Կարդալ՝ Համո Սահյան «Ես հարուստ էի»
Այս բանաստեղծությունում Սահյանը ներկայացնում է նյութական արժեքների և սիրո իրական էության հակադրությունը՝ ընդգծելով, թե ինչպիսին պետք է լինի իսկական սերը՝ նյութականից շատ ավելի խորը ու հոգևոր։ Հեղինակը, նույնիսկ լինելով հարուստ, հասկանում է, որ իրական արժեքը ոչ թե արտաքին մեծ հարստություններում է, այլ սիրո մեջ՝ առանց մեծ ու անիրական սպասումների։ Հեղինակը բացահայտում է, թե որքան շատ էր նա պատրաստ նվիրվել սիրելիին՝ իր անձնական, սիրային հույզերով ու հիշողություններով, որոնք նրա համար անգնահատելի էին։ Նա ասում է, որ կարող էր նվիրել աշխարհիկ բոլոր հարստությունները՝ փող, յոթ երկինք, ծովեր, Հարդագողին, մայրցամաքներ սակայն սիրելիին դրանք ոչ միայն անհրաժեշտ չէին, այլև նա ցանկանում էր մի պարզ ու անկեղծ բան՝ հենց հեղինակի ներկայությունը։