
Էջ 165
9. Հայրը ընդհատեց խոսքը և հարցական հայացքը բևռեց որդու աչքերին, որոնք ներքին մի սարսափից պղտորվել էին:
10. – Ով մարդիկ, երկնքից ձեր խնդրանքը միշտ իմ ոտքերի տակ է, – մրմնջաց բանաստեղծը։
11. Մարդիկ ոտքի էին կանգնում, կպչում պատերին, խոնարհ գլուխ տալիս՝ ընկրկելով փողոցով անցնող քաղաքապետի առջև։
12. Մենք խուսափում էինք նրա գործած արարքի մասին որևէ հարց տալուց, թեև ինքը պահանջ էր զգում իր մտքերն արտահայտելու։
13. Հաճախ նա գիշերները վեր էր թռչում խայթվածի պես, գալարվում անկողնու մեջ, ճչում հրդեհում այրվողի նման, հետո լռում սարսափած։
14. – Հո չես հիվանդացել,- սրտագին ձայնով հարցրեց նա ինձ և մոտենալով ուշադիր աչքերիս նայեց,- գույնդ տեղն է, միայն տխուր ես երևում։
15. Անթարթ հայացքով Լիլիթը շարունակ նայում էր սողունին, սակայն օձը, ի վերջո չդիմացավ նրա հայացքի կայծակին, սուլեց և մի ակնթարթում անհետացավ։
16. Զարմանում էր, որ Լիլիթին տեսնելու վայրկյանից սիրտը լցված էր մի քաղցր զգացումով, և այդ օրվանից սկսած՝ դրախտը հազար անգամ ավելի գեղեցիկ էր դարձել:
17. Ադամը, խելքը բոլորովին կորչած, իսկույն տեղավորվեց Լիլիթի դիմաց և ապշած սկսեց դիտել, թե ինչպես է նա քնքուշ մատերով խաղում գոհարների հետ:
18. Նա տարակուսանքով նայեց ինձ և ապա խոսեց զանազան բաների մասին, որոնք բնավ չէին առնչվել իմ ասածներին:
19. Ադամը, բեռնված ծանր զամբյուղով, վերջալույսին հևիհև հասավ լճակին, ուր Լիլիթն անհամբեր սպասում էր իր սիրելիին: