Կարդալ՝ Համո Սահյան <<Օրը մթնեց>>, «Քարափներն ու ես»
1․ Ի՞նչ տեղ ունի վերհուշը «Օրը մթնեց» բանաստեղծության մեջ և ի՞նչ զգացմունքներ է առաջացնում այն քո մեջ։
Բանաստեղծությունտ տանում է դեպի անցյալ, մի ժամանակաշրջան, երբ ընտանիքն ու հոգատարությունը կենսական արժեքներ էին։ Բանաստեղծության մեջ օրվա մթնելու խորհրդով հեղինակը սկսում է խոսել կյանքի անցման, փոփոխությունների մասին, երբ ամեն բան փոխվում է՝ ժամանակը, մարդիկ, բայց հիշողությունները մնում են։
Բանաստեղծության մեջ օրն ու ժամանակը խորը խորհրդանիշ են դառնում։ Օրվա մթնելը վերաբերում է այն փուլին, երբ կյանքում մթություն է գալու՝ ոչ միայն արտաքին աշխարհում, այլև ներսում։ Այստեղ խոսքը ոչ միայն մթնելու, այլ նաև անցած ժամանակի մասին է՝ կյանքի այդ անխուսափելի փոփոխությունների։
2․ Առաջին և վերջին քառատողի կրկնությունը ի՞նչ է տալիս բանաստեղծությանը։
Առաջին և վերջին քառատողի կրկնությունը տրամադրում է բանաստեղծությանը միևնույն մթնեցող, տխուր տրամադրություն։ Երբ նույն խոսքերը կրկնվում են՝ «Օրը մթնեց, ժամն է արդեն / Իրիկնահացի», դա ցույց է տալիս, որ օրվա մթնեցումը շարունակական է, և կյանքում ամեն ինչ ինչ-որ մեկի համար կրկնվում է՝ միևնույն տխրությունը կամ կորուստը։
3․ Ձեր ընտանիքում ընդունվա՞ծ է ընտանիքի բոլոր անդամներով իրար հետ ճաշելու ավանդույթը, ինչպես ես վերաբերվում դրան:
Ցավոք, մեր ընտանիքում չի ստացվում ամեն օր միասին ճաշել, բայց կարծում եմ, որ դա շատ լավ ավանդույթ և միջոց է ընտանիքի անդամների միջև կապը պահպանելու և ամրացնելու համար։։
4․ Պատկերավորման ի՞նչ միջոցներ է սիրում գործածել Հ. Սահյանը։
Համեմատություններ — օգտագործելով բնության տարբեր երևույթներ նկարագրում է մարդու բնավորությունը, ապրումները։ Օրինակ՝ արև, մութ, թռչուններ։
Սիմվոլիզմ- Նա օգտագործում է սիմվոլիկ պատկերներ, ինչպիսիք են մթությունը, լույսը, ժամանակը, որոնք ունակ են արտահայտելու մարդու գոյության նշանակությունը։
5․ Դուրս գրիր Սահյանի բանաստեղծություններից 5 անձնավորման երևույթ:
«Օրը մթնեց» — «Օրը մթնեց»՝ այստեղ «օրը» ասվում է այնպես, որ այն կարծես մարդ լինի, ով մթնում է։
«Քամին լաց է լինում» – Քամին համարվում է, թե ունի մարդկային էմոցիոնալ վիճակ՝ լաց լինելու հատկություն։
«Ծաղիկները դողում էին» – Ծաղիկները ներկայացվում են որպես մարդկանց նման, ովքեր կարող են դողալ։
«Եղնիկը վազում է, նրա ոտքերը ծափահարում են» – Եղնիկի ոտքերը ներկայացվում են որպես մարդու նման գործողություն՝ ծափահարելը։
«Տերևներն են երգում» – Տերևները, որոնք սովորաբար անշունչ են, վերցնում են մարդկային հատկանիշ՝ երգելու ունակություն։
6․ Շարադրիր մտքերդ «Բնությունն ու մարդը Սահյանի ստեղծագործությունում» վերնագրով։
Համո Սահյանի ստեղծագործություններում բնությունը և մարդը անբաժանելի են։ Բնությունը չի համարվում պարզապես շրջապատ, այն դարձել է մարդու հոգին արտահայտելու միջոց։ Սահյանը հաճախ օգտագործում է մարդկային հատկանիշներ՝ նմանեցնելով բնությունը մարդուն։Բնությունը Սահյանի համար արտացոլում է մարդու ներսում կատարվող փոփոխությունները։ Երբ բնությունը մութ է կամ եղանակը փոփոխվում է, դա կիսում է մարդու հոգեկան վիճակը։ Սահյանը ցույց է տալիս, որ մարդը ոչ միայն բնության մեջ ապրում է, այլև այն խորը կապ ունի նրա զգացմունքների, մտքերի և ապրելակերպի հետ։
7․ Գրիր շարադրություն Մարդն ու բնությունը թեմայով, վերնագրիր։
<<Մեր բնությունը>>
Մարդն ու բնությունը միասնաբար գոյատևում են, ինչպես երկու անբաժանելի տարրեր՝ զուգահեռ մեկ այլ աշխարհի մեջ։ Բնությունը միշտ եղել է մարդու գոյության հիմքը՝ ապահովելով սնունդ, ջուր ու պաշարներ։ Սակայն բնությունն իր ամենամեծ պարգևը միայն նյութական արժեքները չէ, այն անգին դասեր է տալիս մարդու հոգուն, մաքրության ու ներդաշնակության զգացում։ Բնության գեղեցկությունը՝ ծաղիկների բույրը, ծովի ալիքների մեղմ շարժումը կամ անտառների անդորրը, մարդկանց ներշնչում է խաղաղություն ու ներդաշնակություն, թողնում է անխախտ միություն բնության և մարդու միջև։
«Անունդ տալիս» բանաստեղծությունը։
1․ Բացատրի՛ր բանաստեղծությունը։
Բանաստեղծությունը՝ թաքնված խորությամբ և խորհրդանիշներով, կարոտով ու սիրով լցված պատում է հայրենիքի մասին։ Այն ամբողջությամբ կառուցված է հիշողությունների և պատկերների վրա, որոնք ասես դուրս են գալիս Սահյանի սրտի խորքից՝ կապված լինելով Հայաստանի հետ։
2․ Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի`ր:
Հոնք- կամարաձև բացվածք կամ մաս որևէ կառույցի վրա
Վեմ- շատ ամուր, հիմնական քար կամ ժայռաբեկոր, որը ծառայում է որպես հիմք։
Ցուպ- ձեռնափայտ
Տաղիկ- երգ
3․ Գտիր այն մակդիրները, որոնք Հայաստանի բնությունն են ներկայացնում: Ըստ բանաստեղծության՝ ինչպիսի՞ն է այն:
Արևոտ սար
Ճակատին ձյունի պատառիկ – սարն ունի ձյուն, բայց նաև արև՝ նշանակում է բազմազանություն
Բարակ առու
Կանաչ արտ
Կապույտ ծաղիկ
Մենավոր բարդի
Շրշուն բարդի
Հայաստանի բնությունն այս բանաստեղծությունում ներկայացվում է որպես
խաղաղ,
գեղեցիկ,
բազմազան,
4․ Տրված պատկերները բացատրիր.
լքված թոնիր- մոռացվածություն
մամռոտած խուփ- լքվածություն
խոռոչում մասրենու վարսաթափ թուփ- կենսունակություն
աշխարհի քարերին մաշված- կյանքի ծանր փորձություններ
աշխարհից խռոված ցուպ- հոգնածություն
5․ Բանաստեղծության մեջ ի՞նչ զգացում է արտահայտված:
Բանաստեղծության մեջ արտահայտված է խորին կարոտ, անսահման սեր ու երախտագիտություն հայրենիքի հանդեպ։ Սահյանը հիշում է ոչ միայն Հայաստանի գեղատեսիլ բնությունը՝ արևոտ սարերը, կանաչ արտերն ու բարակ առուները, այլև նրա պատմական ու մոռացված պատկերը՝ լքված թոնիրները, ավերակ մատուռներն ու բեկված սյուները։ Այս հիշողությունները ոչ թե պարզապես նկարագրություններ են, այլ հոգու խորքից ծնված զգացումներ՝ դեպի մի հող, որն անտարբերության հարվածներից տկարացած մնում է մեծն բանաստեղծի սրտի ամենանուրբ անկյունում։
1․ Բանաստեղծությունից դուրս գրիր 5 բայ` նշելով դեմքը, թիվը, ժամանակը:
Հիշում եմ
Դեմք՝ առաջին
Թիվ՝ եզակի
Ժամանակ՝ ներկա
Թեքված է
Դեմք՝ չեզոք
Թիվ՝ եզակի
Ժամանակ՝ ներկա
Մաշված է
Դեմք՝ չեզոք
Թիվ՝ եզակի
Ժամանակ՝ անորոշ անցյալ
Տալիս
Դեմք՝ առաջին
Թիվ՝ եզակի
Ժամանակ՝ ներկայ
Արարչած
Դեմք՝ չեզոք
Թիվ՝ եզակի
Ժամանակ՝ անցյալ
- Կարդա և վերլուծիր երեք բանաստեղծություն (քո ընտրությամբ)։
- Քո ընտրությամբ անգիր սովորիր Սահյանի բանաստեղծություններից մեկն ու մեկը, ձայնագրիր, տեսանյութ կամ ձայնանյութ պատրաստիր:
- Հնարավորության դեպքում՝ սահյանական ընտանեկան ընթերցումներ կազմակերպիր։
- Համո Սահյանի ո՞ր բանաստեղծությունը (ները) հավանեցիր, ինչո՞ւ:
ԵՐԴԻԿՆ Ի ՎԱՐ
Երդիկն ի վար երկնքի խաղ,
Առավոտ,
Լույսի հոտ է, մոր ծոցի հոտ,
Հացի հոտ:
Զարթնած հովիտ, թրջված հովեր,
Բոբիկ ոտ,
Ցողի հոտ է, ծիծաղի հոտ,
Շողի հոտ:
Արևկող լանջ, մրկած կածան,
Տապ ու տոթ:
Քարի հոտ է, օշինդրի հոտ,
Ուրցի հոտ:
Թախկած ձյուներ և ծաղիկներ
Ձյունի մոտ,
Քամու հոտ է, բարձունքի հոտ,
Ամպի հոտ:
Ծմակն ի վար խոնավ խութեր,
Խոնարհ խոտ,
Մամուռի հոտ, սարսուռի հոտ,
Սունկի հոտ:
Ահռելի ձոր, մաշված առու,
Մրսած օդ,
Ցավի հոտ է, անձավի հոտ,
Մութի հոտ:
Մի բուռ հանգիստ պապիս մի բուռ
Հողի մոտ,
Մորմոքի հոտ, արցունքի հոտ,
Խնկի հոտ:
1968թ.