
Սույն թվականի մարտի 13-ին տեղի ունեցավ ճանաչողական այց Կարեն Դեմիրճյանի թանգարան՝ 9-12-րդ դասարանների սովորողների մասնակցությամբ։ Ճամփորդությունն իրականացվեց պատմության ուսումնասիրման գործնական ձևաչափով՝ հնարավորություն տալով մասնակիցներին առավել խորությամբ ծանոթանալ Կարեն Դեմիրճյանի կյանքին, գործունեությանը և նրա թողած ժառանգությանը։

Այցի ընթացքում էքսկուրսավարի դերում հանդես եկա ես՝ 10-րդ դասարանի սովորող Կարինե Դադոյանս, ներկայացնելով Կարեն Դեմիրճյանի կենսագրությունը, պետական և հասարակական գործունեությունը, նրա ղեկավարած խոշոր շինարարական նախագծերը, ինչպես նաև նրա դերն ու ազդեցությունը Հայաստանի զարգացման գործում։

Մասնակիցները հնարավորություն ունեցան դիտելու թանգարանի ցուցանմուշները, ծանոթանալու Դեմիրճյանի անձնական կյանքին, նրա տեսլականին և նորագույն պատմության առանցքային իրադարձություններին։ Հատկապես հետաքրքիր էին «Ցեղասպանության հուշահամալիր»-ի և «Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիր»-ի կառուցման պատմությունները, որոնք ներկայացվեցին՝ ընդգծելով Դեմիրճյանի հաստատակամությունը։

Այցի արդյունքում ձևավորվեց պատմագիտական գիտելիքների փոխանակման նոր ձևաչափ, որտեղ սովորողը հանդես է գալիս ոչ միայն որպես սովորող, այլև՝ գիտելիքի փոխանցող։ Այսպիսի նախաձեռնությունները կարևոր են ոչ միայն ուսումնական գործընթացի հարստացման, այլև՝ հետազոտական և վերլուծական հմտությունների զարգացման համար։

Մասնակիցների պատումներ՝
Հայկ Աղլամազյան 10-րդ դասարան