Սույն թվականի ապրիլի 10-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հետազոտական վարժարանի ընթերցասրահում տեղի ունեցավ ևս մեկ ուշագրավ հանդիպում Հովհաննես սարկավագի հետ։ Զրույցի ընթացքում սովորողներին ընձեռնվեց բացառիկ հնարավորություն՝ խորությամբ ծանոթանալու Աստծո Տասը պատվիրանների իմաստին և դրանց կիրառությանը մեր առօրյա կյանքում։ Չնայած սեղմ ժամանակին՝ սարկավագը հասցրեց անդրադառնալ միայն առաջին հինգ պատվիրաններին՝ խոստանալով հաջորդ հանդիպման ժամանակ ներկայացնել մնացածը։
Համոզված եմ, որ նման հանդիպումները շատ մեծ նշանակություն ունեն մեր՝ երիտասարդ սերնդի հոգևոր զարգացման համար։


