Սույն թվականի հունիսի 11-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ավագ-դպրոց վարժարանի մի խումբ ճամբարականներ, դասավանդողներ Նազելի Պետրոսյանի և Սոֆյա Այվազյանի ուղեկցությամբ այցելեցին Զվարթնոցի տաճար, Սարդարապատի հուշահամալիր և Հայոց ազգագրության թանգարան։
Սոֆյա Այվազյանի նախաձեռնությամբ Զվարթնոցի տաճարում իրականացրեցինք ընթերցումներ «Զվարթնոց» արգելոց-թանգարանում նախագիծը։ Որի նպատակն էր՝ ընթերցել, պատմել արևմտահայերեն դասընթացի ուսուցման մեթոդների, լեզվական խոչընդոտի հաղթահարման մասին։
Մեր հաջորդ կանգառը Սարդարապատի հուշահամալիրն ու Հայոց ազգագրության թանգարանն էին։ Շրջայցը սկսվեց Արցախյան և 44-օրյա պատերազմների ժամանակ զոհված հերոսների շիրիմներին հարգանքի տուրք մատուցելով։ Այնուհետև ուղևորվեցինք թանգարան։ Թանգարանը հարուստ էր հայկական մշակույթը ներկայացնող բազմապիսի կոթողներով, հնում կենցաղում օգտագործվող իրերով, վիշապագորգերով և այլ նմուշներով։ Ինձ համար հատկանշական էր տեսնել մի խաչքար, որը Կարեն Դեմիրճյանի շնորհիվ բերվել էր Նախիջևանի տարածքում գտնվող Ագուլիս գյուղաքաղաքից։
Ճամփորդությունը համարում եմ հագեցած։ Հատուկ շնորհակալություն դասավանդողներ Նազելի Պետրոսյանին և Սոֆյա Այվազյանին։



