կարինե Արամի Դադոյանն եմ, ապագա իրավաբան։ Լսելով ընկերներիիս դրական կարծիքները Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից նախաձեռնած «Ամառային դպրոցի» մասին և ծանոթանալով ծրագրի բովանդակությանը՝ որոշեցի մասնակցել։ Հետաքրքրված լինելով մեր երկրում գործող իրավական, դատական և օրենսդիր համակարգերով՝ որոշում կայացրեցի բաց չթողնել այս հնարավորությունը և մասնակցության հայտ ներկայացնել։

Այս տարի ավարտեցի 10-րդ դասարանը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում՝ ծավալելով բուռն կրթական գործունեություն։ Ստորև ներկայացնում եմ այն բոլոր նախագծերի, հետազոտությունների և ճամփորդությունների ամփոփումները, որոնց նախաձեռնողն ու մասնակիցն եմ եղել 2024-2025 ուս․ տարվա ընթացքում։

Այս ուսումնական տարվա ընթացքում բազմապիսի հասարակագիտական ուսումնասիրությունների արդյունքը եղավ իմ «Կարեն Դեմիրճյանը հանուն Հայաստանի »  խորագրով հետազոտական աշխատանքի իրականացումը։ 2025թ․ մարտի 20-ին Կարեն Դեմիրճյանի թանգարանում տեղի է ունեցել նշյալ աշխատանքի հանրային պաշտպանությունը, որն էլ արժանացել է բարձր գնահատանքի։ Ամփոփում՝

1․Գրախոսություն
2․Պատվոգիր
2․«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ֆեյսբուքյան էջ
3․Կարեն Դեմիրճյանի թանգարանի ֆեյսբուքյան էջ
4․Սովորող Հայկ Աղլամազյանի ուսումնական բլոգ

Ներկայացնում եմ այն բոլոր կրթական հանդիպում-քննարկումները, որոնց մասնակցել եմ և զարգացրել գիտելիքներս հասարակագիտական տարբեր բնագավառներից։ Ամփոփում՝

1․ «Վանոն ու Վազգենը․երկու ընկերոջ կյանքն ու ողբերգությունը» գրքի քննարկում
2․ Հանդիպում ազգագրագետ Աննա Ստեփանյանի հետ
3․Հանդիպում YereMUN կազմակերպության հիմնադիր նախագահ Վրույր Հլղաթյանի հետ
4․ Հանդիպում ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Եղոյանի հետ
5․Հանդիպում իրավաբան Արամ Օրբելյանի հետ
6․Հանդիպում ԳԱԱ ՀԱԻ գիտաշխատող Վարդուհի Գրիգորյանի հետ
7․ Հանդիպում քաղաքագետ Ռիչարդ Գիրագոսյանի հետ 
8․Հանդիպում լրագրող, հայագետ Նանե Բագրատունու հետ

Պատմության դասավանդող Նազելի Պետրոսյանի աջակցությամբ նախաձեռնել եմ ուսումնական ճամփորդություններ դեպի Կարեն Դեմիրճյանի թանգարան։ Այցերի ընթացքում էքսկուրսավարի դերում հանդես եմ եկել ես՝ 10-րդ դասարանի սովորող Կարինե Դադոյանս, իմ համադասարնցիներին ներկայացնելով Կարեն Դեմիրճյանի կենսագրությունը, պետական և հասարակական գործունեությունը, նրա ղեկավարած խոշոր շինարարական նախագծերը, ինչպես նաև նրա դերն ու ազդեցությունը Հայաստանի զարգացման գործում։ Այս նախաձեռնության արդյունքում գործնական միջավայրում կիրառել եմ հետազոտական աշխատանքից ստացած գիտելիքներս` հասակակիցներիս ծանոթացնելով մեր պատմությանը։ Ամփոփում՝
1․Այց Կարեն Դեմիրճյանի թանգարան․
2․Սովորող Հայկ Աղլամաղյանի ամփոփումը
3․Կարեն Դեմիրճյանի 93-ամյակին նվիրված այցելություն Կոմիտասի անվան պանթեոն և թանգարան
4․Սովորող Սաթինե Սահակյանի ամփոփումը

Հնարավորություն եմ ունեցել մասնակցելու «Իրավունքի հիմունքներ» թեմայով դասախոսությունների ԵՊՀ-ում։ Ամփոփում՝
1․Մասնակցություն «Իրավունքի հիմունքներ» թեմայով դասախոսության ԵՊՀ-ում
2․Մասնակցություն «Իրավունքի հիմունքներ» թեմայով դասախոսության ԵՊՀ-ում․ այց երկրորդ ամփոփում
3․Այցելություն Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ

Մասնակցել եմ ոչ ֆորմալ կրթական այցերի և հանդիպումների պետական կառույցներում։ Ամփոփում՝
1․Այցելություն ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
2․Այցելություն ՄԻՊ գրասենյակ
3․Այցելություն Արարատ գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոց

Կրթական բանավեճեր՝
1․Բանավեճ «Ծնողական վերահսկո՞ւմ, թե՞ ծնողական խստապահանջություն» 
2․<<Արհեստական բանականություն․ մարդու համար մրցակի՞ց, թե՞ դաշնակից >> բանավեճ քննարկում

Կարևոր եմ համարում նշել, որ 2024-2025 ուս․ տարվա ընթացքում ծավալել եմ նաև արտադասարանական գործունեություն կամավորության տեսքով։ Կարող եք ծանոթանալ՝

1․ Կամավորական օգնություն Հայաստանի կատարյալ և ռեֆրակցիոն վիրաբույժների միություն․ 3-րդ միջազգային գիտաժողովի կազմակերպան աշխատանքներում
2․ Կամավորական օգնություն Women in Data Science կոնֆերանսի կազմակերպան աշխատանքներում
3․ ՀՀ ԳԱԱ Ա․Թախտաջյանի անվան բուսաբանության իստիտուտին և Երևանի բուսաբանական այգուն ցուցաբերած մշտական աջակցություն։
4. Կամավորական օգնություն «Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագրի կազմակերպան աշխատանքներում

Ելնելով այս ամենի արդյունքում ձեռք բերած գիտելիքներից և հմտություններից՝ կարծում եմ, որ կարող եմ դառնալ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից նախաձեռնած «Ամառային դպրոցի» մասնակից։





Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы