
Այս ուսումնական տարին սկսվեց նոր դասարանում։ Դասարան, որտեղ համադասարանցիներիս հետ ունեցանք բազմապիսի քննարկումներ, բանավեճեր, արդյունավետ և ոչ արդյունավետ դասընթացներ։ Բայց ամենից տպավորիչ և առանձնահուկ էին մեր հասարակագիտության դասընթացները, որի շրջանակներում էլ քննարկել ենք հայրենասիրական թեմաներ, մեր մեծ գործիչների արած գործերն ու արժևորել նրանց։ Եվ այդպիսի մի քննարկումն էլ պատճառ հանդիսացավ, որպեսզի իրականացնեմ իմ բոլոր ուսումնական տարիների ամենարժեքավոր նախագիծը՝ «Կարեն Դեմիրճյանը հանուն Հայաստանի» խորագրով իմ կատարած հետազոտական աշխատանքը, որն էլ նպաստեց իմ հայրենասիրական արժեքների ձևավորմանը։ Կարծում եմ հայրենասիրությունը այս տարիների ընթացքում ձեռք բերած իմ ամենակարևոր արժեքն է։
Հաջորդիվ ուզում եմ անդրադառնալ բազմաբնույթ հանդիպումների, բանավեճերի, քննարկումների, որոնց հնարավորություն եմ ունեցել մասնակցելու այս ուսումնական տարվա ընթացքում։ Դրանք են՝
Հանդիպում լրագրող, հայագետ Նանե Բագրատունու հետ
Հանդիպում քաղաքագետ Ռիչարդ Գիրագոսյանի հետ
Հանդիպում ԳԱԱ ՀԱԻ գիտաշխատող Վարդուհի Գրիգորյանի հետ
Հոգևոր զրույց Հովհաննես սարկավագի հետ
Հանդիպում իրավաբան Արամ Օրբելյանի հետ
Հասարակագիտական ստուգատես․Հանդիպում ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Եղոյանի հետ․
Հասարակագիտական ստուգատես․Հանդիպում YereMUN կազմակերպության հիմնադիր նախագահ Վրույր Հլղաթյանի հետ
Ազգագրական փառատոն․
Հանդիպում ազգագրագետ Աննա Ստեփանյանի հետ․
<<Արհեստական բանականություն․ մարդու համար մրցակի՞ց, թե՞ դաշնակից >> բանավեճ
«Վանոն ու Վազգենը․երկու ընկերոջ կյանքն ու ողբերգությունը» գրքի քննարկում
Մեր կրթահամլիրի արհեստավարժ դասավանդողների կողմից իրականացրած այս նախագծերը հնարավորություն են ընձեռում ծանոթանալու մեզ հոգեհարազատ թեմաներին, ոլորտում հաջողության հասած մարդկանց տեսանկյունից և ավելի լավ պատկերացում ձևավորելու գործում։
Ուզում եմ անդրադառնալ նաև արտադասարանական գործունեությանը, որի ակտիվ նախաձեռնողը եղել եմ նաև ես։ Դասավանդող Նազելի Պետրոսյանի աջակցությամբ նախաձեռնել ենք ուսումնական ճամփորդություններ դեպի Կարեն Դեմիրճյանի թանգարան։ Այցի ընթացքում էքսկուրսավարի դերում հանդես եմ եկել ես՝ 10-րդ դասարանի սովորող Կարինե Դադոյանս, ներկայացնելով Կարեն Դեմիրճյանի կենսագրությունը, պետական և հասարակական գործունեությունը, նրա ղեկավարած խոշոր շինարարական նախագծերը, ինչպես նաև նրա դերն ու ազդեցությունը Հայաստանի զարգացման գործում։
Ստորև կարող եք ծանոթանալ՝
Այց Կարեն Դեմիրճյանի թանգարան․
Կարեն Դեմիրճյանի 93-ամյակին նվիրված այցելություն Կոմիտասի անվան պանթեոն և թանգարան
Այս տարվա իմ արտադասարանական կրթական գործունեության մաս է կազմում նաև մասնակցությունը Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի «Իրավունքի հիմունքներ» առարկայի դասախոսություններին որին կարող եք ծանոթանալ ստորև՝
Մասնակցություն «Իրավունքի հիմունքներ» թեմայով դասախոսության ԵՊՀ-ում
Մասնակցություն «Իրավունքի հիմունքներ» թեմայով դասախոսության ԵՊՀ-ում․ այց երկրորդ ամփոփում
Ահա այն բոլոր կրթական ճամփորդությունները որոնց մասնակցել եմ՝
Լուսաբանում․ Այցելություն ՄԻՊ գրասենյակ
Լուսաբանում․ Այցելություն ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Բաց դռների օրվա շրջանակներում այց ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
Եվ ամփոփելով ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել կրթահամալիրի բոլոր դասավանդողներին՝ տնօրեն Մարթա Ասատրյանի գլխավորությամբ, մեզ նման արդյունավետ ուսումնական տարի պարգևելու համար։