
Սույն թվականի մարտի 7-ին <<Մխիթար Սեբաստացի>> Հետազոտական վարժարանի ընթերցասրահում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի հետ։ Հանդիպման նպատակն էր քննարկել հասարակագիտական կրթության դերը, Հայաստանի դիվանագիտական մարտահրավերները և եվրոպական ինտեգրման գործընթացները։
Քննարկեցինք Հայաստանի եվրոպական օրակարգի հիմնական ուղղությունները, Եվրամիության հետ հարաբերությունների զարգացման հնարավորությունները և անդամակցության գործընթացի հեռանկարները։ Արման Եղոյանը ներկայացրեց այս ուղղությամբ ձեռնարկվող քայլերը՝ շեշտելով, որ եվրոպական կառույցների հետ համագործակցությունն ունի ռազմավարական նշանակություն Հայաստանի համար։
Հանդիպումն անցավ ակտիվ քննարկման մթնոլորտում, մասնակիցները հնարավորություն ունեցան ուղղել իրենց հետաքրքրող հարցերը և ստանալ բովանդակալից պատասխաններ։
Հատուկ շնորհակալություն համակարգող ուսուցիչներին՝ Վարդան Կարապետյանին և Աշոտ Տիգրանյանին։