Հայոց լեզու․ Դերբայական դարձված

Տրված նախադասություններում երկրորդական նախադասությունները վերածիր դերբայական դարձվածի (նպատակի պարագա, հանգման խնդիր, պայմանի պարագա, որոշիչ)։

Անցնում եմ Երևանի հարավային թաղամասերից մեկով, որ բռնեմ Արարատյան դաշտի ճանապարհը։
Անցնում եմ Երևանի հարավային թաղամասերից մեկով՝ բռնելու Արարատյան դաշտի ճանապարհը։ (նպատակի պարագա)

Ես գիշերուզօր որոնումներ էի կատարում, որ մի հարմար աշխատանք գտնեմ։
Ես գիշերուզօր որոնումներ էի կատարում մի հարմար աշխատանք գտնելու համար։ (նպատակի պարագա)

Ծերունի ձկնորսը ուռկանը ծովը նետեց և սպասեց, որ ջրի մեջ ցանցը բացվի ու ձգվի։
Ծերունի ձկնորսը ուռկանը ծովը նետեց և սպասեց ցանցի՝ ջրի մեջ բացվելուն ու գցվելուն։ (հանգման խնդիր)

Մենք նպատակ ունենք, որ պատերազմը վերջանալուց հետո զինաթափ անենք նրանց։
Մենք նպատակ ունենք պատերազմը վերջանալուց հետո նրանց զինաթափ անելու: (հանգման խնդիր)

Եթե կորցնես մայրենին, կկորցնես և՛ քեզ, և՛ վարքը հայոց մեծերի, և՛ ապագան մեր ազգի։
Մայրենին կորցնելու դեպքում կկորցնես և՛ քեզ, և՛ վարքը հայոց մեծերի, և՛ ապագան մեր ազգի։ (պայմանի պարագա)

Եվ նա կանի ամեն բան, եթե դու չկանքես։
Քո չկանխելու դեպքում նա կանի ամեն բան։ (պայմանի պարագա)

Եթե չիրագործվեն մեր պահանջները, մենք կկռվենք մինչև վերջին շունչը։
Մեր պահանջները չիրագործվելու դեպքում մենք կկռվենք մինչև վերջին շունչը։ (պայմանի պարագա)

Ծնվել է մի նոր ու խոշոր բանաստեղծ, որ նորովի է ընկալում Հայաստանը։
Ծնվել է Հայաստանը նորովի ընկալող մի նոր ու խոշոր բանաստեղծ։ (որոշիչ)

Գուցե դեռևս անհաղթահարելի խոչընդոտներ կան, որոնք անտեսանելի են մեզ։
Գուցե դեռևս մեզ անտեսանելի խոչընդոտներ կան։ (որոշիչ)

Այո՛, սկսվեց մեծ ու ահռելի պատերազմ, որ ընդգրկել է գրեթե ողջ հողագունդը։
Այո՛, սկսվեց գրեթե ողջ հողագունդն ընդգրկած, մեծ ու ահռելի պատերազմ։ (որոշիչ)

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы