Աշխատանք բնագրով
Հողմահալած ձյան փաթիլների նման մարտի էին սլանում հույները: Արևի տակ շողշողում էին նրանց սաղավարտները, նիզակներն ու վահանները: Աքիլլեսը կառք բարձրացավ և ձգելով նժույգների երասանները՝ դիմեց նրանց.
–Քսանթո՛ս ու Բալիո՛ս, կենդանի դու՛րս բերեք ինձ մարտի դաշտից: Այսպես խոսեց Աքիլլեսը և ի մարտ վարեց նժույգներին: Հույներն արդեն շարվել էին դաշտում և պատրաստվում էին գրոհել տրոյացիների վրա: Դեմ դիմաց ելան Էնեասն ու Աքիլլեսը: Էնեասը իր վահանը նետեց դեպի Աքիլլեսը, բայց չխոցեց: Աքիլլեսը ընդոստ հարձակվեց տրոյական այլ հերոսների վրա, և շատերն ընկան նրա կորստաբեր նետերի շեղջից: Կատաղի հրդեհի նման մոլեգնում էր նա տրոյացիների շարքերում: Աքիլլեսն այրվում էր ռազմական փառքի ծարավից: Նա երկու սայրերով թուրը մխրճեց Լիքաոնի պարանոցը և տապալեց գետնին:
Առաջադրանքներ
1. Բացատրե՛ք սաղավարտ, վահան, երասան բառերի իմաստները:
Սաղավարտ – մետաղյա գլխաման՝ սառը զենքի հարվածներից պաշտպանվելու համար,
Վահան – զենքի հարվածից պաշտպանվելու համար նախատեսված հարմարանք
Երասան – փոկ, որ կապում են ձիու սանձի երկու կողմից՝ ձեռքով բռնելու և ձիուն կառավարելու համար:
2. Գրե՛ք նժույգ, զամբիկ, հովատակ, աշխետ բառերի հոմանիշները:
Նժույգ – նշան
Զամբիկ – մատակաձի,
Հովատակ – զի
Աշխետ – շիկագույն
3. Նշե՛ք Հունաստանի հին անվանումը և նրա արմատով կազմե՛ք երեք բառ:
Հունաստանի հին անվանումը Հելլադան է։
Հելլենագիտություն, Հելլենիստական, Հելլենիզմ
4. Որո՞նք են կույտ, շեղբ, գիրթ բառերի հոմանիշները տեքստում:
կույտ – շեղջ
Շեղբ – սայր
Գիրթ – ընդոստ
5. Գրե՛ք Աքիլլես բառով կազմված թևավոր խոսքը, բացատրե՛ք իմաստը և ծագումը:
Թևավոր խոսք՝ Աքիլլեսյան գարշապար
Այս արտահայտությունը նշանակում է մարդու ամենաթույլ կամ խոցելի կետը, անկախ նրանից՝ նա որքան ուժեղ կամ անխոցելի է թվում։
6. Գլուխ և արև բառերով գրե՛ք մեկական դարձվածք՝ նշելով նրանց հականիշ դարձվածքները:
Գլուխ պահել – քրտնաջան աշխատել,
Արև առնել – արևը մայր մտնել: