Հայոց լեզու․ Դերբայներ

1. Ընդգծիր դերբայական դարձվածները և կետադրիր նախադասությունը:
Օրանջիայի ձորակում ամեն գարնան մասրենիներն են ծաղկում՝ բացելով իրենց կարմիր թերթերը:
Մանասը քար ու կիր էր թափում մինչև ծնկները՝ վեր քաշած:
Առաքելը՝ աչքի տակով նայելով շարած պատին, հերսոտեց:
Գերանի վրա նստելով՝ Առաքելը նայեց մոտեցող մարդկանց:
Գյուղի ունևոր մարդիկ՝ արագ-արագ իրար հրելով շարժվեցին դեպի Առաքելի տունը:
Մեր ձիերը՝ երկար վազքից հոգնած բարձրանում էին քարոտ արահետը:

2. Գրիր 5-ական սոսկածանցավոր, պատճառական, բազմապատկական, կրավորական ածանցներ ունեցող բայեր:

3. Հետևյալ բառերից կազմիր ածանցավոր բայեր՝ ընդգծելով ածանցը:
հանգիստ – սոսկածանցավոր – հանգստանալ,
կծել – բազմապատկական – կծոտել,
սիրել – կրավորական – սիրվել,
վազել -պատճառական – վազեցնել,
թռչել – բազմապատկական – թռչկոտել,
նվիրել – կրավորական – նվիրվել:

4. Կատարիր բառակազմական, ձևաբանական, շարահյուսական վերլուծություն:
Ձյան սպիտակության վրա վերևից ես նշմարեցի փոքրիկ սև կետեր։ Դրանք գյուղի տներն էին։

Բառակազմական վերլուծություն՝
Ձյան – պարզ բառ
Սպիտակության – ածանցավոր բառ
Վրա – պարզ բառ,
Վերևից – պարզ բառ,
Ես – պարզ բառ,
Նշմարել – պարզ բառ,
Փոքրիկ – ածանցավոր բառ,
Սև – պարզ բառ,
Կետեր – պարզ բառ,
Դրանք – պարզ բառ,
Գյուղի – պարզ բառ,
Տուն – պարզ բառ:

Ձևաբանական վերլուծություն՝
Ձյան – գոյական, հասարակ, թանձրացական, եզակի թիվ, որոշյալ, տրական հոլով,
Սպիտակության – գոյական, հասարակ, վերացական, եզակի թիվ, որոշյալ, տրական հոլով
Վրա – կապ,
Վերևից – գոյական, հասարակ, վերացական, եզակի թիվ, անորոշ, բացառական հոլով,
Ես – անձնական դերանուն, առաջին դեմք, եզակի թիվ,
Նշմարեցի – բայ, սահմանական եղանակ, անցյալ կատարյալ,
Փոքրիկ – որակական ածական, դրական աստիճան,
Սև – որակական ածական, դրական աստիճան,
Կետեր – գոյական, հասարակ, վերացական, հոգնակի թիվ, անորոշ, հայցական հոլով,
Դրանք – ցուցական դերանուն,
Գյուղի – գոյական, հասարակ, թանձրացական, եզակի թիվ, անորոշ, սեռական հոլով,
Տներն – գոյական, հասարակ, թանձրացական, հոգնակի թիվ, որոշյալ, ուղղական հոլով,
Էին – օժանդակ բայ:

Շարահյուսական վերլուծություն՝
Ձյան – հատկացուցիչ,
Սպիտակության վրա – տեղի պարագա,
Վերևից – ձևի պարագա,
Ես – ենթակա,
Նշմարեցի – ստորոգյալ,
Փոքրիկ – որոշիչ,
Սև – որոշիչ,
Կետեր – ուղիղ խնդիր,
Դրանք – ենթակա,
Գյուղի – հատկացուցիչ,
Տներն էին – բաղադրյալ ստորոգյալ:

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы