Հայոց լեզու․ Գործնական աշխատանք

1. Ընտրել բառերը և տեղադրել համապատասխան տեղում՝ ենթարկելով փոփոխության:
ա) Ծերունին նիհարել էր ու հյուծված, այտերը ակոսվել էին խոր կնճիռներով, իսկ ձեռքերը ծածկված էին թուխ բծերով: (նիհարել, բիծ, կնճիռ, ակոսել)

բ) Հեգնանքով մտածում էր, որ արդեն կարոտել էր երեխայի լացին, որ այս կատարյալ անդորրը բավական չէ ո՛չ քնելու, ո՛չ էլ արթուն մնալու համար: (բավական, մտածել, մնալ, կարոտել)

2. Փակագծում տրվածներից ընտրել նախադասությանը համապատասխան բառը և ընդգծել:
ա) Բնավորության այդ լավ գծերը նա (ժառանգել էր, ժառանգություն էր ստացել) ծնողներից:
բ) (Հրատարակության, հրատարակչության) մեղքով գրքում կան բազմաթիվ վրիպակներ:

3. Տեղադրել բաց թողնված տառերը և կետադրել:
Դատավոր դիմեց անգղը Ուշինարային ՝ քաղցը վաղուց ընկճել է ինձ և մեծ հանցանք է քաղցածի ձեռքից պատառ խլելը: Հետ տուր աղավնին:
Այս անօգնական մահի սարսուռով  դողդողջուն թռչունն իմ պաշտպանությանը դիմեց, – առարկեց Ուշինարան, իմ առաջին պարտքը ինձ հավատացող արարածին պաշտպանելն է:

4. Փոխակերպել ուղղակի խոսքը՝ դարձնելով անուղղակի:
– Մենք պատահմամբ ենք ողջ մնացել, պարո՛ն, – ասաց երիտասարդը և ապա ավելացրեց, – այս ամենի մասին հավանաբար մարդիկ ձեզ կպատմեն:
Երիտասարդը ասաց, որ նրանք պատահմամբ են ողջ մնացել և ապա ավելացրեց, որ այս ամենի մասին հավանաբար մարդիկ ձեզ կպատմեն:

– Ե՞րբ ես ավարտելու աշխատանքդ, – բարկացավ վրաս տնօրենը և կիսաձայն ավելացրեց, – իմ համբերությունն էլ սահման ունի:
Տնօրենը բարկացավ վրաս ասելով, երբ եմ ավարտելու աշխատանքս, և կիսաձայն ավելացրեց, որ նրա համբերությունն էլ սահման ունի:

5. Ընդգծել ածականի գերադրական աստիճանի օրինակները.
Թեթևագույն, ծղոտագույն, վարդագույն, առավելագույն, մոխրագույն, ազնվագույն, ժանգագույն, հազարագույն, լավագույնգերագույն:

6. Սյունակներում առանձնացնել որակական և հարաբերական ածականները.
Արևելյան, ջանասեր, բարձր, լեռնային, մարդկային, գեղեցիկ, լուսեղեն, օդային, հմուտ, կույր, հավասար, ձրի, հղի, ճաղատ, մերկ, տկլոր, օժանդակ:

Որակական՝ ջանասեր, լուսեղեն, կույր, հավասար, ձրի, հղի, ճաղատ, մերկ, տկլոր
Հարաբերական՝ արևելյան, լեռնային, մարդկային, օդային, օժանդակ, բարձր, գեղեցիկ, հմուտ:

7. Ո՞ր նախադասության մեջ հատուկ անվան գրության սխալ կա․
1․ Մխիթար Հերացին գիտական և բժշկական գործունեություն է ծավալել կաթողիկոսանիստ Հռոմկլա ամրոցում։
2․ Մեր պատկերասրահում է գտնվում Հովհաննես Այվազովսկու «Նոյն իջնում է Արարատից» կտավը։
3․Երուսաղեմի մատենադարանում են գտնվում հայկական ձեռագիր շատ մատյաններ։
4․ Մեծ Հայքի նշանավոր նահանգներից է փոքր Սյունիքը կամ Արցախը։ /Փոքր Սյունիքը և Արցախը/:

8. Ընդգծել այն բառերը, որոնք գրվում են մեծատառով.
ա. ԲՈԼՈՐ ՀԱՅ ՄԱՆՈՒԿՆԵՐԸ ՍԻՐՈՒՄ ԵՆ ՄԵԾ ԳՐՈՂ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹՆԵՐԸ՝ «ՉԱԽՉԱԽ ԹԱԳԱՎՈՐ», «ՔԱՋ ՆԱԶԱՐԸ» ԵՎ ԱՅԼՆ:
բ. ՓԱՅՏԱԿԱՐԱՆԸ ՄԵԾ ՀԱՅՔԻ ՏԱՍՆՄԵԿԵՐՈՐԴ ՆԱՀԱՆԳՆ ԷՐ ԿՈՒՐ ԵՎ ԵՐԱՍԽ ԳԵՏԵՐԻ ՍՏՈՐԻՆ ՀՈՍԱՆՔԻ ՇՐՋԱՆՈՒՄ:
գ. ՄԻՋՆԱԴԱՐԻ ՀԱՅ ԻՄԱՍՏԱՍԵՐ ԳՐԻԳՈՐ ՏԱԹԵՎԱՑԻՆ ԾՆՎԵԼ Է ՎԱՅՈՑ ՁՈՐՈՒՄ, ԱՇԱԿԵՐՏԵԼ Է ԿԱՐԿԱՌՈՒՆ ԳԻՏՆԱԿԱՆ, ՈՒՍՈՒՑՉԱՊԵՏ ՀՈՎՀԱՆ ՈՐՈՏՆԵՑՈՒՆ:
դ. ՀԻՆԱՎՈՒՐՑ ՀԻՇԱՏԱԿՆԵՐՈՎ ՀԱՅՏՆԻ ԱՂԹԱՄԱՐ ԿՂԶԻՆ ՏԱՐԱԾՎՈՒՄ Է ՎԱՆԱ ԼՃԻ ՀԱՐԱՎԱՐԵՎԵԼՅԱՆ ՄԱՍՈՒՄ, ՆՐԱ ԴԻՄԱՑ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՎՐՈՍ ԼԵՌՆԱՇՂԹԱՅԻ ՄԱՍ ԿԱԶՄՈՂ ԿԱՊՈՒՏԿՈՂ ԼԵՌՆ Է:
ե. ԳՐԻԳՈՐ ԶՈՀՐԱՊԸ ԿԱՆԳ ԱՌԱՎ ԳՐԱՍԵՂԱՆԻ ՄՈՏ ԵՎ ՀԱՅԱՑՔՆ ՈՒՂՂԵՑ ԷԴԳԱՐ ՇԱՀԻՆԻ «ՓԱՐԻԶՈՒՀԻՆ ԿԱՌՔՈՒՄ» ՆԿԱՐԻՆ ԵՎ ՍԿՍԵՑ ԽՈՐՀԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՄԱՍԻՆ:

9․ Յուրաքանչյուրի դիմաց գրեցեք հնչյունափոխված բաղադրիչի անհնչյունափոխ ձևը: 
Ուղեծիր – ուղի,
Որդյակ – որդի,
Հուսավառ – հույս,
Բքախեղդ – բուք,
Սրընթաց – սուր,
Նրբերշիկ – նուրբ,
Լրատու – լուր,
Արնագույն – արյուն,
Երկնային – երկինք,
Հուզառատ – հույզ,
Մտամոլոր – միտք:

10. Տրված բարդ բառերի առաջին արմատները փոխելով ստացիր նոր բարդ բառեր: 
Հացատուն – առանձնատուն,
Քինախնդիր – հիմնախնդիր,
Ոսկեպատ – ցանկապատ,
Հողածին – բնածին,
Փառամոլ – խաղամոլ,
Կենսագիր – լրագիր,
Զբոսանավ – ռազմանավ,
Ծովագնաց – նավագնաց:

11. Տրված բարդ բառերի վերջին արմատները փոխելով ստացիր նոր բառեր: 
Հեռախոս – հեռագիր,
հանրածանոթ – հանրահայտ,
քարապատ – քարածածկ,
երկրագունդ – երկրամաս,
մտահոգ – մտահույզ,
ծովակալ – ծովապետ,
բարենպաստ – բարենախանձ,
դեղնակտուց – դեղնագույն:

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы