
Իմ գարնանային արձակուրդների շաբաթը հարուստ և հագեցած էր։ Այն լի էր բազմազան ու հետաքրքիր գրքերով, ֆիլմերով, հանդիպումներով և կարևոր քաղաքական իրադարձություններով։
Շաբաթվա ընթացքում ուսումնասիրել եմ հայ ժողովրդի պատմությունը՝ անդրադառնալով նրա նշանակալից ու շրջադարձային իրադարձություններին։ Դիտել եմ պատմական և քաղաքական ֆիլմեր, որոնք համարում եմ ոչ միայն ժամանցի, այլև գիտելիքներ ձեռք բերելու հիանալի միջոց։
Բացի այդ, շաբաթը նշանավորվեց բուռն քաղաքական իրադարձություններով թե՛ Հայաստանում, թե՛ աշխարհում, որոնց ակտիվորեն հետևել եմ՝ կատարելով համապատասխան վերլուծություններ և եզրակացություններ։
Գարունն իր ամբողջ գեղեցկությամբ շրջապատում էր ամեն ինչ։ Օդը դարձել էր ավելի մեղմ, ծառերը՝ ավելի կանաչ։ Ամեն ինչ նոր կյանք էր առնում, ինչը ևս մեկ անգամ հիշեցրեց, թե որքան գեղեցիկ է այս եղանակը։