Գրականություն․ Վրացական պատմվածք․ Թեա Թոփուրիա <<Չորս անգամ մեռած>> վերլուծություն

Կարդալ՝ Թեա Թոփուրիա <<Չորս անգամ մեռած>>

Գաբրիելի պատմությունը շատ ավելի խորն է, քան պարզապես մի մարդու՝ կրկին կենդանանալու պատմությունը։ Սա պատմություն է այն մարդու մասին, ով ուզում է հանգիստ մահանալ, բայց չի կարող, որովհետև դեռ մի բան ունի պարզելու, հասկանալի դարձնելու՝ ինչ մեղք է գործել, որ Աստված նրան չի ընդունում։ Բայց ամենավատն այն է, որ նա ինքն էլ չի հիշում այդ մեղքը։

Այս պատմության ամենացավալի կողմն այն է, որ Գաբրիելը ուզում է ապաշխարել, զղջալ, փոխվել, բայց չգիտի՝ ինչի համար։ Իսկ ինչպե՞ս զղջալ, եթե չես հասկանում՝ ինչ ես արել։ Նա հարցնում է բոլորին, ձգտում է գտնել մի մարդ, ով կասի՝ «Հա, դու ինձ ցավ ես պատճառել»։ Բայց ոչ ոք ոչինչ չի հիշում։ Եվ այս ամենի մեջ նա մենակ է։ Իր սիրտը գիտի, որ մի բան այնպես չէ, բայց աշխարհը լուռ է։

Գաբրիելը չորս անգամ մահացել է։ Չորս անգամ վերադարձել է։ Բայց յուրաքանչյուր վերադարձ՝ կենդանության մեջ, իրականում ավելի մեծ մահ է իր համար։ Որովհետև նա չի ապրում՝ նա սպասում է։ Սպասում է պատասխանին, որ պիտի գա, բայց չի գալիս։ Սպասում է, որ ինչ-որ մեկը մի բառ ասի, մի հիշողություն վերադառնա, մի մեղք բացահայտվի։ Բայց աշխարհը լուռ է։ Եվ մարդիկ, ինչպես հաճախ իրականում, ոչ թե օգնում են նրան գտնելու ճշմարտությունը, այլ հաշտվել են իրենց մոռացկոտության և անտարբերության հետ։

Այս պատմությունը մեզ հիշեցնում է, որ երբեմն մարդուն փրկելու համար պետք չէ հասկանալ ամեն բան։ Պետք է պարզապես ընդունել, ներել ու սիրել։ Այդ երեք բանը կարող են տալ այն խաղաղությունը, որին անգամ մահը չի հասցնում։

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы