Հանդիպում ԳԱԱ ՀԱԻ գիտաշխատող Վարդուհի Գրիգորյանի հետ․ ամփոփում

Սույն թվականի ապրիլի 9-ին, ժամը 13:00-ից 14:20-ը, Տիգրան Հայրապետյան գրադարանում կայացավ հետաքրքիր և արժեքավոր հանդիպում՝ կազմակերպված հասարակագիտական մասնախմբի կողմից։ Հանդիպման հատուկ հյուրը ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Վարդուհի Գրիգորյանն էր։

Հանդիպման նպատակն էր խթանել հետազոտական հետաքրքրությունները և առաջարկել թեմաներ, որոնք համադրելի են ազգագրական, սոցիոլոգիական և մշակութաբանական դիտանկյունների հետ։ Վարդուհի Գրիգորյանն իր ելույթում ներկայացրեց «Աղ և հաց․ ժողովրդական սովորություններ» թեման՝ շեշտադրելով աղի և հացի խորհրդանիշային նշանակությունը հայկական մշակույթում, ավանդույթներում և լեգենդներում։

Միջոցառմանը մասնակցում էին հետազոտական վարժարանի և միջին դպրոցի հետաքրքրված սովորողներ, քոլեջի ուսանողներ, հասարակագետներ, երաժիշտներ և այլ շահագրգիռ անձինք։ Մթնոլորտը ջերմ էր, զրույցներն՝ ակտիվ և բովանդակալից։ Մասնակիցներն ունեցան հնարավորություն հարցեր ուղղելու, քննարկելու տարբեր ավանդույթների տեղն ու դերը ժամանակակից հասարակության մեջ։

Հանդիպումը ոգեշնչող էր՝ բացահայտելու ժողովրդական մշակույթի խորը շերտերն ու ուսումնասիրելու դրանց արդի իմաստավորումը։

Հատուկ շնորհակալություն Վարդուհի Գրիգորյանին հետաքրքիր ու օգտակար հանդիպման համար, Աշոտ Տիգրանյանին՝ նախաձեռնության, Սամվել Թամազյանին՝ համակարգման համար, և բոլոր մասնակիցներին՝ ներգրավվածության համար։

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы