Սույն թվականի մայիսի 8-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամլիրի հետազոտական վարժարանի ընթերցասրահում կայացավ հանդիպում «Արատեսի դրական կենտրոնի» և կրթահամալիրի մշտական բարեկամ (1988-1992 թթ.), լրագրող, Եղեգնաձորի նախկին փոխմարզպետ, իսկ այժմ՝ «Սոցիալ հոգեբանական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Նանե Բագրատունու հետ։
Նախագծին կարող եք ծանոթանալ հղումով։
Հանդիպումը թե՛ հետաքրքիր, թե՛ բովանդակալից էր։ Զրույցը հայի մասին էր՝ մեր ազգանունների ու արմատների, ազգային հագուստի և զարդերի, մեր սարերի ու ձորերի, հյուրընկալ բնույթի, Մեծ գործիչների, ինչպես նաև Երևանի նորակառույց շենքերի մասին։ Մի խոսքով՝ մեր ինքնության։
Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց մշակույթի թեմային։ Սահմանեցինք «մշակույթ» տերմինը և քննարկեցինք այն բնագավառները, որոնք ներառվում են դրա մեջ։
Հանդիպումն առանձնացավ իր կենդանի ու ակտիվ մթնոլորտով, հատկապես այն պահից, երբ սկսեցինք խոսել մեր ազգանունների ու արմատների մասին։ Նրանց ծագման և առանձնահատկությունների շուրջ հարցերը հնչում էին մեկը մյուսի հետևից․ հետաքրքրությունը չէր մարում։ Կարծում եմ՝ գիտեմ պատճառը՝ սա իսկապես մեր մասին էր։
Հատուկ շնորհակալություն հանդիպման կազմակերպիչ Մարգարիտ Սարգսյանին և Նանե Բագրատունուն՝ այս հիասքանչ հանդիպման համար։