Հայոց լեզու․ Բարդ նախադասություն․ առաջադրանք

  1. Փորձի՛ր բացատրել տրված խմբերի նախադասությունների տարբերությունը (ուշադրությո՛ւն դարձրու նրանց մեջ մտնող նախադասությունների հարաբերությանը) և անվանի՛ր խմբերից յուրաքանչյուրը:
    Ա. Շների ծառայությունների մասին կարելի է երկար գրել, կարելի է նաև նրանց պատվին կանգնեցված հուշարձանների մասին պատմել:
    Լճում ձկների տեսակները շատացել են, և կերի պակաս է նկատվում:
    Սիգը  դրսից է բերվել Սևան և այստեղ իր բազմացման համար նպաստավոր պայմաններ է գտել Հողը ոչ թե օգնում է բույսերին, այլ խանգարում է նրանց աճին:


Բ. Մ. թ. ա. IV ղարում շունն է արթնացրել Կորնթոս քաղաքի կայազորին, երբ թշնամին գաղտագողի մոտեցել է քաղաքին:
Ճապոնացի գիտնական Նոդզավան ասում է, որ հողը բոլորովին էլ չի նպաստում բույսերի աճին:
Գետերի հոսանքում էլ ձուկն ազատ երթևեկելու հնարավորություն չունի, քանի որ ամենուրեք դրված են ջրմուղ սարքեր ու կայաններ:
Սևանում համեմատաբար բարվոք  է սիգ ձկան վիճակը, որը դրսից` ռուսական Լադոգա և Չադ լճերից է բերվել:

Ա խումբ համադասական
Բ խումբ ստորադասական

2.Տրված բարդ նախադասությունները երկու խմբի բաժանի՛ր` ըստ նրանց մեջ մտնող նախադասությունների հարաբերության:

  1. Երբ պորտուգալացիները հայտնագործեցին Սուրբ Հեղինե կղզին, նա պատված էր համատարած անտառով:
  2. Կղզյակում խոզեր ու այծեր թողեցին, որ նավաբեկությունից տուժած մարդիկ կարողանան որոշ ժամանակ այնտեղ ապրել:
  3. Ամենուրեք բավականաչափ կենդանիներ կային, և մարդիկ չէին մտածում դրանց վերանալու մասին:
  4. Մշակվող հողերը շրջափակում են մետաղալարե ցանկապատով ու դրա միջով էլեկտրական հոսանք են անցկացնում:
  5. Որսորդությունը դարձավ նաև սպորտ, իսկ սպորտին հատուկ է ռեկորդներ սահմանելու ձգտումը:
  6. Արևելյան մի տիրակալ տիրակալ հռչակվեց նրանով, որ անձամբ հազար առյուծ խփեց:
  7. Մի ժամանակ առյուծների մռնչյունը լսվում էր Հունաստանից մինչև Հիմալայան լեռների ստորոտը, բայց այսօր այդ վայրերում առյուծներ չկան:

Համադասական
Ամենուրեք բավականաչափ կենդանիներ կային, և մարդիկ չէին մտածում դրանց վերանալու մասին:
Մշակվող հողերը շրջափակում են մետաղալարե ցանկապատով ու դրա միջով էլեկտրական հոսանք են անցկացնում:
Որսորդությունը դարձավ նաև սպորտ, իսկ սպորտին հատուկ է ռեկորդներ սահմանելու ձգտումը:
Մի ժամանակ առյուծների մռնչյունը լսվում էր Հունաստանից մինչև Հիմալայան լեռների ստորոտը, բայց այսօր այդ վայրերում առյուծներ չկան:

Ստորադասական
Երբ պորտուգալացիները հայտնագործեցին Սուրբ Հեղինե կղզին, նա պատված էր համատարած անտառով:
Կղզյակում խոզեր ու այծեր թողեցին, որ նավաբեկությունից տուժած մարդիկ կարողանան որոշ ժամանակ այնտեղ ապրել:
Արևելյան մի տիրակալ տիրակալ հռչակվեց նրանով, որ անձամբ հազար առյուծ խխփեց:

3․ Կետադրիր տեքստը։ Գտիր բարդ նախադասությունները, որոշիր տեսակները։ Շարահյուսական վերլուծության ենթարկիր տեքստի բարդ նախադասությունները։
Հռոմեցի զորավար Մարկոս Անտոնիոսը, տիրելով Լիբիային և Եգիպտոսին, իր մեծաքանակ զորքով արշավանք է սկսում պարթևների դեմ։
Անտոնիոսի մեջ արարիչն ասես կուտակել էր մահկանացուներին բնորոշ բոլոր այպանելի գծերը նա ուխտադրուժ էր, արնախում և փառասեր։ Այդ ինքնահավան ու ամբարտավան այրը, պարթևներից մի լավ ջարդ ստանալով, զորքերի փրկված մնացորդներով մի կերպ ճողոպրում է, խուճապահար հասնում Հայաստան՝ օթևան խնդրելով հայոց արքա Արտավազդից։ Եթե լիներ խորամանկ դիվանագետ, հայոց թագավորն ինքն էլ մի վճռական հարված կհասցներ և վերջնականապես կջախջախեր վաղեմի թշնամուն՝ դաս տալով նրա հաջորդներին։ Բայց լինելով բանաստեղծ, մարդկային կարեկցանքի ու վեհանձնության մարմնացում՝ ոչ միայն չի ջախջախում մազապուրծ թշվառականին, այլև ապաստան է տալիս, ամբողջ ձմեռ կերակրում զորքի սովալլուկ մնացորդներին։ Մի երեկո Արտաշատի կիսաշրջանաձև թատրոնը լեփ-լեցուն էր հանդիսականներով։ Այդ օրը բեմադրվելու էր Արտավազդի՝ Տիգրան Մեծին նվիրված թատերգությունը։ Դավադիրները հենց թատերասրահում ձերբակալում են արքային՝ Արտավազդին, տանելով Ալեքսանդրիա կնոջ և որդիների հետ միասին։

Հռոմեացի զորավար Մարկոս Անտոնիոսը, տիրելով Լիբիային և Եգիպտոսին, իր մեծաքանակ զորքով արշավանք է սկսում պարթևների դեմ։
Հռոմեացի – որոշիչ
զորավար – ուղիղ խնդիր
Մարկոս Անտոնիոսը – ենթակա
տիրելով Լիբիային և Եգիպտոսին – դերբայական դարձված, պայմանի պարագա
իր – հատկացուցիչ
մեծաքանակ – որոշիչ
զորքով – միջոցի անուղղակի խնդիր
արշավանք – ուղիղ խնդիր
սկսում է – ստորգյալ
պարթևների դեմ – հանգման խնդիր

Անտոնիոսի մեջ արարիչն ասես կուտակել էր մահկանացուներին բնորոշ բոլոր այպանելի գծերը, նա ուխտադրուժ էր, արնախում և փառասեր։
անտոսնիոսի մեջ – տեղի պարագա
արարիչն – ենթակա
կուտակել էր – ստորոգյալ
մահկանացուներին բնորոշ – որոշիչ
բոլոր – որոշիչ
այպանելի – որոշիչ
գծերը – ուղիղ խնդիր
նա – ենթակա
ուխտադրուժ էր, արնախում, փառասեր – ստորոգյալ

Այդ ինքնահավան ու ամբարտավան այրը, պարթևներից մի լավ ջարդ ստանալով, զորքերի փրկված մնացորդներով մի կերպ ճողոպրում է, խուճապահար հասնում Հայաստան՝ օթևան խնդրելով հայոց արքա Արտավազդից։
Ինքնահավան, ամբարտավան – որոշիչ
այրը – ենթակա
պարթևներից – անջատման խնդիր
մի լավ – որոշիչ
ջարդ ստանալով – ձևի պարագա
զորքերի – հատկացուցիչ
փրկված – որոշիչ
մնացորդներով – միջոցի խնդիր
մի կերպ- ձևի պարագա
ճողոպրում է, հասում – ստորոգյալ
խուճապահար – ձևի պարագա
Հայաստան – տեղի պարագա
օթևան խնդրելով – պատճառի պարագա
հայոց արքա – ուղիղ խնդիր
Արտավազդից – անջատման խնդիր

Եթե լիներ խորամանկ դիվանագետ, հայոց թագավորն ինքն էլ մի վճռական հարված կհասցներ և վերջնականապես կջախջախեր վաղեմի թշնամուն՝ դաս տալով նրա հաջորդներին։
Եթե լիներ – ստորոգյալ,
խորամանկ – որոշիչ,
դիվանագետ – ուղիղ խնդիր,
հայոց թագավորն – ենթակա,
մի վճռական – որոշիչ,
հարված – ուղիղ խնդիր,
կհասցներ – ստորոգյալ,
վերջնականապես – ձևի պարագա,
կջախջախեր – ստորոգյալ,
վաղեմի – որոշիչ,
թշնամուն – հանգման խնդիր,
դաս տալով – միջոցի խնդիր,
նրա – հատկացուցիչ,
հաջորդներին – հանգման խնդիր:

Բայց լինելով բանաստեղծ, մարդկային կարեկցանքի ու վեհանձնության մարմնացում՝ ոչ միայն չի ջախջախում մազապուրծ թշվառականին, այլև ապաստան է տալիս, ամբողջ ձմեռ կերակրում զորքի սովալլուկ մնացորդներին։
լինելով բանաստեղծ – որոշիչ,
մարդկային – որոշիչ,
կարեկցանքի, վեհանձնության – հատկացուցիչ,
մարմնացում – ուղիղ խնդիր,
չի ջախջախում – ստորոգյալ,
մազաուրծ – որոշիչ,
թշվառականին – հանգման խնդիր,
ապաստան – ուղիղ խնդիր,
տալիս է – ստորոգյալ,
ամբողջ ձմեռ – չափի և քանակի պարագա,
կերակրում – ստորոգյալ,
զորքի – հատկացուցիչ,
սովալլուկ մնացորդներին – հանգման խնդիր:

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы