Հանդիպում իրավաբան Արամ Օրբելյանի հետ․ ամփոփում

Սույն թվականի մարտի 19-ին <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի Հետազոտական վարժարանի ընթերցասրահում հանդիպում ունեցանք իրավաբան Արամ Օրբելյանի հետ ։ Հանդիպմանը մասնակցում էին 10-12-րդ դասարանների պատմության ընտրությամբ խմբերի սովորողներ, ինչպես նաև նրանք, ովքեր հետաքրքրված են իրավաբանությամբ, քաղաքագիտությամբ և դիվանագիտությամբ։

Հանդիպման ընթացքում անդրադարձանք իրավագիտության ոլորտի առանձնահատկություններին, իրավական պետության կառուցման հիմնադրույթներին, օրենքի գերակայության սկզբունքին։ Մեզ հետաքրքրում էին մասնագիտական կողմնորոշման հարցերը․ արդյո՞ք անհրաժեշտ է նեղ մասնագիտացում իրավագիտության մեջ, և ինչպե՞ս կարելի է նախապես պատրաստվել իրավաբանի կարիերային։ Պարոն Օրբելյանը ոչ միայն պատասխանեց բոլոր հարցերին, այլև ներկայացրեց գործնական օրինակներ, որոնք քննարկումը դարձրին ավելի կիրառական ու դինամիկ։

Հատուկ շնորհակալություն Արփի Շահնազարյանին այս հանդիպումը պատշաճ կերպով կազմակերպելու համար։

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы