
20. Մշուշների մեջ՝ հեռուների շեկ հովտում, գոմեշների խմբեր էին օրօրվում, և նրանցից `տաք ու զորեղ մեկը, գլուխը բարձր բռնել, իր կանչն էր հղում աշխարհին:
21. Տղան դարձյալ կանգնեց և նայեց լանջն ի վեր լեռան ճանապարհին, որ վերջացավ հենց իր ոտքերի տակ` բարձրացավ ուսագծին, որտեղ վերջին անգամ հնչեց հոր ձայնը:
22. Մասրենին կանաչ կանգնել` իրենց շուրջը նայում ու լռությունն էր ունկնդրում մոխրագույն ժայռը, փարթամ կաղնին, կարմիր պառավ ձին և հովիտը:
23. Շները կորցրել էին գայլին, ապա` նաև նրա հետքը, բայց դեռ երկար պտտել, ոռնում էին կանաչ բացատում, որտեղ ընկել էր պառավ ձիու մարմինը:
24. Կարծես այդ վտանգը այլևս չկար, սարալանջում այն չէր երևում, դրա հոտը չկար և քամու մեջ, բայց ձին ոչ մի կերպ չկարողացավ արածել:
25. Մեղրու ճանապարհին ես զրուցում էի գործընկերոջս հետ, որը համակերպվել չէր կարողանում այն մտքին, որ ուղևորների մի մասը հինգ ժամվա ճանապարհը գնում են ոտքի վրա:

26. Լեռնաշղթաներով ու ձորերով կտրված այդ տարածքում ապրում էին այլացեղ ու այլադավան ժողովուրդներ, և ոչ ոք նրանց մասին ստույգ բան չէր լսել:
27. Գրեթե բոլոր նամակները նա կարդում էր միալար ձայնով, չոր հազով` ակնոցի վրայից նայելով նամակատիրոջ գունաթափ դեմքին:
28. Բայց նույնիսկ օր ծերություն, երբ աչքերն այլևս պարզ չէին տեսնում, և քայլելու ուժ չունեին, Օհանը անտարբեր չէր գեղեցիկ կնոջ նկատմամբ:
29. Հրապարակում կլանչում է մի շուն, մարդիկ բարձրագոչ աղաղակում են, ժխորը հետզհետե սաստականում է` խառնվում մինչև քաղաքի ծայրը. Ժխորին հասնում է զինվորական փողը, որը հնչում է զորանոցի կողմից:
30. Առավոտից երեկո լսվող ձայները, որ բարձրանում էին դարբնոցներից ու թիթեղագործների արհեստանոցներից, նման էին այն աղմուկին, որ արձակում է նվագախումբը համերգի սկսելուց առաջ: